Մադամ Կ.-ն ու Թավշյա հեղափոխությունը
Երևանյան համալսարանի ֆրանսերենի դասախոս Մադամ Կանիջյանը ֆրանկոֆոնիայի ամենամյա օրերի համար իր երեք ուսանողուհիների հետ նոր բեմադրություն է պատրաստում:
Բազմաթիվ միջազգային համալսարանական հանձնաժողովներ նրանց բեմադրությունը ընտրել, 2018 թ.-ի գարնանը թատերախմբին հրավիրել են Ֆրանսիա: Երկրից դուրս գալու առիթները հազվադեպ են, Մադամ Կ-ի փոքրիկ թատերախումը եռանդով նախապատրաստվում է այդ կարևոր միջոցառմանը: Այնինչ՝ ավելի հաճախ նրանց անակնկալ ձախողումներ են սպասելու… այն դեպքում, երբ Հայաստանում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Հաղթանակում է Թավշյա հեղափոխությունը, որը վերջնականապես պատմության աղբարկղն է նետում տիրող իշխանությանը:
Իրական այս փաստերից ներշնչված զավեշտախաղում իրար են հաջորդում նշանակալի ու ոչ այնքան նշանակալի դիպվածներ:
Հայտնի ձևակերպման համաձայն՝ բոլոր նմանություններն իրական անձանց հետ բացարձակապես կամ… գրեթե բացարձակապես պատահականություն են: