Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ՌՈՍԻՆԱՆՏ»
Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՌՈՍԻՆԱՆՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում ԹԱՄԲԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ՆՍՏԵԼՈՒ ՀԻՄՆԱՐՎԵՍՏԸ «Կռվել հողմաղացի դեմ, որպեսզի աշխարհը վերագտնի արդարությունը»։ Միջոցը գաղափարի վերածելու դոնկիխոտյան հանճարեղ բանաձևը այսօր էլ, իռացիոնալ միտքն անգամ, անզոր է լիարժեք վերծանել։ Եվ անխուսափելի է դառնում մեր օրերում էլ այն իրագործելը ցավալիորեն կենսունակ մի բանաձևում. «Խելացնորության դիմակի տակ պայքարել հանուն պայծառ երազի»։ Իսկ երբ դոնկիխոտյան վեհ գաղափարները ծաղրի են ենթարկվում «նրա քնձռոտ ձիու» կողմից, հավերժական գլուխգործոցի մեջ մեզ խիստ ծանոթ այժմեական երանգներ են հայտնվում։ Թերևս...