Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ՈՎ ՈՎ Է ՄԱՀՎԱՆ ՊԱՏԻ ԱՌՋԵՎ
Հեղինակն այս խաղը սկսեց գրել իր ցանկությանը հակառակ և կանգ առավ յոթ գործող անձանց վրա, որոնց նմանները հազար ու մեկ են, պարզ է՝ հնարավոր չէր բոլորին բեմ կանչել, մանավանդ աշխարհում նրանց մարմնավորող այդքան շատ դերասաններ էլ չկան։ Թեև եթե մեզ հարցնեն, կասենք՝ ես էլ դերասան եմ, և՝ հանճարեղ։ Իսկապես, մեզանից ով հանճար չէ։ Բեմական վարագույրը բաց է, որ նշանակում է. ներկայացումը սկիզբ չունի։ (խոսքի դրամատուրգիա մեկ գործողությամբ) Գործող անձինք ՍԻՄՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ — պատմության պրոֆեսոր ՀՈՒԴԱ ՆԱԶԱՐ ԿԻՆ ՌՈԲ ԾԱՂՐԱԾՈՒ ԴԱՀԻՃ Բանտի ներքին բակ...