Սաթիկ Հախնազարյան

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Սաթիկ Հախնազարյան

Կորոնավիրուսով պայմանավորված այս բլից-հարցազրույցի երրորդ հասցեատերը տաղանադավոր, հմայիչ ու կանացի Սաթիկ Հախնազարյանն է: Ի դեպ, խոստովանեմ՝ այս տիրույթում ոչ միտումնավոր, բայց գենդերային անհավասարության շորշոփ նկատվեց: Իմ սիրելի դերասանուհու ներկայությունը, վստահ եմ, կվերականգնի թեկուզ ակամա, բայց վերոնշյալ անհավասարության հաշվեկշիռը:   Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը: Սաթիկ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ — Ներկայացման, որի առաջին գործողությունն ավարտվել է, ընդմիջում է… սպասում ես երկրորդին: Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կերպար կմարմնավորեիք: Ս. Հ. — Սիրող, մտածող, անհանգիստ, կանացի, բայց ուժեղ կնոջ,...