ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ՈՐՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԻ ԹՈՂՆԻ ՈՉ ՄԵԿԻՆ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ» ներկայացման առաջնախաղով նշվեց Հայոց բանակի 27-րդ տարեդարձը:
Դոկումենտալ թատրոնի սկզբունքներով բեմադրված ներկայացման գործող անձինք՝ Նարինեն, Արմանն ու Վարշամը:
Գործողության վայրը՝ Շամշադինի սահմանամերձ գյուղ, Արցախի պատերազմող գյուղ, մթի ու ցրտի մեջ ապրող Երևան:
Գործողության ժամանակը՝ 1990-ական թվականներ:
Պատմությունը՝ հիշողություններ պատերազմից կորսված մանկության մասին:
Պիեսի հեղինակ՝ Սառա Նալբանդյան
Բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան
Դերակատարներ՝ Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան, Նարինե Գրիգորյան
Բեմի ձևավորումը՝ Վիկտորիա Ռիեդո