Կյանքից հեռացել է ԿԱՄՈ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

1991 թ. ապրիլի 9-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն նշանակվեց Կամո Արզումանյանը։
2019 թ. ապրիլի 13-ին հասավ գույժը՝ կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կամո Արզումանյանը:
Երկու ապրիլների միջև՝ 28 տարիներ, որոնք դարձել են ոչ միայն նրա, այլև թատրոնի կենսագրության տարիները: Սկիզբը պատերազմն էր՝ ռմբակոծվող քաղաք, հացի, լույսի, ջերմության պակաս: Բայց կար ապրելու կամք, և Կամո Արզումանյանը ստեղծեց արվեստագետների ջոկատ, անդամները՝ դերասաներ, նկարիչներ, երաժիշտներ: Թատրոնը ապրեց, թեև վիրավորներ եղան, իսկ դժվարությունների մասին միայն կարելի է երևակայությամբ պատկերացնել:
Խաղաղ կյանքն էլ կարողացավ արժանապատիվ կազմակերպել՝ թատրոնը երիտասարդացրեց, բացեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսը։
Կամո Արզումանյան դերասանը կերտել է բազմաթիվ կերպարներ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Արմենուհի», Մուրացան «Ռուզան», Շեյլի «Չենչի», Ուիլյամ Շեքսպիր «Փոթորիկ», Հակոբ Պարոնյան «Պաղտասար ախպար», Ժիրայր Անանյան «Տաքսի-տաքսի», «Տիգրան մեծ», «Դավիթ-Բեկ» բեմադրություններում։
Պետական պարգևներ և կոչումներ.
2003 թ. ՀՀ վաստակավոր արտիստ
2006 թ. Մովսես Խորենացու մեդալ
2011 թ. Ակսել Բակունց մեդալ
2012 թ. Վազգեն Սարգսյան մեդալ, Մայրական երախտագիտություն մեդալ, Լորիս Մելիքով մեդալ
2014 թ. Գարեգին Նժդեհ մեդալ
2015 թ. ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ԵԿՄ 20-ամյակի մեդալ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։