THE CLOWN
THE CLOWN
mono
Հրաժարական թագից, ունեցվածքից իշխանությունից:
Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել:
Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլև այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը և սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտություն:
* * *
Երբ կորցնում ես ամեն ինչ, ոչ մեկին պետք չես: Ամեն ինչը ունեցվածքըմ, իշխանությունը չէ: Ամեն ինչը հավատն է մարդու, մարդկանց, աշխարհի հանդեպ: Երբ կորցնում ես՝ աչքերդ բացվում են:
Շատերն են փորձել կեղծավոր աշխարհում անկեղծ խոսք ասել…
…Կա՞ մեկը, ով համոզված է, որ մի օր հաղթելու է ճշմարիտ խոսքը:
…ուրեմն համեցեք ներկայացմանը… քանզի Ծաղրածուի միակ արտոնությունը ճշմարտությունն ասելն է:
Կարինե Խոդիկյան «ԾԱՂՐԱԾՈՒՆ»
(տրագիկոմեդիա՝ համեմված ֆարսով)
Հարություն ԳԱԼՖԱՅԱՆ — ԾԱՂՐԱԾՈՒ
Ռեժիսուրան և ձևավորումը (զգեստ, գրիմ, բուտաֆորիա)՝
Հարություն ԳԱԼՖԱՅԱՆԻ