«Արմմոնո»
Մոնոներկայացումն աշխարհում ընդունված և արդի թատերական ժանրերից մեկն է, որը հարազատ և սիրելի է դարձել նաև հայ հանդիսատեսի համար: Այս տեսակ ներկայացումների ընթացքում կապ է ստեղծվում հանդիսատես-դերասանի միջև: «Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2003 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հանդիսականի դատին հանձնվել է Հ. Ղազանչյանի բեմադրած «Կոնտրաբաս» մոնոներկայացումը` Հովհաննես Բաբախանյանի մասնակցությամբ: Փառատոնին մասնակցել են ճանաչված դերասաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից:...
