ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մոնոպիեսների ընթերցումներ ARMMONO 2022

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ «Սեր, ջազ, քահանա» — ընթերցումը՝ Զարուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ
Մայիսի 20-ին, ժամը 15-ին
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ թատրոնի փորձասենյակ

Նազիկին չսիրել չես կարող: Չասեք՝ «Իր գրածն է, գովում է»: Չէ, ես նախ սիրեցի նրան, հետո գրեցի: Տարբեր տարիների, տարբեր միջավայրերում եմ նրան հանդիպել, տարբեր անուններով: Ես նրան Նազիկ անվանեցի և, նախախնամաբար, այդ անունը բացահայտեց սյուժետային մանրամասներ, որոնք համ ու հոտ տվեցին ստեղծագործությանը: Նազիկը հայուհի է՝ առանց քաղքենիական շպարի: Կենսախինդ է, անմիջական, անկեղծ ու կատակասեր, իր հոգսերն ու նազերը ուրիշներին չփաթաթող: Չի սիրում, որ իրեն խղճում են և նույնիսկ մտերիմներին հասանելի չեն նրա խորն ապրումները: Այդպիսի կանայք պահանջատեր չեն, քիչ ու փոքր բաներով էլ կարող են երջանիկ լինել ու երջանկացնել նրան՝ ում կսիրեն: Մեր Նազիկը սիրահարված է և, ինչպես բոլոր սիրահարված կանայք, անմեղ խենթություններ է անում: Այդ խենթությունը նրան մղում է բազմահարկ շենքի 7-րդ հարկ…