ՄԵՐ հիշողությունը / Վասիլի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարո՞ղ է արդյոք դերասանը բեմից ներկայացնել ի՛մ մանկությունը և ես հանդիսասրահում նստած տեսնեմ այն, ինչ արդեն մի անգամ տեսել եմ՝ սրանից երեսուն տարի առաջ: Հատկապես այն դեպքում, երբ Համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս» բեմադրության պատմություններից մեկը Երևանում է, մեկը՝ Շամշադինում, երրորդը՝ Արցախում: Պարզվեց, որ կարող է: Գուցե հենց սա են կոչում ազգի հիշողություն, այն, ինչ մնում է բոլորիս մտքում, ընդհանուր է և անգամ քսանամյա երիտասարդը, որ չէր կարող տեսնել ու ճանաչել հինգ մասի բաժանած «Սնիքերսի» կամ պատահմամբ հայթհայթած վառելափայտի նշանակությունը 1992 թվականին, զգում է...
