Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական 

թատրոնի գեղարվեստական ղեկավար

Հայ թատրոնի սիրելի նվիրյալներ, շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 

Թող գալիք տարին փոքրիկ պատուհան բացի դեպի լույսը, արդարությունը, բարին, գեղեցիկը, դեպի սերն ու գթասրտությունը… այդ պատուհանից մի հզոր ալիք, մի առինքնող, թարմ հոսանք խուժի ներս՝ մեր սիրտը, հոգին, միտքը, օդը վարակի վեհությամբ, տոգորի բարձր գաղափարների, վսեմ արժեքների բարոյականությամբ:  

Եվ թող յուրաքանչյուր հայ հավատով լցվի և վստահ լինի, որ մեր երկրի լավ ապագան կախված է մեզնից՝ սեփական հողին ամուր կանգնելու պատրաստակամությունից: 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։