ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄՄՈՆՈ» 19-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնը։  

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն իր գոյության մեկ ու կես տասնյակից ավելի տարիների ընթացքում կարողացավ մեր երկրում ձևավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը:  

 «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին: 

Ցավոք, այս տարի ևս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ. առցանց իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ  ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից:  

Այս տարի «Արմմոնո» փառատոնը ուշադրությունը կբևեռի բացառապես հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնաարտահայտվելու համար։  

 «Արմմոնո-Plus» — ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ մարզային թատրոնների դերասանների կատարմամբ, և 19-րդ «Արմմոնոն» կհյուրընկալվի Գյումրիում և Արտաշատում։

«Արմմոնո»-ի շրջանակներում կանցկացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am կայքի հետ համատեղ։ Առաջին անգամ, հայ դրամատուրգներն իրենց մասնակցությունը կբերեն փառատոնին երկու ծրագրով՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին»։ 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։