ԱՐՏԱՇԵՍ ԲԱԲԱՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԲԱՅԱՆ
(1923 — 2009)
Դրամատուրգ, թատերագետ, թարգմանիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 

Ծնվել է Սարուխան գյուղում։  1951 թ. ավարտել է  Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1953-1966 թ.թ. աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունում որպես խաղացանկային բաժնի պետ, գլխավոր խմբագիր, վարչության պետի տեղակալ։ 1966-1974 թ.թ. եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը։ 1974 թ. եղել է Հայկական թատերական ընկերության նախագահի առաջին տեղակալ։
Անդրկովկասի հայկական պետական թատրոններն ու թատերական ինքնագործ խմբերը բեմադրել են նրա «Հայրը» (1951), «Հարազատներ» (1957), «Մոր սիրտը չի խաբի», «Նրա որդին», «Նրանք նորից հանդիպեցին», «Տոսկանա, Տոսկանա…», «Քեռիների քեփը կիսատ մնաց» (Ղափան, 1979), «Հեռու և մոտիկ գիշեր» (Արտաշատ, 1979), «Խոզուկի և արջուկի արկածները» (տիկնիկային թատրոն, 1979), «Լեգենդ սիրո և պատերազմի մասին» (Ստեփանակերտ, 1984) պիեսները։ Նրա «Հարազատները» դրաման բեմադրել են նաև Բուլղարիայի հայկական թատերախմբերը։ Ա. Բաբայանը պիեսի է վերածել Րաֆֆու «Ոսկե աքաղաղը», որը բեմադրվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), Ղափանում (այժմ՝ Կապան) և Կամոյում (այժմ՝ Գավառ)։ Թարգմանել է մի շարք պիեսներ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։