ԱԳՌԱՎԻ ՉՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ՎԱՆԱՁՈՐ ԵՐԹՈՎ…/Սամվել Խալաթյան

 

 

Աբելյանական և «Թատերական Լոռի» փառատոնում Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնը ներկայացրեց Արմեն Բայանդուրյանի բեմադրությունը՝ Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» մոնոդրաման, դերասան Աշոտ Սիմոնյանի կերպավորմամբ: Անհնար էր ի սրտե չծափահարել բեմադրիչին՝ միզանսցենային փայլուն լուծումների, ներկայացման ռիթմի, լարվածության, բարձրարվեստ գեղագիտության համար, դերակատարին՝ դժվարին այդ կերպարը լավագույնս կերտելու, պլաստիկայի, բեմական խոսքի հուզական մատուցման համար և, իհարկե՝ հեղինակին, ում «Ագռավն ասաց» մոնոդրաման գրականագիտական քննության տեսակետից բարձրաժեք ալեգորիկ ստեղծագործություն է՝ զսպանակված իրոնիայով, ճշմարտությունը, բարքերը ենթատեքստերով երգիծելու վարպետությամբ և բեմից այն ներկայացնելու չափավոր, բայց շռայլ հնարավորությունների ընձեռմամբ: Միով բանիվ, «Ագռավի» բախտը բերել է՝ ծնվելու շնորհաշատ գրչից, բեմական կյանք մտնելու արդի թատերաշխարհի տաղանդավոր բեմադրիչներից մեկի արարմամբ, դերասանական վարպետության երկունքով:

Հ.Գ. խորհուրդ կտայի կարդալ Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» ստեղծագործությունը, որը դեպի բեմ է ուղղորդվել հայ տասնյակ դրամատուրգների «կնքամայր» Կարինե Խոդիկյանի օրհնությամբ՝ «Թատրոն-Դրամա» կայքում:

Արմենուհի ՍԻՍՅԱՆ / ԱԳՌԱՎՆ ԱՍԱՑ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։