ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մոնոպիեսների ընթերցումներ ARMMONO 2022

Սամվել ԿՈՍՅԱՆ «Խաղ առանց կանոնների» — ընթերցումը՝ Սարգիս ՇՈՂՈՒՆՑԻ 

Մայիսի 19-ին, ժամը 17-ին

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ թատրոնի փորձասենյակ

Բոլորն էլ  ինքնահաստատման խնդիր ունեն: Պիեսի հերոսը ինքնահաստատման լավագույն միջոց է համարում  փողն  ու  հարստությունը:  Սակայն, իր  կարողությունները գնահատելով,  ընտրում է  հարստանալու ամենաանտրամաբանական ու ամենաանհեռատես տարբերակը՝ մեկ միլիոն դոլար գտնել: Մեկ միլիոնի լուրը զարմանալի արագությամբ տարածվում և իրարանցում է առաջացնում  մտերիմների ու ընկերների միջավայրում, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է միլիոնից  մի բան էլ ինքը պոկել: Հերոսը շռայլ է, չի մերժում: Սկսվում է փնտրտուքի շրջանը, որն ուղեկցվում է նրա համար անսպասելի տհաճ իրադարձություններով, ինչն ստիպում է  հրաժարվել  սեփական մտահղացումից: Ո՞ր խելագարը միլիոն կկորցնի: Սակայն  անկանխատեսելի են հիմարության հետևանքները:  Որքան էլ փորձում է ընկերներին ու մտերիմներին համոզել,  որ միլիոնի պատմությունը  խաղ էր և ինքը հրաժարվել է խաղը շարունակել,  միևնույն է,  իրենց գումարները  ստանալու նրանց հետապնդումները շարունակվում են: Հանգուցալուծումը… նույնքան անկանխատեսելի է…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։