ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մոնոպիեսների ընթերցումներ ARMMONO 2022

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ «ԵՍ ԱՅՆ ՏՂԱՆ ԵՄ» — ընթերցումը՝ Հայկ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 

Մայիսի 21-ին, ժամը 13.30-ին

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ թատրոնի փորձասենյակ

Ընթերցումը նվիրվում է Ալեքսանդր Թոփչյանի հիշատակին

Այն, որ թագավորը ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում ու երկու խաբեբաներ խոստանում են նրա համար զգեստ կարել այնպիսի նուրբ կտորից, որ հիմարները չեն կարող տեսնել՝ հայտնի է բոլորին։ Գոնե նրանց, ովքեր գիտեն հեքիաթը, ուրեմն և՝ շարունակությանն էլ տեղյակ են՝ նրանք թագավորին «հագցնում են անտեսանելի զգեստ», բայց պալատականները հիմար չթվալու վախից չեն խոստովանում, որ զգեստ որպես այդպիսին չկա՛: Իսկ թագավորը քայլում է մերկ, տեսնողները հիանում են նոր զգեստով ու միայն մի փոքրիկ տղա է գոռում «Թագավորը մե՛րկ է»…

Իսկ ո՞ւմ մտքով է անցել՝ ի՞նչ եղավ այդ մանչուկի հետ, ինչպե՛ս դասավորվեց նրա և, իհարկե, նրա մերձավորների հետագա ճակատագիրը: Ամեն մեկը կարող է ունենալ այդ պատմության ի՛ր վարկածը: Դրանցից մեկն է նաև Ալեքսանդր Թոփչյանի «Ես այն տղան եմ» մոնոպիեսը: Եվ ուրեմն՝ ո՞վ ես դո՛ւ, տղա՛…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։