ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Ռուբեն Բաբայան

 

Ռուբեն Բաբայանի մասին կարելի է գրել շատ երկար: Մի ամբողջ տրակտատ մարդու մասին, ով ամենուր է՝ միջազգային  թատերական փառատոներին ու քաղաքական ամենասուր հարցերին նվիրված դեբատներում, օրինաստեղծ նախաձեռնությունների առաջին՝ թեժ գծում և եթերում՝ մշակութաբանական թեմաներով զրուցելիս: Նա բարդույթ չունի՝ նույն ինքնավստահ հանդարտությամբ  կբանավիճի ադրբեջանցի մշակութային գործչի և իր ուսանողի հետ: Իսկ այդ ամենի հենքում՝ Տիկնիկային թատրոնի կառավարման վահանակը այնպիսի՛ իմաստնությամբ է ուղղորդում, որ թատրոնում սկսնակի ու վաստակավորի համար ստեղծագործելու իրավահավասար մթնոլորտն է իշխում:

Գուցե այսքան բազմազբաղությո՞ւնն էր պատճառը, որ մեր բլից-հարցազրույցին տվեց ամենակարճ պատասխանները… Չգիտեմ: Բայց գիտեմ մի շատ կարևոր բան՝ ոչ միայն առանձին վերցրած թատրոնի, այլև երկրի մասշտաբով Ռուբենի նման մարդիկ են ստեղծում այնքա՛ն անհրաժեշտ մշակութային մթնոլորտը և մտավորական անհատի հասարակական պահանջվածությունը:  

Կարինե Խոդիկյան

 

Կ. Խոդիկյան — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:

Ռ. Բաբայան – Համեմատություն չկա: Աննախադեպ իրավիճակ է:

Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք:

Ռ. Բ. – Համլետը ”The time is out of joint: cursed spite, That ever  l was born to set it right!”.

Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:

Ռ. Բ. – Տարբեր, հիմնականում աշխատանքային:

Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:

Ռ. Բ. – Գրականությամբ: Հրաշալի հնարավորություն:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։