«Սցենարադրամատուրգիական արվեստ. գրական վարպետություն» / Անուշ Ասլիբեկյան, Վալերի Գասպարյան

Լույս է տեսել «Սցենարադրամատուրգիական արվեստ. գրական վարպետություն» մեթոդական ուղեցույցը, հեղինակներ՝ Անուշ Ասլիբեկյան և Վալերի Գասպարյան: Ուղեցույցը երաշխավորվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից (Երևան-2021): Ուղեցույցի  հիմնական նպատակն է ուսանողին և մասնագետներին փոխանցել դրամայի ստեղծման հիմնական կանոնների, օրինաչափությունների, տեխնիկաների, հմտությունների, դրամատուրգիական ստեղծագործության վերլուծական մեթոդների, դրամայի զարգացման պատմական փուլերի, դրամատուրգիական ժանրերի, հոսանքների և ուղղությունների ձևավորման պատմական ընթացքի վերլուծություն և իմացություն, սյուժեի գաղափարաթեմատիկ ձևավորման և դրամատիկական կոնֆլիկտի  կառուցման կարողություն, գրական ձևի և ոճի տիրապետում: Ձեռնարկը նախատեսված է մասնագետների և ուսանողների համար՝ բուհերում Գրական վարպետություն առարկայի դասավանդման նպատակով:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։