Վասիլի Գևորգյան

Սիմվոլիզմի ակնարկները Շանթի «Հին աստվածներ»-ում / Վասիլի Գևորգյան

Լևոն Շանթի ստեղծագործական դեմքը գեղարվեստական ուղղության առումով որոշ պարզաբանումների կարիք ունի: Շանթը հիմնականում ներկայացվել է իբրև սիմվոլիստ: Օրինակ է բերվում «Հին աստվածներ» դրաման: Փորձենք ճշտել, որքանո՞վ է հիմնավորված նման տեսակետը, նկատի առնելով սիմվոլիզմի գաղափարները և սիմվոլիստական դրաման առհասարակ: Հիմնական փիլիսոփայական դրույթը, որի վրա հենվում էին սիմվոլիստները, Կանտի երևութական և իրական աշխարհների հարաբերությունն է, որը նրանք ընկալում էին Շոպենհաուերի տեսակետից: Առաջին մոդերնիստներն արվեստի խնդիրը տեսել են գեղարվեստական սիմվոլի միջոցով իրական, բայց անըմբռնելի աշխարհն ակնարկելու մեջ: Դրանով սիմվոլիստները հակադրվել են նատուրալիստներին, որոնք գեղարվեստական ստեղծագործության նպատակը...