admin

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ

  «Սովորական անսովոր պատմություն – Մարտի 1» պիեսի (հեղինակ՝ Կ. Խոդիկյան) ընթերցումն է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի Փոքր դահլիճում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողները (Հ. Ղազանչյանի արվեստանոց), Հակոբ Ղազանչյանի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ, մի քանի օր անընդմեջ փորձերից հետո ունկնդիրների դատին հանձնեցին պիեսի ընթերցումը: Ընթերցումն անցավ հուզական մթնոլորտում, լարված պահելով դահլիճը՝ շնորհիվ Հայկ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ, Անահիտ ՄՍՐՅԱՆԻ, Հասմիկ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, Հայկ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ, Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Կարինա ԶԱՔԱՐՅԱՆԻ, Նելլի ՃԱՂԱՐՅԱՆԻ, Անահիտ ՍԱՆԹՈՒՐՅԱՆԻ, Արման ՍԻՄԻԿՅԱՆԻ դերասանական համոզիչ խոսքի մատուցման:      

Սուսաննա ԲՐԻԿՅԱՆ / ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՅԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

  ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում խաղում են ժամանակակից պիեսներ՝ «Թթվածին» — Ի. Վիռիպաևի համանուն գործի մոտիվներով (դեր.` Դ. Աբրահամյան, ռեժ.` Ն. Իսրայելյան) «+1» — Ե. Գրիշկովեցի համանուն գործի մոտիվներով (դեր.` Դ. Աբրահամյան, ռեժ.` Ն. Իսրայելյան, նկարիչ` Գ. Ավագյան) «Անտեսանելին» — հեղինակ, բեմադրիչ և դերակատար` Դ. Աբրահամյան, մասնակցությամբ Ալեքսանդր Գաբրիելյանի, Արամ Ավագյանի   Թատերական ժանրերից մոնոներկայացումը կամ մեկ դերասանի թատրոնը  համարվում է ամենաբարդ ժանրը: Դերասանը միայնակ, առանց խաղընկերոջ երկխոսության մեջ է մտնում դահլիճի հետ, ստիպում է հաղորդակիցը դառնալ իր բեմական ներկայության յուրօրինակ դրսևորմանը: Ընդունված է...

Անցուդարձ Արվեստանոց Արտ սրճարանում

*** Օրերս իր տարեդարձը նշեց Հայաստանի վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանը: Դերասանուհին իր հյուրերին ներկայացավ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի» մոնոներկայացմամբ: Երեկոն հագեցած էր կնոջը հատուկ զգացողություններով՝ սիրով լցված, սիրո սպասող ու մենությունը փարատելու հոգեվիճակով… *** «Երբ սերը կորչում է գրողի ծոցը, կյանքը չի վերջանում՝ դառնում է դատարկ օրերի շարան…»: *** Ամենավերջում երազանք պահվեց` լույսը կբացվի…  

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ

22.02.2020. Այսօր, ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻՆ՝ վերջին հրաժեշտի օրը, Արվեստագետի, Մարդու, Քաղաքացու պայծառ հիշատակի առջև մեր վերջին խոնարհումը… Լույս հիշատակ քեզ, լուսավոր, քո ապրած կյանքով ու արարած արվեստով մեզ Լույս ժառանգած վարպետ: Այդ ժառանգությունից արդեն որպես նշխար՝ մեկ անգամ ևս ընթերցենք քո պիեսը, հերթական անգամ բացահայտենք ու ճանաչենք քեզ ու քո ստեղծած աշխարհը…   Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ      ԱՆՏԵՐՈՒՆՉ ՄԻ ՍԱՅԼԱԿ ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ (Հեռախոսազրույց վաղեմի ընկերոջ հետ)   Գործող անձինք ԱՐՏԱՇԵՍ ԴԱԲԱՂՅԱՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ մտապատկերում հայտնվում են՝ ԱՇՈՏ — Դաբաղյանի որդին ՄԱՆԻԿ — Դաբաղյանի կինը ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՍԻՆԵ, ՀԱՍՄԻԿ — ԱՇՈՏԻ ընկերները   Մութ ձեղնահարկ: Դրսում ուշ երեկո է: Հեռախոսազանգ: Ներքևի հարկում ինչ—որ մեկը վերցնում է լսափողը: ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Ալո… Բարի երեկո, պարոն Ստեփան… Հենց...

Руслан САГАБАЛЯН (Сагарус) / БАНАНОВАЯ РОЩА

    БАНАНОВАЯ РОЩА трагифарс в 2-х действиях   «Земля велика и прекрасна, есть на ней много чудесных мест…» А. Чехов, «Вишневый сад»     ДЕЙСТВИЕ ПЕРВОЕ Внутренне убранство дома Робинзона, стилизованного под хижину. Изображение той хрестоматийной хижины, в которой были прожиты на острове годы одиночества, видим на стене. Гостиная достаточно просторна – два кресла, большое зеркало, книжный шкаф, диван, тумба, на которой стоит патефон, подзорная труба, установленная у окна. На одной стене висит ружье, в обязанности которого входит когда-нибудь выстрелить на другой...

ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Նրա խաղային որակներից որոշները գուցե թե մեր թատերական համայնքում էլի պատահեն: Սակայն այս դերասանուհու վելվետային խառնվածքն ու Հովհաննես Թեքգյոզյանի բնորոշած ջազային ձայնը դժվար թե այլ բեմահարթակներում գտնվի, որովհետև ինքն իր ստեղծագործական խենթությանը հավատարիմ Կարինե Ջանջուղազյանն է: Տ. Մ. —Վերջին տարիներին Ձեր հարազատ թատրոնում նոր դերեր չստանձնելն ինչո՞վ է պայմանավորված. Կ. Ջ. — Երևի թե այն հանգամանքով, որ մեր թատրոնում նոր սերունդ է երևան եկել: Մեկը մեկից լավն են, ինչի համար անսահման ուրախ եմ: Բուռն գործունեություն են ծավալում: Ինքս էլ եղել եմ երիտասարդ և...