Պիեսներ

Ալեքսանդր Թոփչյան / ԱՅՆՏԵՂ

07.09.1939-03․09․2021 ԱՅՆՏԵՂ, ԲԱՅՑ ԴԵՊԻ Ո՞ՒՐ… Գրական գործեր կան, որոնք տարիներով կարող են չգրվել և այդպես էլ մնում են չիրականացված: Սակայն բավական է փոքրիկ մի խթան, աննկատելի մի դրդում կամ հուշող մի խոսք, որպեսզի անմիջապես ստեղծագործական ծնունդը կայանա: Ինձ համար նման խթան դարձավ Էրազմ Ռոտերդամցու «Գովք տխմարության» փառահեղ գրքի մի դրվագը, որտեղ հեղինակը գրում է, թե մարդկային ցեղի դժբախտության հիմնական պատճառն այն է, որ մարդը խախտել է իր բնական սահմանները: Այս նախադասությունն իր արտաքուստ պարզության և դյուրամատչելիության տակ մի վտանգավոր բազմիմաստություն ունի, որը կարող...