Ռազմիկ ՄԱԴՈՅԱՆ / ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆԸ 1865-1965 ԹԹ.
Գյումրու թատրոնի ստեղծման ակունքներից մինչև 1965 թվականը ընդգրկող մեկդարյա տարեգրության թատերագիտական-պատմական մանրակրկիտ ուսումնասիրություն է սույն մենագրությունը, որն ամփոփում է արվեստաբան Ռազմիկ Մադոյանի թատերական քննադատության վերլուծական աշխատանքի արդյունքները:
Մշակութային արժեքավոր աշխատությունը գրված է գիտահանրամատչելի ոճով և պարունակում է ամբողջական, համապարփակ տեղեկատվություն Ալեքսանդրապոլ-Լենինականի թատրոնի ձևավորման և զարգացման պատմության մասին:
Գրքի երկրորդ պահանջված հրատարակությունը համալրված է այդ տարիների ներկայացումների տեսարանների և դերասանական-ռեժիսորական խմբի արխիվային բազմաթիվ լուսանկարներով և ծանոթագրություններով, որոնք աշխատությունը դարձնում են հանրամատչելի և գրավիչ լայն շրջանակների համար:
Գյումրու թատրոնը 1865-1965 թ.թ. / Ռ. Մադոյան.- Գյումրի: Դպիր, 2017.- 272 էջ: