Էմին ԹՈՐՈՍՅԱՆ

Էմին ԹՈՐՈՍՅԱՆ
Պատանի հանդիսատեսի
թատրոնի տնօրեն

Սիրելի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ,
Ամեն անցնող տարի, երբ հաշված ժամեր են մնում դիմավորելու Նոր տարին, ակամա սկսում ենք ամփոփել ապրած ժամանակն ու… ամփոփելով ենք սկսում արժևորել և գնահատել ամեն մի ձեռքբերումն ու նվաճումը և հասկանում, որ եղել են ՄԱՐԴԻԿ, ովքեր զորակցել ու սատար են կանգնել մեզ: Ուզում եմ, այս ամփոփմանս արդյունքում, շնորհակալություն ասել բոլորին, ովքեր մեզ քաջալերեցին, վստահեցին ու հավատացին: Քանի որ դրա արդյունքում է, որ ստեղծվեցին այնպիսի գործեր, որոնք դեռ երկար տարիներ կրթելու և դաստիարակելու են մատաղ սերնդին:
Սիրելի իմ գործընկերներ, ուզում եմ շնորհավորել բոլորիդ՝ դերասանից մինչև ռեժիսոր, դրամատուրգից մինչև բեմադրիչ, ինժեներից մինչև նկարիչ, մեքենավարից մինչև դերձակ ու… ու… հանդիսատես: Շնորհավորելով, նաև ուզում եմ արձանագրել, որ յուրաքանչյուրիդ ներդրած ջանքն ու աշխատանքն է, որ տվել են այդքան սպասված բաղձալի ՊՏՈՒՂԸ՝ ի փառս մեր մշակույթի, մեր երկրի ու մեր պետականության:
Շնորհավորում եմ ու մաղթում ձեր ընտանիքներին ամրություն, սեր ու երջանկություն: Գալիքի հանդեպ՝ հավատ և ուժ: Սիրեք աշխարհը, կյանքը և մարդկանց: Ժպտացեք ու կյանքն էլ ձեզ նույն կերպ ժպտա:
Աստված պահապան Հայոց աշխարհին:
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։