Սոֆիկ ՍԱՐԳՍՅԱՆ / ՄԵՐ ԿՈՒՐՍԻ ՕՐԱԳՐԵՐԸ
Ուղիղ հիսուն տարի առաջ ընդունվեցինք ինստիտուտ…
Բայց ավելի լավ է այդ մասին թող մեր օրագրերը պատմեն ձեզ: Մի՛ զարմացեք, այո՛, մեր կուրսը օրագրեր ունի, որոնց էջերում մեր չորս տարիների կյանքն է, մեր ռեժիսուրայի դասերը և էլի շատ դեպքեր ու իրադարձություններ:
Եվ այսպես, առաջին կուրս, առաջին կիսամյակ: Առաջինը օրագիրը լրացրել է Կարինե Դովլաթյանը:
Ավելացնեմ Կարինեի գրածին, որ հենց այդ դասին ընկեր Մալյանն առաջարկեց, որ օրագիր պահենք: Հետո խնդրեց, որ իրեն մի ալբոմ տանք մեր լուսակարներով՝ արանքներում մի քանի էջ տեղ թողնելով:
Կուրսիս Աբաջը մեր լուսանկարների շուրջը նախշելով բերեց ալբոմը. հետագայում պիտի իմանայինք, որ Մալյանը գրել է մեր մասին:
Պարզվեց, որ այդպիսի ալբոմ ունի նաև մեզ հաջորդած՝ Աշոտ Ադամյանենց կուրսը: Այդ երկու ալբոմներն էլ խնամքով պահպանում է Նարինե Մալյանը: Իսկ հիմա մի քանի պատառիկներ մեր օրագրերի էջերից
Իսկ հիմա տեսեք, թե ինչպես էինք նստում մեր լսարանի բեմի վրա դասի ժամանակ:
Վերջին՝ հինգերորդ օրագիրը լրացրել եմ միայն ես այսինքն՝ Սոֆոս: Երեխեքը արդեն հավես չունեին. համ էլ «շատ էին զբաղված»: Գրել եմ ամեն ինչի մասին՝ թե ավարտելուց հետո տղաներիս ո՞ւր տարան բանակ ծառայության, թե ո՞վ-ե՞րբ ամուսնացավ (հատկապես Արմիկի ու Աբաջի ամուսնությունը, որովհետև երկուսն էլ մեր կուրսից էին), բոլորի երեխաների ծննդյան օրերը և այլն և այլն…
(Այս կապոցի մեջ Կոլյայի, Դավիթի, Մուչոյի, Եսոյի` բանակից ինձ ուղարկված նամակներն են)
Իսկ հիմա հերթը հասավ ընկեր Մալյանի գրած ալբոմին
Պարզվում է, որ այդ ալբոմում գրառումներ են արել նաև մեր երկու դասախոսները. մեր ռեժիսուրայի երկրորդ դասախոս, Դրամատիկական թատրոնի ռեժիսոր, հետագայում «Նորք» թատրոնի հիմնադիր Արտաշես Հովհաննիսյանը և մեր մնջախաղի դասախոս, Հայաստանում մնջախաղի «Տուշպա» թատրոնի հիմնադիր Հենրիկ Պողոսյանը (վերջինս չի զլացել և իր ձեռքով նկարել է յուրաքանչյուրիս):
Որոշեցինք ձեզ ներկայացնել Աշոտ Աբաջյանին վերաբերվող հատվածը:
Իսկ սա մեր դիպլոմային ներկայացման ֆինալի տեսարանն է՝
Ն. Գոգոլ «Ամուսնություն», բեմադրությունը՝ Հենրիկ Մալյանի և Արտաշես Հովհաննիսյանի, 1975 թ., մարտի 26:
Հիսուն տարի հետո վերջապես խոսեցին մեր օրագրերը՝ բազու՜մ ջերմ հիշողություններ բերելով մեր սիրելի դասախոսների և մեր այն ընկերների մասին, որոնք այսօր մեզ հետ չեն…