ԱՐՄՄՈՆՈ ֊ 2020

2 օգոստոսի

ԻՆՉՊԵՍ ԽՈՒՅՍ ՏՎԵՑԻ ՔՈՎԻԴԻՑ

ԲԱՅՑ ԴԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է (ԵՐԵՎԻ)

Ընդամենը տեքստ՝ չիտկայի* համար, և ոչ ավելին

Քանի որ սույն արկածախնդրության դիմողն ի սկզբանե ապահովագրել է իրեն՝ դասական, սպասելի, կանոնիկ մոնո-պիեսի փոխարեն ընդամենը տեքստի հայտ ներկայացնելով, ուստի Համավարակի կանոններով պարտադրված անկանոն թատերական տարածքի, պարականոն թատերական խաղի և (ոչ ավել ու ոչ պակաս) հարականոն կատարսիսի փոխարեն սպասվում է չիտկա՝ սրանից բխող բոլոր (կանխատեսելի ու ան-) հետևանքներով:

Ուստի (այս կարճ ուղերձում երկու «ուստի»՝ պիտի որ զգաստացնի ընթերցողին, չենք ասում՝ հանդիսատեսին)… Չշեղվենք՝ ուստի սկզբում հրացան չի լինի (բացօթյա թատերատարածքում նախ պատ գտեք), որպեսզի ֆինալին ՉԿՐԱԿԵՔ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻ ՎՐԱ, ՆԱ ՉԻՏԿԱ Է ԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է:

* Չիտկա – թարգմանության ենթակա, բայց անթարգմանելի…

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։