ԱԶՆԱՎՈՒՐԸ ԼԵԳԵՆԴ Է, ԻՍԿ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ

ԱԶՆԱՎՈՒՐԸ ԼԵԳԵՆԴ Է, ԻՍԿ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ
ք. Մասիս, 22 մայիսի, 2019
***
Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Մասիս քաղաքում կազմակերպվել էր հուշ-երեկո: Մասիսի երիտասարդական կենտրոնը հյուրընկալել էր Globe Progress դերասանական ստուդիայի դերասաններին, ովքեր ներկայացրին «Երկու հայրենիքի որդի» թատերական ներկայացումը:

Պիեսի հեղինակ՝ Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երաժշտական ձևավորումը՝ Մարտին ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ
Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ինգա ՍԱՐՈՒԹԽԱՆՅԱՆ
Դերասաններ՝
Պարույր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տաթև ՍԱՀԱԿՅԱՆ
Մարտին ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Արա ԲԱԲՈՒՋԱՆՅԱՆ
Հրանտ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Աշոտ ՎԱՐԴԱՆՅԱՆ
***
Ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի կյանքն ու գործունեությունն էին, հույզերն ու ապրումները, հիշողություններն ու մտորումները:
Ներկայացումն ավարտվեց անմիջական զրույցով, որի ընթացքում հանդիսատեսն` իր տպավորություններով, հարցերով ու կարծիքներով կիսվեց ռեժիսորի և դերասանների հետ:
Միջոցառմանը ներկա էին Մասիսի դպրոցների, այդ թվում՝ Մասիսի գեղարվեստի դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները:

Ալվարդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մասիսի զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։