Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ /  ՑԱՆՑ

Կարծում եմ, մի կողմից պատանեկության, երիտասարդության երազանքներով լեցուն ոսկե «նավակով» մարդը բարձրանում-բախվում է իրականությանը, ապա իրականության «նավակով» մյուս կողմից սկսում է իջնել, և այս երկու պտույտների միջև ընկած տարածությունը կոչվում է կյանք։ Այս պիեսում փորձել եմ այդ պտույտների միջև եղած կյանքի ինչ-որ հատված ցույց տալ։ (խաղ մեկ գործողությամբ) Գործող անձինք ԱՐՄԵՆ — երիտասարդ ԱՆԻ — Արմենի ընկերուհին ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ ՏԱՐԵՑ ԿԻՆ — տղամարդու կինը ՄՈՒՐԱՑԻԿ Բեմը բաժանված է երկու մասի։ Երկուսն էլ հիշեցնում են նույն սենյակը: Մեկը գեղեցիկ կահավորմամբ է, կարմիր մահճակալով, կողքին՝...