ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Ժիրայր Դադասյան
1999-ի աշնանն էր, Գեղարվեստի ակադեմիայի դահլիճի բեմում դիտեցի Շ. Բոդլերի «Չարի ծաղիկները» ներկայացումը և այդ երեկոյից հետո դարձա ինքնատիպ թատրոնի, նրա մեծառատով տաղանդավոր դերասանների ու ղեկավարի ստեղծած Գործերի երկրպագուն: Նաև՝ նրա «անտանիք ու անբեմ» գոյության ու գործունեության ականատես-վկաներից մեկը… առ այսօր: Չգիտեմ՝ Ժիրայրը հիշո՞ւմ է ներկայացումից հետո իմ հիացական-անպաուզա խոսքաշարը (այլ կերպ չես ասի), բայց հաստատ գիտե (ես էլ հիմա «գլուխ գովեմ»), որ երբ իրականություն դարձավ տարիների երազանքս ու 2000 թվականին լույս տեսավ «Դրամատուրգիայի» 1-ին համարը, հանդիսիատեսի հիացմունքս վերածվել էր խմբագրի գործի որպես...