ԹԱՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆ ԷԼ ՄԱՐՏԻԿ Է
«Մարտադաշտում մեկն էլ զինվոր է» իրողության թատերական տարբերակը Մարտի 4-ն էր: Կարանտին չկար, թեև օդում արդեն թևածում էր կորոնավիրուսի տագնապը: Մարտի 4-ն էր ու կար «Արտավազդ» մրցանակաբաշխության հստակ ժամանակցույցը, որը մեզ տարավ Ստեփանակերտ: Վ. Փափազյանի թատրոնը մասնակցության հայտ էր ներկայացրել «Լուսաբացից առաջ» ներկայացումով: Մինչ կհնչեր ներկայացումն ավետող հրավերը, ժյուրիի անդամները հասցրին հանդիպել թատերախմբի անդամների հետ, ջերմ զրուցել… Իսկ իմ բախտը բերեց, ես ծանոթացա թատրոնի գրական-գեղարվեստական բաժնի վարիչ Կարինե Ալավերդյանի հետ ու հայտնաբերեցի թատրոնի Նվիրյալի: Միայն թվեմ նրա հեղինակած գրքերը՝ «Լեոնիդ Հարությունյան» (2000 թ.),...