Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ

Սիրելի կոլեգաներ.
Անցավ ևս մեկ տարի: 2019 թվականին մեզանից ոմանց գլխավոր դերեր վստահվեցին, ոմանք հանդես եկան երկրորդական դերերով, ոմանք տարին բոլոր ոչ մի խոսք չասացին բեմից: Բան չկա, դերասանի կարգը էդ է, ինչպես կասեր մեր փոքրիկ Գիքորի իմաստուն հայրիկը՝ «օրեր են, կմթնեն, անց կկենան»:
Այս նոր տարում ուզում եմ հիշատակել հայտնի օրհնությունը՝ «Մեր ոտքը մեր բեմերից անպակաս լինի», շարունակենք ոսկե շղթաներով կապված մնալ մեր սիրելի թատրոններին, որոնց տվել ենք մի ամբողջ կյանք:
Ապացուցվածը մեկ անգամ ևս ապացուցելու կարիք չի զգում, սակայն մենք բոլորս մեկ անգամ ևս կապացուցենք՝ թատրոնների գլխով շա՜տ ամպեր կանցնեն, բայց հայ թատրոնը կա՛ ու կմնա՛ անսասան:
Շնորհավորում եմ մշակույթի գործիչների Նոր տարին և Սուրբ Ծնունդը, մաղթում առողջություն, նորանոր մեծ ու փոքր դերեր և նորանոր հաջողություններ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։