Դավիթ ԽԱՉԻՅԱՆ

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՏԱՐ ԻՆՁ ԴԵՊԻ ԱՍՏՂԵՐԸ

…Բայց գուցե պե՞տք չէ, որ մարդու բոլոր երազանքներն իրականանան: Ինչ-որ բան էլ պիտի անհասանելի մնա, որ մարդը ճախրելու տեղ ունենա, սիրելու տեղ, երազանքների ու հույսերի տեղ… Երազանքներ չունեցող մարդը սպառված է… Եկեք միասին երազենք «կյանք» կոչվող այս անվերջ երկնաքերի վերջին հարկի ու տանիքի մասին, ուր աստղերն են մեզ սպասում:  (տխուր կատակերգություն 1 արարով, 3 դրվագով) Գործող անձինք ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ Բեմի կենտրոնում սպիտակ վանդակ է գծված՝ մոտ 1,5×1,5 մետր: Վանդակի չորս անկյուններում թեթև, ուղղահայաց լույսեր են: Որևէ դեկոր չկա: Գործողության ընթացքում լսվում է վերելակի...

ԿՂԶԻՆ / Դավիթ ԽԱՉԻՅԱՆ

  Կյանք, կռիվ, սեր, օվկիանոսի խորքում թաքնված կղզի, հայր և որդի, լույս և մահ… Այս բառերն իրար կողքի դնելով, թերևս, կարելի է ամեն ինչ ասել:  Անուններ չկան: Կան բառեր և կա երաժշտություն: Միգուցե բառեր էլ պետք չեն, քանի որ դեռ չեն ստեղծվել որդեկորույս հոր տառապանքը նկարագրող բառերը: Երևի լավ է, որ չկան այդ բառերը: Եթե ամեն ինչ հնարավոր լիներ բառերով ասել, աշխարհը մի մեծ բան կկորցներ: Դավիթ ԽԱՉԻՅԱՆ 16.07. 2020 ԿՂԶԻՆ Անհնարին դրամա՝ մեկ արարով Գործող անձինք ԶԻՆՎՈՐ ԲՈՒԺՔՈՒՅՐ ՎԻՐԱԲՈՒՅԺ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ Բեմի...

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՍՈՒՐՃ ԵՎ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

…բայց ամենամեծ մեղքը, երևի թե, ինքնախաբեությունն է: Ինքդ քեզ խաբելով կորցնում ես իրականության զգացողությունը, իսկ զգայական ընկալումներդ դառնում են կեղծ: Արդյունքում՝ չես տեսնում իրական աշխարհը, այլ ընդամենը նրա այլասերված պրոյեկցիան՝ ժամանակի և տարածության սեփական առանցքիդ վրա: Այսինքն՝ դու արդեն դու չես: Իսկ թե ով ես՝ բնավ էական չէ, քանզի քո գոյությունն էլ է արդեն կեղծ ու ժամանակավրեպ… Ինչևէ, թող յուրաքանչյուրիս տրվի ըստ մեր հավատի: Մնացածը հաստատ չարից է:   Կատակերգություն մեկ արարով   Սովորական սրճարան է: Մարդիկ են մտնում ու դուրս գալիս: Դրսում...