ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մոնոպիեսների ընթերցումներ ARMMONO 2022

Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ «Հակաբջիջ» — ընթերցումը՝ Հարություն ՄԻՆԱՍՅԱՆԻ 

Մայիսի 19-ին, ժամը 16-ին

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ թատրոնի փորձասենյակ

«Հակաբջիջ»-ը, որպես այլաբանություն, խտացված է հերոսի՝ գրականության նախկին ուսուցիչ, այժմ կոշկակար Մլեի մեջ: Շուրջբոլորը բջիջներ են, որոնք երկիրը կրծում են ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից: Մլեն միայնակ դուրս է գալիս պայքարելու արատավոր բարքերի դեմ: Օտարամլության ախտով է տառապում նաև հերոսի որդին, որն ընտանիքով ապրում է այլ երկրում և ամեն բան անում է հորն իր մոտ տանելու համար, իր խոսքերով ասած՝ որպեսզի դուրս բերի այդ ճահճից: Հերոսն անդրդվելի է իր որոշման մեջ, և նրա յուրօրինակ կռվանն այստեղ նրա արհեստանոցի պատին փակցված Տիգրան Մեծի նկարն է, որի հետ անընդհատ բանավիճում է: Զոհ գնալով զգացմունքներին ու տարիներով կուտակած կարոտին՝ համաձայնում է կարճ ժամանակով այցելության գնալ տղային, հարսին ու թոռանը:  

Օդանավակայան, հիվանդանոց, հոգեբուժարան ու բանտ… Իրար հաջորդող տեսարաններ ու դրանցից ծնված զավեշտալի արկածախնդրություններ… Եվ, իհարկե, սպասելի ու նույնքան անսպասելի հանգուցալուծում…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։