Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ / ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԺԱՄԸ
(Դրամա երկու գործողությամբ, յոթ տեսարանով) Քաղաքակրթության դարակազմիկ մատյանում վավերացված են բազմաթիվ հեղաշրջումներ,որոնք փոխել են աշխարհի դեմքը՝ տարաբնույթ դրսևորումներ արարելով: Իմ հերոսները հավաքական կերպարներ են, իսկ նրանց քաղաքում մոլեգնող հեղափոխությունը համամարդկային շարժման բնույթ է բովանդակում։ Ես տեսնում եմ մարդուն իբրև մոլորակի քաղաքացի և առանձնապես չեմ կարևորում անձնանուններն ու տեղանունները: Իմ պիեսի միտքը ա՛յս մոդելի մեջ է տեղադրված: Յուրաքանչյուր մարդ իր սեփական կյանքի հանդիսատեսն է: Գործող անձինք ԳՆԴԱՊԵՏ ԱՆՏՈՒԱՆ — միջին տարիքի տղամարդ, արձակագիր ԷԼԻԶԱԲԵԹ — Անտուանի կինը, տպավորիչ արտաքին ունի ԻԶԱԲԵԼ...