«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» 62-63
Լույս է տեսել «Դրամատուրգիա» էլ. հանդեսի հերթական՝ 62-63 միացյալ համարը:
Հանդեսը մեր դժնդակ, հակասական իրականության յուրօրինակ արտացոլանքն է: Պիեսների մի մասը գրվել էր մինչև պատերազմը, մյուսները գրվեցին պատերազմից հետո… Մինչև-ի և Հետո-ի արձանագրություն դարձավ այս համարը և 2000 թվականից ի վեր՝ ամենադժվար լույս ընծայվածը:
Հանդեսում տեղ են գտել Դավիթ Խաչիյանի «ԿՂԶԻՆ» (հուլիս 2020), Սուսաննա Հարությունյանի «Երկիր Նաիրի» (2010), Սամվել Խալաթյանի «Հրամայված է ապրել» (նոյեմբեր, 2020), Անահիտ Արփենի «Բարի գալուստ դժոխք» (դեկտեմբեր 2020), Արմենուհի Սիսյանի «Ծիծաղե՛ք» (հունիս 2020), Մհեր Շահնազարյանի «Կոնշենցիա» (հունիս 2020) պիեսները: