Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ՔՈ ԱՆՈՒՆԸ ՍԵՐ է
«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ «ՔՈ ԱՆՈՒՆԸ ՍԵՐ Է» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ. թիվ 12-13-ում Պիես երկու պատկերով Գործող անձինք ԱՂՋԻԿ ՏՂԱՄԱՐԴ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ Բեմի կենտրոնում՝ դատարկ շրջանակ, որի մեջ կեցվածք է ընդունել աղջիկը: Շրջանակի առջև տղամարդն է, մի ձեռքում՝ վրձին, մյուսում՝ ներկապնակ: Ամեն վրձնահարվածից հետո աղջիկը նոր կեցվածք է ընդունում, և ամեն անգամ վերևից նոր նկար է իջնում՝ նույն կեցվածքի պատկերով: Նա պարի է հրավիրում աղջկան, սկսում են պտտվել նկարների շուրջը: Հասնելով վերջին նկարին՝ աղջիկը ծիծաղելով...