ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աննա Պետրոսյան / ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ԵՎ ՓԻԼԻՊՊՈՍ

՛՛ՊԻԵՍՆԵՐ-ՊԱՀՈՑ՛՛ Աննա Պետրոսյանի ՛՛ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ԵՎ ՓԻԼԻՊՊՈՍ՛՛ ողբերգությունը տպագրվել է 2007թ. ՛՛Դրամատուրգիա՛՛ հանդեսի 12-13 համարում: Ողբերգություն՝ մենախոսությամբ՝ երկխոսության ընդմիջարկումներով Նվիրում եմ բարեգութ և ազնվահոգի հորաքրոջս՝ Անահիտ Բաղրամյանին   Գործող անձինք ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ՓԻԼԻՊՊՈՍ   Գործողությունը կատարվում է Երուսաղեմ քաղաքից դուրս՝ ստորերկրյա դամբարանում՝ մ.թ. 1-ին դարի 33 թվականի Մեծ Զատկի ավագ ուրբաթ օրը:     1. Դամբարանը լուսավորված է մուտքից թափանցող տարտամ լույսով: Պատի խորշերում հազիվ նկատելի շիրիմներ են: Խորշերից դուրս կիսատ մշակված շիրմաքար է ընկած: Մուտքից իջնում են նեղլիկ քարե աստիճաններ: Պատին...