Ռաֆայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ / «ՓՈՍ»
Ռաֆայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ «ՓՈՍ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում Մարդկությունը աստիճանաբար կորցնում է զարմանալու ընդունակությունը։ Եվ բնական, և հասարակական մեծածավալ ու անսովոր աղետները, իրադարձություններն սկսել են մատուցվել-ընկալվել որպես ՑԱՎԱԼԻ-Է,–ՈՐ–ԵՂԱՎ,–ԲԱՅՑ–ՎԵՐԶ–Ի–ՎԵՐՋՈ–Ի՞ՆՉ-Է-ՊԱՏԱՀԵԼ-ՈՐ ենթատեքստով։ Այդ ամենի վրա զարմանալու և բացատրություններ գտնելու փորձերը «վատ տոնի» նշան են համարվում, իսկ դրանց հակադրվելու-պայքարելու ճիգերը, անհասկանալի պատճառներով, միանգամայն այլ արդյունք են տալիս։ Ուրե՞մն… Ի՞նչ ուրեմն։ Ճշմարիտ պատասխանը անմիջապես ասելու համարձակությունը բութերի և տգետների մենաշնորհն է միայն։ Լուծումը գտնելու միակ եղանակը ԲՈԼՈՐՈՎ ՄԻԱՍԻՆ որոնումների ելնելու մեջ է։...