Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Հակոբ Ղազանչյան

Չգիտեմ՝ ինչպես բեմադրիչի, բայց դրամատուրգի համար ստեղծագործական լավագույն հոգեվիճակն այն է, երբ զանգում է բեմադրիչն ու ոչ թե պարզապես պիես է պատվիրում, այլ առաջին հայացքից անլուծելի, խելահեղ, անհեթեթ (ցանկը շարունակեք՝ ըստ ցանկության) մի գաղափար է տալիս ու հեռախոսն անջատում է: Եվ ի՜նչ աննկարագրելի պահ, է, երբ դրամատուրգը առաջին հայացքից անլուծելի, խելահեղ, անհեթեթ… գաղափարը նրան է վերադարձնում՝ պիեսի վերածած: Տարբեր առիթներով ասել եմ, բայց հիմա վերջապես գրեմ (քանզի գիրը ժամկետ չունի). եթե ժամանակին Հակոբ Ղազանչյանը չառաջարկեր՝ «Կգրե՞ս մոնոպիես երկու դերասանի համար», չէր գրվի «Երկրորդ կտակը»...