Սամվել Կոսյան

Սամվել  ԿՈՍՅԱՆ / ՓՈՇՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Շատերին թվում է՝ սեղանի, հագուստի կամ հեռուստացույցի վրայից մաքրելով, փոշու խնդիրը լուծում են: Իրականում այն մի տեղից այլ տեղ են տեղափոխում, չկասկածելով, թե պոտենցիալ ինչ հիվանդություններ են տեղաշարժում: Երկրագնդի անապատացման ֆոնին էլ ավելի ընդարձակվելու են փոշու տարածքները՝ վերածվելով բնապահպանական աղետի: Սակայն մեր գիտակցության մեջ այն շարունակում է մնալ անվտանգ, որը կարելի է ամեն պահի վերացնել: Սուրմալուի պայթյունից հետո մասնագետներն արձանագրեցին, որ Երևանի օդում  նորմայից մի քանի անգամ գերազանցված է փոշու քանակը: Աշխարհը լիքն է բազում պայթյուններով, որոնք աճելու միտում ունեն: Հետևանքները դժվար է...

Սամվել ԿՈՍՅԱՆ / «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՆԱՅՔ»

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՆԱՅՔ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում     Ինչո՞ւ սատանան հ ինչո՞ւ կանայք… Բոլոր ժամանակներում բողոքել են սատանայից ու միշտ զարմացել եմ. ո՞նց է՝ ոչ մեկի մտքով չի անցել պատասխանատվության կանչել նրան, դատի տալ: Նույն մարդիկ չէի՞ն, որ Քրիստոսին անգամ չներեցին: Աստվածաշունչն էլ հետաքրքիր է՝ ոչ մի տող, թե ինչպես պատժել սատանային: Ստիպված էի ինքս ինչ-որ բան հորինել: Հիմա կանանց մասին: Ամեն ինչ սկսվեց Եվայից և նույն սխալը սերունդներով շարունակվում է: Աղջկա կերպարով փորձեցի խախտել ավանդույթը,...

Կյանքը վանդակի կողքով. պրեմիերա Գյումրիում

Հունիսի 17-ին Գյումրիի Արվեստների ակադեմիայի դահլիճում ներկայացվեց Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսի բեմադրությունը,որն իրականացրել էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Էլբակյանը: Հատկաշական է, որ երիտասարդ բեմադրիչը արդեն երկրորդ անգամ է անդրադառնում Ս. Կոսյանի դրամատուրգիային: Առաջինը  «Եվ ձյունն իջնում է» պիեսն է («Դրամատուրգիա» հանդես, թիվ 50-51, 2017), որը բեմադվել է 2017 թ. նույն բեմում: Քանի որ «Կյանքը վանդակի կողքով»  չի տպագրվել «Դրամատուրգիայում», այժմ այն տեղադրում ենք կայքում   Սամվել ԿՈՍՅԱՆ ԿՅԱՆՔԸ  ՎԱՆԴԱԿԻ  ԿՈՂՔՈՎ /Դրամա 8 պատկերով/...