Հովհաննես Բաբախանյան. «Հայաստանում թե այլուր՝ իմ հանդիսատեսը միշտ ինձ հետ է»
ԱՐՄՄՈՆՈ-2018 միջազգային թատերական փառատոնի մեկնարկը տրվեց ՛՛Պատգամը՛՛ ներկայացմամբ: Բեմում սիրված դերասան, ամերիկաբնակ Հովհաննես Բաբախանյանն էր: Նրա հետ զրուցել է թատերագետ Գայանե Թադևոսյանը: Ո՞վ է «Պատգամը» պիեսի հեղինակը, ինչի՞ մասին է այն, թեման որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ: Հովհաննես Բաբախանյան — «Պատգամը» պիեսի հեղինակը ամերիկահայ Կարեն Խաչատրյանն է, գրական անունը՝ ԽաչԿար: Միասին հավաքել ենք այս պիեսը Խաչկարի նամակագրությունների հիման վրա: Ներկայացման ռեժիսորը կինս է՝ Մարի Մսրյանը, երեքս միասին համագործակցելով եկանք այն եզրահանգմանը, որ պիեսը պետք է բեմադրվի ա՛յս ճանապարհով, ներկայացվի ա՛յս կերպ, և...
