ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Սաթիկ Հախնազարյան

Կորոնավիրուսով պայմանավորված այս բլից-հարցազրույցի երրորդ հասցեատերը տաղանադավոր, հմայիչ ու կանացի Սաթիկ Հախնազարյանն է: Ի դեպ, խոստովանեմ՝ այս տիրույթում ոչ միտումնավոր, բայց գենդերային անհավասարության շորշոփ նկատվեց: Իմ սիրելի դերասանուհու ներկայությունը, վստահ եմ, կվերականգնի թեկուզ ակամա, բայց վերոնշյալ անհավասարության հաշվեկշիռը:

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:

Սաթիկ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ — Ներկայացման, որի առաջին գործողությունն ավարտվել է, ընդմիջում է… սպասում ես երկրորդին:

Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կերպար կմարմնավորեիք:

Ս. Հ. — Սիրող, մտածող, անհանգիստ, կանացի, բայց ուժեղ կնոջ, «առանց սիլիկոնային հավելումների»…

Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:

Ս. Հ. — Բարի լույս. վերջին լուրեր. խոհանոց. ամեն մեկս իր գրքի հետ, ու… մեկուսացման մեջ փորձության մի օր էլ անցավ:   

Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:

Ս. Հ. — Պահքի օրեր են: Նաև, օրեր՝ խորհելու. որտեղից եկանք, ուր հասանք և ուր ենք գնալու…

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։