Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատանի հանդիսատեսի թատրոնի
գեղարվեստական ղեկավար
Ես հավատում եմ հրաշքներին։ Ամանորը նույնպես հրաշք է։ Ամեն Նոր Տարուն մեր բոլորի կյանքում սկսվում է մի նոր շրջան, ամեն Նոր Տարուն մեր սրտերը նույն կերպ է բաբախում՝ ապագայի հանդեպ ունեցած նոր հույսերով ու սպասումներով։ Եվ մենք երեխայական ամենամաքուր հույզերով անկեղծորեն հավատում ենք դրան, որովհետև անհնար է ապրել առանց հավատի և առանց սիրո։ Եվ այո՛, թատրոնն ինքը մեծ սեր է ու մեծ հրաշք, որը կրում է իր մեջ յուրաքանչյուրիս հեքիաթը։ Եվ թատրոնի հրաշքը չի կարող կայանալ առանց նույն հավատի ու սիրո։