Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ. ԱՐՎԵՍՏՈՎ ՀՄԱՅՎԱԾ ՀՈԳԻ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատուհանի բաց փեղկից ներխուժում են ձայները, բույրերը, փշատենու շարժումը զեփյուռից: Իսկ փակ փեղկի հարուցած արգելքը չի նկատվում դեռ, քանի որ ապակիները թափանցիկ են, մաքուր լվացած և պաշտպանական թաղանթ լինելու են կոչված: Բարձրանում է քամին, շռնդում է անձրևը… Մյուս փեղկն էլ է փակվում… Այսպես էլ թատրոնը, բեմը, հարդարանքը, դերասանը, լույսերը… պաշտպանելով մեզ կյանքից, ցույց են տալիս կյանքը: Դեկորների մեջ շարժվում է մարդկային հոգին: Ուրախանում, տխրում, իր մարդասեր կամ սրիկա լինելն է ցուցադրում մարդը… Այս ամենով շա՜տ վաղուց հմայվածների մեջ կա մեկը՝ Վարսիկ Գրիգորյան պարզ...

ՇՈՒՇԻԻ ԹԱՏՐՈՆԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ո՞ւմ գլխով է երբևէ անցել այն ծուռ գաղափարը, թե թատրոնը մեռնում է կամ երբևէ կարող է մեռնել: Կեղծ, անիմաստ գաղափար: Նույնն է, թե ասես՝ առագաստանավը, շոգեքարշը, կառքը մեռնում են… ուրեմն նավագնացությունը, երկաթուղիները, ուղևորների և բեռների փոխադրությունը մեռնում են կամ մեռել են արդեն… Թատրոնը չի մեռնի այնքան ժամանակ, քանի դեռ մարդը ի վիճակի է և ուզում է իրեն տեսնել դիմացից, կողքից, ներկայում, անցյալում, ապագայում, պատրաստ է դեմ հանդիման կանգնել իր առաքինությունների ու արատների հետ: Որ մենք թատրոնի ազգ ենք և տեղներովս թատրոն ենք, պատմությունն...