ԱՐՄՄՈՆՈ 2021-Ը՝ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՐԹԱԿ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մայիսի 30-ին կմեկնարկի արդեն ավանդական դարձած և շատ սպասելի ԱՐՄՄՈՆՈ փառատոնը: Փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ ամեն անգամ նորույթով հանդես գալն է, երբ ավանդական ծրագրային միջոցառումների ցանկում հանդիպում ենք նոր նախագծի, նոր մտահղացման: ԱՐՄՄՈՆՈ 2021-ն էլ այս առումով հետաքրքիր անակնկալներ ունի իր հանդիսատեսի համար, որոնցից մեկը անմիջական առնչություն ունի «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am-ի հետ: Երբ փառատոնի գործադիր տնօրեն Մարիաննա Մխիթարյանին առաջարկեցի ծրագրում ներառել ժամանակակից դրամատուրգների գործերի ընթերցումներ, չէի կասկածում, որ դրական արձագանք կստանամ: Բայց արձագանքն այնքան ոգևորիչ և անմիջական էր, որ տեղում ծնվեց երկու նախագիծ՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին»:

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Իրական փաստերի վրա հիմնված, մինչև 15 րոպե տևողությամբ գեղարվեստական գործեր են: Դրամատուրգների ընտրված հերոսները պատերազմի բովով ու տառապանքներով անցած, պատերազմին, այո՛, հաղթած մեր զինվորներն են:

Այս նախագծին մասնակցում են՝

Անահիտ ԱՐՓԵՆ «ԱՐԵԳ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ»

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ « ՍԻՐՈՒՄ ԵՎ ԱՏՈՒՄ ԵՄ ՀՈՂԸ»

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ «ՈՐՏԵ՞Ղ ԷԻՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ…»

Սամվել ԿՈՍՅԱՆ «ԵՍ ԴԵՌ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ»

Արմենուհի ՍԻՍՅԱՆ «Ո՞ՆՑ ԵՍ, ԲԺԻՇԿ ՋԱՆ…»

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Երկրորդ նախագիծը 30-40 րոպե տևողությամբ, մեկ գործողությամբ պիեսներ են սիրո մասին: Հատուկ է ընտրվել թեման: Պատերազմի արհավիրքին կարող է դիմակայել միայն Աստծո շնորհ ՍԵՐԸ:

Այս նախագծին մասնակցում են՝

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ «ԹՌԻՉՔ ՔԱՂԱՔԻ ՎՐԱՅՈՎ»

Անահիտ ԱՐՓԵՆ «ԿԱՑԱՐԱՆ

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ «ՍԵ՞Ր, ԹԵ՞ ՔՈՒԱՆՇ »

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ «ԿԱՄՐՋԱՅԻՆ ԲԱԼԼԱԴ»

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ «ՍԻՐԵՐԳ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ «ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՆԴԵՄԻԱՅԻ ՕՐԵՐԻՆ»

Արմենուհի ՍԻՍՅԱՆ «ԾՈՎԱՅԻՆ ՔԱՄԻ»

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։