Ժակ ԱՆՐԱՐ / «ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ»
Ժակ ԱՆՐԱՐԻ «ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում Ժակ ԱՆՐԱՐ ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ Գործող անձինք ԿԻՆ 17 նկարիչ 2 դերասանի կատարմամբ Էկրանի վրա, որը քիչ ուշ կօգտագործվի որպես շիրմա, երաժշտության ուղեկցությամբ ցուցադրվում են կանանց ներկայացնող դասական կտավներ։ Վերջինը կլինի Գոյայի «Տիրանան»։ Երբ լույսը վառվում է, տեսնում ենք Կնոջը՝ նկարի կերպարի կենդանի վերարտադրությունը իրեն համապատասխանող շրջանակի մեջ։ Մտնում է Կլոդ Մոնեն՝ թանգարանի այցելուի հանդարտ քայլվածքով։ Կանգ է առնում և դիտում։ ՄՈՆԵ — Ինչ ապուշ տեսք...