Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ / «ԲԻԼԻԱՐԴ»

 

 

Աղասի ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԲԻԼԻԱՐԴ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

Թատրոնը ևս ասելիք ունի։ Բեմահարթակի վրա արհեստավարժ թատերական կառույց սարքելուց բացի նա ասելիք ունի։ Ազգային թատրոնըՄեր ճակատագրի պայթուցիկ ու դառնաղի, հուսավառ ու պարադոքսալ ելևէջները, նրա մշակույթի բազմաշերտ դրսևորումները ազգային յուրահատուկ ու անկրկնելի գեղագիտության և ասելիքի շտեմարան է։ Սակայն որը տակավին չի օգտագործված կամ գաղթականի կարգավիճակով կիսատպռատ, անհարազատ հանդերձանքով ի հայտ է բերվել օտար բեմերում։

 

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

 

ԲԻԼԻԱՐԴ

 

Գործող անձինք

ՄԱՐԿՅՈՐ

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ

ԿԼՈՈԻՆքրեական հեղինակություն

ԳՆԴԱՊԵՏՊետանվտանգության նախկին աշխատակից

ԴԵՐԱՍԱՆ

ՄԱՐԱ – Կլունի ընկերուհին

ՎՈԲԼ – գող ռեցիդիվիստ

ԿԱՊԻՏԱՆ – քրեական հետախուզության պետ

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ

ՎԿԱ՝ հանդիսականների միջից

Բեմի կենտրոնում՝ մեկ բիլիարդ։ Դիմացի պատին՝ չափազանց խոշոր թվանիշերով ժամացույց։ Երկու՝ աջ և ձախ կողմերից, մետր և կես բարձրության վրա ներս եկող աստիճաններով դռներ, որ նշանակում է՝ բիլիարդանոցը նկուղային է։ Մարկյորը խոզանակով սրբում է բիլիարդի մակերեսը։ Ժամացույցը զարկում է տասներկու անգամ։ Գիշեր է։ Ներս է մտնում Դատարկաշրջիկը, աչք ածում շուրջը ու, երկար ընտրելով նստելու տեղ, վերջապես հետույքը վարանքով իջեցնում է առանձին դրված վիեննական աթոռին, որը տարբերվում է մնացած աթոռներից իր հնությամբ։ Աթոռը ճռռում է և գրավում Մարկյորի ուշադրությունը, թեպետ նա արդեն տեղյակ էր Դատարկաշրջիկի ներկայությանը՝ նրա ներս մտնելու պահից։

 

ՄԱՐԿՅՈՐ(առանց շրջվելու)։ Ըհը՛

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(նայում է չորս կող­մը՝ որոշելու համար, թե ում է ուղղված այդ «ըհը»–ն։ Տեսնում է, որ մարդ չկա)։ Ի՞նչ

ՄԱՐԿՅՈՐ(ուշացած)։ Ասում եմ՝ ուրիշ տեղ է՞լ ես լինում

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ուշացած, ժպտա­դեմ)։ Ըհը՛։

ՄԱՐԿՅՈՐ Ի՞նչ՝ ըհը։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԼինում եմ։

ՄԱՐԿՅՈՐՈրտե՞ղ

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԴատարանում

ՄԱՐԿՅՈՐ(շրջվում է նրա կողմը)։ Դա­տարանո՞ւմԻնչո՞ւ

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ուսերն է թոթվում)։ Եսիմ

ՄԱՐԿՅՈՐ — Էդ ե՞րբ ես հասցնում։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԱռավոտյան

ՄԱՐԿՅՈՐԲա ե՞րբ ես քնում

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ուսերն է թոթվում): Եսիմ

ՄԱՐԿՅՈՐ(դադարում է իր աշխատանքը և ուշադիր դիտում նրան՝ ասես աոաջին անգամ է տեսնում, չնայած Դատարկաշրջիկը բիլիարդանոցում ամեն օր է լինում)։ Էստեղից գնում ես գիշերվա ժամը չորսի կողմըԲա ե՞րբ ես քնումՉե՞ս քնում

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ուսերն է թոթվում): Եսիմ

ՄԱՐԿՅՈՐ(խնդմնդում է)։ Զարմանալի տղա ես

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(նույնպես խնդմնդում է)։ Ասում են։

ՄԱՐԿՅՈՐ(շարունակելով իր գործը)։ Դատարանում ի՞նչ գործ ունես

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿՀետաքրքիր է

ՄԱՐԿՅՈՐԻ՞նչն է հետաքրքիր

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(նորեն ուսերն է թոթվում)։ ԵսիմՀետաքրքիր է(Անվստահ։) Մարդիկ են

ՄԱՐԿՅՈՐ(զարմացած)։ Մարդի՞կՄարդիկ ամեն տեղ են

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ — Էնտեղ ուրիշ է

ՄԱՐԿՅՈՐՈւրի՞շ էԻ՞նչն է ուրիշ

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԵսիմ… Ճիշտ ու սխալ են

ՄԱՐԿՅՈՐԱմեն տեղ էլ ճիշտ ու սխալ կան

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԴատարանում երևում են

ՄԱՐԿՅՈՐԵրևո՞ւմ ենԻ՞նչը

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿՈւժեղն ու թույլըՄեղավորն ու անմեղը

ՄԱՐԿՅՈՐՔո ինչի՞ն է պետք…           

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿպտում է)։ Եսիմ։ Հետաքրքիր է

ՄԱՐԿՅՈՐ(մտածում է, ավելի մտերմիկ)։ Ուզում ես իմանալ՝ ինչպես ապրե՞լ(Լուռ շարունակելով մաքրել խաղագնդերը։) Ուժե՞ղ լի­նել, թե՞ թույլԲարի՞ լինել, թե՞ դաժանՍիրե՞լ, թե՞ ատել

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(մանկանման ծիծա­ղում է, և ծիծաղը պարունակում է ամաչկոտ համաձայնություն Մարկյորի ասածի հետ)։

ՄԱՐԿՅՈՐ(քնքշորեն)։ Էստեղ է՞լ ես փնտրում նույն բաները

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ծիծաղը նույն հա­մաձայնությամբ շարունակվում է)։

ՄԱՐԿՅՈՐՍովորել, աշխատել չե՞ս ու­զում

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(դեռ ուսերն է թոթ­վում, զգացվում է, որ այդ հարցն ինքը հաճախ է լսում և իրեն հաճելի չէ, հետո Մարկյորին անպատասխան չթողնելու համար արտաբե­րում է)։ Կհասցնեմ

ՄԱՐԿՅՈՐ — Էլ ե՞րբՔանի՞ տարեկան ես

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(չի ուզում պատաս­խանել, երկարաձգում է)։ Քսանվեց

ՄԱՐԿՅՈՐ(բեղերի մեջ ինչոր անլսելի բան է քրթմնջում)։ Ես քսանվեց տարեկանում երկու երեխա ունեի(Խաղագնդերը եռանկ­յունաձև դասավորում է բիլիարդի վրա ու մի գունդը ընդգծելով դնում դրանց դիմացը։) Էդ հարցում ո՞նց ես

 

Դատարկաշրջիկը ուսերը թոթվե­լով պատասխան է փնտրում և մինչև ինչոր բան կարտաբերի, դուռը շրխկոցով բացվում է, և հայտնվում է Գնդապետը՝ քաղա­քացիական հագուստով։

 

ԳՆԴԱՊԵՏ(Մարկյորին)։ Ես առաջինն եմ էսօրՈւրիշ մարդմուրդ չկա՞

ՄԱՐԿՅՈՐ(գիտի, որ Դատարկաշրջիկը հաշվից դուրս է. նրա ներկայությունը իր այցելուներից ոչ մեկը չի նկատում։ Նայելով Դա­տարկաշրջիկի կողմը)։ ՉէԴեռ ոչ ոք չի եկել…

ԳՆԴԱՊԵՏ(հանում է պիջակր, կախում հենց Դատարկաշրջիկի գլխավերևում գտնվող կախիչին, և պիջակի փեշերը ծածկում են Դա­տարկաշրջիկի դեմքը, հետո վերցնում է կիյը, կավճապատում գլխիկը, մոտենում բիլիարդին, հարվածում և ցրում է գնդերի շարվածքը)։ Երեկ է՞լ չի երևացել

ՄԱՐԿՅՈՐ(գիտե՝ ում մասին է խոսքը)։ Որտե՞ղ

ԳՆԴԱՊԵՏ(դժգոհության գրգիռով)։ Էս­տե՛ղ, էստե՛ղԲա էլ որտեղ

ՄԱՐԿՅՈՐՉի երևացել

ԳՆԴԱՊԵՏ(ուժեղ հարվածելով գնդին, սպառնալից)։ Լա՜վ, լա՜վ(Տնտղում է գնդերը։) Երբ Կլոունը գա՝ ի՛մ գնդերը կհանես(Հար­վածում է գնդին։) Լսեցի՞ր

ՄԱՐԿՅՈՐԼսեցի։

ԳՆԴԱՊԵՏԲա ինչի՞ ձեն չես հանում։

ՄԱՐԿՅՈՐ(խոսակցությանը ուրիշ ուղ­ղություն տալու նպատակով, քաղցրահայացք)։ Վահանն է գալու։

ԳՆԴԱՊԵՏԻ՞նքն ասաց(Պատասխանի չսպասելով։) Որ գալիս է՝ ի՞նչ է անելուՊարտքերի մեջ խրվել է։ Ինձ Կլոո՛ւնն է պետքԿլոո՛ւնը(Ուժգին հարվածելով գնդին։) Կլոո՛ւնը

 

Դռան մեջ հայտնվում է Դերասա­նը, վաղվաղակի իջնում աստի­ճաններով՝ ընթացքում սրբելով դեմքի գրիմը։

 

ԴԵՐԱՍԱՆ(վռազկոտ)։ Ներկայացումը դեռ չվերջացած՝ ես այստեղ եմ(Շուրջն է նայում։) Ո՞ւր է(Տեսնելով, որ ուրիշ մարդ չկա, թևաթափ։) Չի եկելԵս էլ ոտ ու ձեռ էի ընկել

ԳՆԴԱՊԵՏ(ծիծաղում է՝ առանց շրջվելու նրա կողմը, հարվածում է գնդին)։ Ոչինչ չես կորցրելԹատրոնում հիմա ծափահարող չկա

ԴԵՐԱՍԱՆՀա, էլի՜

ԳՆԴԱՊԵՏ(շարունակելով գլորել գնդե­րը)։ Ի՞նչ էիր մտածում, երբ դերասան էիր դառնում

ԴԵՐԱՍԱՆ(մոտենալով բիլիարդին, որոշ ժամանակ հետևում է Գնդապետի խաղին։ Բարեկամաբար կատակելով)։ Էն էի մտածում, ինչ դու, երբ էնկավեդեի աշխատակից դարձար։

 

Գնդապետը շարունակելով գնդե­րի հետ իր խաղը, դեռ վերաբեր­մունք չի ցուցաբերում, հետո հան­կարծ շեշտակի շրջվում է և կիյով հարվածում Դերասանի գլխին։

 

ԴԵՐԱՍԱՆ(վախեցած ընկրկելով)։ Ի՞նչ եղավԻ՞նչ եղավ

ԳՆԴԱՊԵՏ(կիյը մեկնում է, որ նորից հարվածի, Դերասանը փախչում է մի կողմ)։ Խոսքդ ճանաչիրԺամանակը փոխվել է, բայց մարդիկ մնացել են նույնըԻմ ու քո հարաբերությունը չի փոխվելԵս էլի ես եմ, դու էլի դու ես

ԴԵՐԱՍԱՆ(փորձում է ժպտալ)։ Հանաք արեցիՆեղանալու ի՞նչ կար

ԳՆԴԱՊԵՏՀանաք բեմում կանեսՀա­նաքչի;Հայրդ էլ է հանաք արել քեզ շինելու ժամանակ

ՄԱՐԿՅՈՐ(և՛ անհարմար զգալով, և՛ երկ­յուղելով)։ Գնդապե՜տ

 

Դատարկաշրջիկը փոխում է իր տեղը։

 

ԳՆԴԱՊԵՏ(ասես ոչինչ չի պատահել, Դերասանին)։ Արի մի պարտիա խաղանք՝ մինչև Կլոունը կերևա

ԴԵՐԱՍԱՆ(հանձնվելով իրադրությանը, բռնաձիգ հաճոյակամությամբ վերցնում է կիյը և, կավճապատելով նրա գլխիկը, հետևում է Գնդապետին՝ սպասելով խաղը սկսելու նրա առաջարկին)։

ԳՆԴԱՊԵՏ(վերջապես նայում է նրա կողմը և փռթկում՝ մատը տնկելով Դերասանի վրա՝ չի կարողանում ծիծաղը ընդհատել)։ Է՜դէ՜դէ՜դ

 

Մարկյորը հասկանում է Գնդապե­տի ծիծաղի պատճառը և մոտենա­լով Դերասանին՝ մատնացույց անում նրա բեղը։

 

ԴԵՐԱՍԱՆ(խնդմնդալով, մոռացած՝ դնո­վի բեղը պոկում է քթի տակից)։ Իսկապես

ԳՆԴԱՊԵՏԱրի՛, արի՛, հավաքիր գնդերը

 

Դերասանը խաղագնդերը հավա­քում է եռանկյունաձև սարքի մեջ և սպասում Գնդապետին։

 

ԳՆԴԱՊԵՏ(հարվածելով գնդին)։ Տես­նո՞ւմ ես, ինչոր բեմում ես անում, կյանքում չես կարող

ՄԱՐԿՅՈՐ(բիլիարդանոցում համերաշ­խության մթնոլորտ ստեղծելու միտումով)։ Դրա համար էլ դերասան էԱմեն մեկին ի՛ր բաժինն է հասել

ԳՆԴԱՊԵՏ — Էդ մեկը ճիշտ է(Մի քանի հարված կատարելուց հետո։) Բայց էնքան էլ արդարացի չէԴու, օրինակ, քանի՞ շքանշան ունես Երկրորդ համաշխարհայինից(Մարկյորը ձայն չի հանում։) Հը՞Սուս ես կացելԲլուզդ ծակռտած է շքանշաններից, բայց ի՞նչ ես անումԲիլիարդանոցի կեղտն ես մաք­րումԵղա՞վԱրդա՞ր էԻմ ձեռքի տակի խլնքոտ լեյտենանտը էսօր ազգային ժողովում է նստել ու քիթն է քչփորումԻնձ թոշակ են տա­լիսԼավ է՝ չեն նստեցրել(Ընդգծված հար­ված է հասցնում գնդին։) Կամ թրխկացրելԷսօր դա ավելի հեշտ են անում(Նորից հար­վածում է գնդին՝ հարվածն իր խոսքի ուղեկցու­թյունը դարձնելով։) Առաջ դա թաքուն էր ար­վում, գիշերներով, աչքից հեռու, նկուղներում, հիմա փողոցներում, հենց սեփական տան առջև լեշը փռում ենԻ՞նչ է փոխվել(Ձգված կանգ­նում է, այս ու այն կողմ նայում՝ փնտրելով ար­ժանավոր ունկնդիր, դեռ Մարկյորին է ուղղում խոսքը։) Հազար դոլարով արվում է(Ապա սևեռվում է Դերասանին։) Դու կարո՞ղ ես

ԴԵՐԱՍԱՆ(հաճոյակամ ժպտում է)։ Չգի­տեմ

ԳՆԴԱՊԵՏԳիտե՜սգիտե՜սլավ էլ գի­տես

 

Գնդին հարվածելու Դերասանի հերթն է։ Հարվածն անհաջող էր։

 

ԳՆԴԱՊԵՏ(խոսքը վերաբերում է և՛ գնդին կատարած Դերասանի անհաջող հարվա­ծին, և՛ նախորդ իր ասածին)։ Չե՛ս կարողԿա­րողները անում են, անկարները՝ չեն անումԵվ միշտ չեն արելԵվ չեն անելու… Էդ ուժը ամեն մարդու չի տրված(Հարվածելու իր հերթն է։ Երկար նշան է բռնում։) Կարծեմ՝ ձերոնցից մե­կին սպանել են

ՄԱՐԿՅՈՐ(ուշադրությունը լարելով)։ Ո՞ւմ

ԴԵՐԱՍԱՆ – Մերոնցի՞ց

ԳՆԴԱՊԵՏՁերոնցիցՆկարիչը ձերոն­ցից չէ, բա ի՜նչ էԴրա նման մի բանԿամ՝ գրող՞ Մի խոսքով՝ նախամուտքում սպանել են

ՄԱՐԿՅՈՐՈ՞վ էԵս շատերին ճանաչում եմՄեկմեկ գալիս են ինձ մոտ

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ցածրաձայն)։ Ո՞վ է սպանել(Նրան ոչ ոք չի լսում, կամ չլսելու են տալիս։)

ԳՆԴԱՊԵՏ — (Դերասանին)։ Կարծում եմ՝ ձերոնցից մեկի պատվերով էՇատ եք իրար նախանձումՓոքրիկ ամանի մեջ իրար ուտում եքՊուճուր երկրի հատկությունն է

ԴԵՐԱՍԱՆՉի կարող պատահել

ԳՆԴԱՊԵՏԿարո՛ղ է։ Փողն ամե՛ն ինչ կա­րող էԴու չե՞ս երգել Մեֆիստոֆելի արիան. «Люди гибнут за металл… Сатана там правит бал…»։ Եվ այլն

ԴԵՐԱՍԱՆՄեզ որտեղից փող

ԳՆԴԱՊԵՏԲա էլ ինչի՞ ես գալիս բիլիարդանոց

ԴԵՐԱՍԱՆԴա ի՜նչ փող է

ԳՆԴԱՊԵՏՁերոնցից մեկը, կարծեմ, շատ մոտ է քրեական ղեկավարության հետ

ԴԵՐԱՍԱՆՄերոնցի՞ց

ԳՆԴԱՊԵՏ(դժգոհության գրգիռով)։ Ձե­րոնցի՛ց… Գրող էր, դերասան էր, նկարիչ էրչեմ իմանումՄի զիբիլ էԵթե սպանվածը նկարիչ է, ուրեմն նկարչի ցանկությամբ է ար­վելԵթե գրող է՝ գրողի պատվերովար­վածում է գնդին։) Առաջ դանոսներով էիք իրար ոչնչացնում, հիմա՝ կոռուպցիայովՄե՛զ էիք մեղադրում

ԴԵՐԱՍԱՆ(անհամբեր ու չմտածված)։ Բայց դո՛ւք էիք(Պապանձվում է՝ տեսնելով իրեն ուղղված Գնդապետի հայացքը։)

ԳՆԴԱՊԵՏԻ՞նչմենք

ԴԵՐԱՍԱՆ(ծամծմում է ասելիքը, վերջը պոռթկում է)։ Մե՞նք էինք լագերները կազմակերպելՄե՞նք էինք խրախուսում լրտեսությու­նըՄե՞նք էինք արգելում Դոստոևսկի ու Չարենց

ԳՆԴԱՊԵՏ(առաջին անգամ է տեսնում Դերասանին ընդվզելիս, և ժամանակների ընթացքում նրանց փոխհարաբերության մշակվածկարծրացած մոդելի փլուզումը անակնկալի բերելով Գնդապետին, նաև փոխում է նրա պահվածքը)։ Պա՜հ, պա՜հ, պա՜հ(Դժվարանում է միանգամից վերականգնել իր վարքը նրա նկատմամբ և ինքնըստինքյան կատակախառն կեցվածք է ընդունում։) Հարաբերությունների պերեստրոյկա՞ ես անումՉե՞ս իմանում, որ դրա վերջը տխուր է լինում

 

Հոգեբանական նոր իրադրություն է առաջացել, և բոլորն էլ շվարած են. օդի մեջ լարված անորոշու­թյան կա։ Մարկյորը ցանկանում է միջավայրը սովորականացնել։

 

ՄԱՐԿՅՈՐ(այս ու այն կողմ է նայում, ի վերջո գտնում է լարվածությունը մարելու մի­ջոց. պահարանից հանում է նոր կիյ և մոտենում Գնդապետին)։ Ընկեր գնդապետ, էս կիյը տե­սած չկասԲելգիայից նոր են բերել

ԳՆԴԱՊԵՏ(ակամա դիտում է կիյը, բայց արձագանքը անաշխույժ է)։ Ոչինչ

 

Դուռը բացվում է, և ներս է մտնում Կլոունը՝ իր հետ բերելով Ծաղրանկարչին, Մարային։ Աղմկալի մթնոլորտ է ներմուծվում բիլիարդանոց։

 

ԿԼՈՈՒՆ(աշխույժ)։ Բարի օրչէ, երեկո

ՄԱՐԿՅՈՐ — (նայում է ժամացույցին)։ Գիշեր…

ԿԼՈՈՒՆԹող լինի գիշերՈւրեմն՝ բարի գիշեր(Մոտենում է, ձեռքով բարևում Մարկյորին, հետո ձեռքը մեկնում է Գնդապետին, որը ձեռքի փոխարեն կիյն է մեկնում, ու Կլոունը նե­րողամտաբար ժպտալով, ձեռք է տալիս կիյին և համբուրում փայտի գլխիկը։) Ո՞նց ես

ԳՆԴԱՊԵՏՈնց որ տեսնում ես

ԿԼՈՈՒՆ(ցուցադրական տարակուսան­քով)։ Դու չէԵս սրա՛ն եմ հարցնում(Փարվելով կիյին։) Իմ քնքուշ բարեկամին(Խո­սում է կիյի հետ։) Ջանիկս, քաղցրիկս, էսօր հո չե՞ս դավաճանելուԵս քեզ համար ամերիկյան կավիճ եմ բերելԿզարդարեմ քեզԴու օրգազմ կունենաս ինձ հետ

 

Նրա հետ եկածները ծիծաղում են, ժպտում է նաև Դատարկաշրջիկը, նրան ոչ մեկը չի նկատում։ Գնդա­պետը Կլոունի ձեռքից խլում է կիյը:

 

ԳՆԴԱՊԵՏՍա քոնը չի։

ԿԼՈՈՒՆ(խաղուն)։ Ա՜հ, ներեցեք, սա ձե՛ր կինն էներողություն՝ ձեր կիյըԱկամայից սիրեկան դարձաԲայց ոչ ձեր կնոջը, այլ ձեր կիյի

 

Ընդհանուր ծիծաղը սաստկա­նում է։

 

ԳՆԴԱՊԵՏ(հերսոտ, բայց անպաշտպան ու մոլորված)։ Դե՛, դե՛Չափդ ճանաչիր(Հի­մա Գնդապետը այլևս Դերասանի հետ եղած Գնդապետը չէ. Կլոունի հետ նա մի ուրիշ դրսևորույթ է ստանում, որից դուրս գալ չի կարողանում։) Խաղո՞ւմ ենք

ԿԼՈՈԻՆ(դիմում է իր հետ եկածներին)։ Խաղո՞ւմ ենք

ՄԱՐԱ(մի ոստյունով ցատկում է բիլիարդի վրա)։ Խաղո՜ւմ ենքԹող գլորվե՛ն գնդերը… Փռվե՛ն բակսերըԵվ փռվենք մե՛նք

 

Դատարկաշրջիկը իր անկյունից դուրս է գալիս և հիացած ու զար­մացած հետևում է Մարային։ Մարկյորը թեպետ ներգրավված է արտերևույթ իրարանցման մեջ, սակայն կողքանց նկատում է Դա­տարկաշրջիկի վիճակը։

 

ԳՆԴԱՊԵՏ(տհաճություն է պատճառում այդ բոլորը, կիյը ցած է դնում։ Մարկյորին)։ Բիլիարդանոցդ երկրի պես բարդակ է դառել

ԿԼՈՈՒՆ(բռնում է Գնդապետի ֊թևը, և Կլոունը հիմա բոլորովին սթափ է)։ Սպասի՛րՄեր պայմանը մնում է(Գրպանից հանում է մի կապուկ փող։) Տեսնո՞ւմ ես… Էսօրվա խաղի համար եմ բերել

 

Գնդապետը ցույց է տալիս բիլի­արդի վրա շարժումներ անող Մա­րային։

 

ԿԼՈՈԻՆդ հեչՆա թեթև է, բիլիարդը չի տուժի

ՄԱՐԱ Փոխարենը սեքսուալ եռանդով կլից­քավորվի

ԿԼՈՈԻՆ(խիստ)։ Իջի՛րՀերի՛ք էան­կարծ շեշտակի ծիծաղում է։) Հետո, երբ այս ամբողջ մակերեսին կփռեմ դոլարներ, վրան ուզում ես պարի, ուզում ես ուրիշ բան արաՄԱՐԱՈւրի՛շ բանուրի՛շ բան

 

Մարկյորը իբր թե օգնում է Մարային, սակայն իր գործողություն­ներով ստիպում է իջնել բիլիար­դից։

 

ԿԼՈՈԻՆ(ցույց է տալիս իր հետ եկած Ծաղրանկարչին, որը հեռվում նստած նկարում է)։ Սովետական Միության լավագույն ծաղրա­նկարիչն էրՉէին թողնում ծաղրելՀիմա վերջապես իր ժամանակը եկավԾաղրում է աջ ու ձախ, ծաղրում է ինձ ու քեզծաղրում է աշխարհըԱնխե՛լք աշխարհը

ԳՆԴԱՊԵՏ(իրադրությունից զզված)։ Ես չկամ քո ժամանակի մեջ(Փորձում է գնալ:)

ԿԼՈՈԻՆԷէէ՜Չեղա՜վՈւրախությունը՝ ուրախություն, հանաքը՝ հանաք, բայց մեր պայմանը մնում է նույնըՄեծ խաղ

ԳՆԴԱՊԵՏ(մրթմռթալով)։ Ինչոր հա­նաքչիները շատացել են

ԿԼՈՈԻՆՄեե՜ծ խաղ

ՄԱՐԱՄեե՜ծ խաղ

 

Բոլորը շրջապատում են բիլիարդը։ Մարկյորը ավելացնում է լույ­սերը, և սկսվում է խաղը՝ մրցումը Գնդապետի ու Կլոունի միջև։ Որոշ ժամանակ բոլորը սևեռված են բի­լիարդի վրա, որտեղ խաղը թեժա­նում է։ Ներս է մտնում Վոբլը։ Նա անհանգիստ է, աջ ու ձախ է նա­յում՝ գաղափար կազմելու համար, թե ով կա բիլիարդանոցամ, արագ աչք է ածում բոլորին և, փոքրինչ հանգստացած, մոտենում խաղա­ցողներին ու երևութոտ հետաքրքրություն դրսևորում յուրաքանչ­յուր հարվածի նկատմամբ։

 

ՎՈԲԼ(ցուցադրական աշխուժությամբ)։ Իսկական դուպլետ աՁախ կողմից(Խաղացողների հետ շարժվում է բիլիարդի շուրջը։) Մալադե՛ց(Խոսքը Կլոունի հաջող հարվածի կապակցությամբ էր, և Գնդապետը խեթ հա­յացք է գցում նրա վրա։ Վոբլը ժպիտով հաս­կացնում է, որ ինքը միշտ Գնդապետի կողմն է եղել և հիմա ուղղակի ինքնաբեր բացականչու­թյուն էր՝ ընդհանրապես լավ հարվածի նկատ­մամբ։)

ՄԱՐԿՅՈՐ(մոտենում է Դատարկաշրջի­կին)։ Չհոգնեցի՞րԿեսգիշեր է(Նայում է մեկ խաղացողների կողմը, մեկ՝ Դատարկաշրջիկի։) Մե՛ղք ես(Շշուկով։) Սրանք չարժեն, որ գիշեր լուսացնես։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿՎոբլը տագնապած է

ՄԱՐԿՅՈՐԴու էլ նկատեցի՞րպտում է։) Բոլորին ճանաչում եսԴատարանում է՞լ ես բոլորին ճանաչում

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԵսիմՀամարյա

ՄԱՐԿՅՈՐ — Զարմանալի տղա ես(Փոքրինչ ուշացումով։) Բժշկի չե՞ս գնացել

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԲժիշկ գոյություն չունի։

ՄԱՐԿՅՈՐ(զարմացած, նրա նկատմամբ իր ունեցած սովորական, մեղմ նենգաժպիտ վերաբերմունքին ավելանում է նոր երանգ)։ Էդ ո՞նցՈ՞նց թե՝ գոյություն չունի

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԵսիմ՝ չունի՛։ Մի՛ բժիշկ կա։ (Ցույց է տալիս առաստաղը։)

ՄԱՐԿՅՈՐ – Էստե՞ղՎերին հարկո՞ւմ

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(հազիվ է զսպում քրքիջը, և դա ավելի է ընդգծում նրա տարօրինակությունը)։ ՉէԷլի վերևում

ՄԱՐԿՅՈՐՎերևո՞ւմ

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ – Հա՛Աստվա՛ծ։

ՄԱՐԿՅՈՐ(նոր ուշադրությամբ դիտելով Դատարկաշրջիկին)։ Դու հավատացյա՞լ ես

ԴԱՏԱՐԿԱՇՋՐԻԿ(հասարակի)։ Չէ։

ՄԱՐԿՅՈՐԲա էլ ո՞նց ես ասում։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԳիտեմ, որ Աստված կա, բայց չեմ կարողանում հավատալ։

ՄԱՐԿՅՈՐ(երկար մտածում է)։ Դաա՜Զարմանալի տղա եսՉես հավատում ու գի­տես, որ կա՞։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ – Հա՛Ուզում եմ հա­վատալ՝ չի ստացվում։

ՄԱՐԿՅՈՐ(լռությունից հետո)։ Որ ուզում ես՝ մի օր կհավատաս։ Դեռ ժամանակ ունես։ Կյանքը դեռ չի սեղմել։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(հասարակի)։ Չի՞ սեղմելՍեղմե՛լ է։

ՄԱՐԿՅՈՐՈւրեմն՝ քիչ է սեղմելԿյանքի ծանրությունը չափ ու ձև չունի։

 

Բիլիարդի շուրջը իրարանցում է տիրում։ Գնդապետը, որի գործերը լավ չեն, սրտնեղում է։

 

ԳՆԴԱՊԵՏ(Կլոունին)։ Ո՛տքդ, ո՛տքդբորտից իջեցրու

ԿԼՈՈԻՆԸհը՛, սիրելի՛ս իմ, թանկագի՛նսՈւզում ես՝ մի ոտքի վրա խփեմ

ԳՆԴԱՊԵՏ(ավելի գրգռված)։ Դե՛, դե՛Ֆոկուսներդ թողԴու քե՛զ ձեռ առ

ԿԼՈՈԻՆ(հարվածում է գնդին և հաջող է ստացվում։ Հանգիստ)։ Շա՜տ լավ, ես ի՛նձ ձեռ կառնեմև գնդերը կուղարկեմ(Քննախույզ հայացքով նայելով գնդերի դասավորությանը։) От своего – дуплет правый угол…

 

Գունդն ընկնում է ցանցը, և պայթում է համընդհանուր ծիծաղ։ Ներս է մտնում քրեական հետա­խուզության աշխատակիցը՝ Կապիտանը, և անհանգիստ շուրջը նայում։ Վոբլը իրար է անցնում, թոհուբոհի մեջ խուսանավելով մո­տենում է Դատարկաշրջիկին։

 

ՎՈԲԼ(շշուկով)։ Ապե՛ր, բիլիարդի սեղանի ոտքի տակ աՎերցրո՛ւԿանե՛ս, ապեր

 

Քրեական հետախուզության աշ­խատակից Կապիտանը մոտենում է Վոբլին։

 

ԿԱՊԻՏԱՆ — Էլի կորա՞ր

ՎՈԲԼՈ՞ւր կորա… Հրե՛ս ըստեղ եմԲիլի­արդ եմ խաղում… Ի՞նչ կա

ԿԱՊԻՏԱՆ(խուզարկում է Վոբլին)։ Կգաս ինձ հետ

ՎՈԲԼ(ցուցադրական վրդովմունքով)։ Ի՞նչ ա, ես ձեր դեժուրնի հանցագո՞րծն եմ

ԿԱՊԻՏԱՆԱռանց ղալմաղալի(Մարկյորին ու մնացածին։) Շարունակե՛ք խաղը(Վոբլին.) Առա՛ջ անցիր։

ՎՈԲԼՈ՞ւր

ԿԱՊԻՏԱՆԴու գիտես՝ ուրՇատ մի խո­սի

ՎՈԲԼ(զավեշտորեն ընդգծված սիրալիրու­թյամբ)։ ԼավԱխպերսՔեզ հետ՝ թեկուզ աշխարհի ծերը։

ԿԱՊԻՏԱՆԿատակո՞ւմ եսԳնանք՝ ես կկատակեմ

ՎՈԲԼՈւրախությամբ ականջ կանեմ(Նայում է բոլորի կողմը, ինքնավստահություն դրսևորելով։) Կվերադառնամ՝ մի պարտիա իմն ա։

 

Կապիտանը Վոբլին տանում է։ Որոշ ժամանակ իրար են նայում մնացածը, հետո նորեն մտնում են իրենց խաղային կրքերի հունը։

ԿԼՈՈԻՆՇարունակենք

 

Մարան մոտենում է Ծաղրանկարչին, նայում նրա արած նկարին, անզուսպ ծիծաղում, ապա նրա ծի­ծաղը քրքիջի է վերածվում, և քրքիջը ինքնաբավ է, ասես կապ չու­նի ծաղրանկարի հետ, բիլիարդանոցը իր իշխանության տակ վերցնելու միտում է, իր ներկայությունը լկտիությամբ գերակա­յելու մղում։

 

ԿԼՈՈԻՆ(առանց Մարայի կողմը նայելու)։ Շարա՛պ(Մարան ավելի մեղմ, սակայն շարունակում է հռհռալ։ Կլոունի ձայնը կոշտ ու ազդեցիկ է դառնում։) Շարա՛պասացիփա­կի՛ր Վեզուվիդ(Գործնական, սևեռվելով խաղագնդերի վրա։) Շարերիս լսողությունը վիրա­վորվում է։

 

Մարան սսկվում է, բայց նստում է Ծաղրանկարչի ծնկներին։ Ազդրերը մերկացնելով, նայում է Գնդապետին՝ կանացի բարեմասնու­թյունների գայթակղությամբ ձեռ առնելու համար տարեց՝ անցյալում իր նմաններին պատժող կազ­մակերպության ներկայացուցչին։ Գնդապետը նկատում է Մարայի կեցվածքը, սակայն դժգոհության նշույլ չի հայտնվում նրա դեմքին։

 

ԳՆԴԱՊԵՏ(Կլունին)։ Դիպուկությունդ երևի արդեն նվազել է, Կլոուն, եթե գործի ես դնում (կիյը մեկնելով Մարայի կողմը) բոզիդ հնարքները։ Բայց դա ինձ վրա չի գործի, իմ ձեռքերը ամուր են։

ՄԱՐԱ — (խայթված)։ Ոչ թե ձեռքերդ են ամուր, այլ ուրիշ բանդ է թուլացել, Գնդապե՛տԴա կոչվում է իմպոտենցիա

ԿԼՈՈՒՆ(սևեռվածության թիրախ պահ­պանելով գնդերը։ Հանդիմանանքի երանգով)։ Մարա՜

 

Գնդապետը կիյը շպրտում է Մա­րայի վրա, բայց ձողը կպչում է Դատարկաշրջիկին, որը բարձրացնելով կիյը հատակից, հանձ­նում է Գնդապետին։

 

ԳՆԴԱՊԵՏ(ատամների արանքից, Մարային)։ Ձեռքս ընկնեիր՝ ես քեզ ցույց կտայի… где раки зимуют…

ՄԱՐԱԱնցան էդ ժամանակները, Գնդա­պե՛տ։

ԴԵՐԱՍԱՆ(մոտենում է Մարային, աչքով անելով սրան՝ խոսում է Գնդապետին հաճոյանալու նպատակով)։ Գնդապե՜տըԳիտե՞ս ի՜նչ էր Գնդապետը(Շարժուձևով նկարագրում է նրա ինչ լինելը։) Գնդապետ էր, է՜

ԳՆԴԱՊԵՏ(Դերասանի խոսքից փոքր-ինչ մեղմանալով. Մայային)։ Ա՜յ աղջիՀայ կին ես, մի քիչ ամոթ պիտի ունենաս, չէ՞…. Տես, դու մենակ քանի տղամարդու մեջ ինչե՜ր ես անումաշվում է ներկաներին։) Վեց հոգի ենք

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(Մարկյորին, մտեր­մաբար): Ինձ չհաշվեց։

ՄԱՐԿՅՈՐպտաշուրթ)։ ՀաԵրևի չի տեսել։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿԵս միշտ էստեղ եմ

ՄԱՐԿՅՈՐ(կատակով)։ «Անտեսանելի մարդը» կինոն տեսե՞լ ես

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ուրախ)։ Տեսել եմԼավ ֆիլմ է։

 

Կլոունը գնդերը իրար ետևից գցում է ցանցերը, ինչը ավելաց­նում է գրգիռը՝ արդեն բավակա­նաչափ բորբոքված Գնդապետի։

 

ԿԼՈՈՒՆ(Գնդապետին)։ Ցնցի՛ր հարյուրը

ԳՆԴԱՊԵՏԻ՞նչՉե՞նք շարունակում

ԿԼՈՈՒՆՇարունակում ենքբայց ճիշտ կլինի, որ տանուլ տվածը դնես սեղանին։

ԳՆԴԱՊԵՏ(նյարդերը տեղի են տալիս)։ Չե՞ս վստահումԻնձ չե՞ս վստահում(Կլոունը ուսերն է թոթվում, որն ավելի է ազդում Գնդապետի վրա։) Ի՞նձԿԳԲի գնդապետի՞նԱռաջին անգա՞մ ենք խաղումԱռաջ վստա­հում էիր

ԿԼՈՈՒՆ(անտարբեր)։ Առաջ ուրիշ էր

ԳՆԴԱՊԵՏԵս քեզ պարտք մնացե՞լ եմԱսա՛Երբևիցե խաբե՞լ եմ

ԿԼՈՈՒՆԱռաջ քո վիճակը ուրիշ էր, Գնդապե՛տԻնքդ գիտես, էլի(Ծուլորեն։) Ամեն ինչ փոխվել էՓող ունե՜սչունե՜սո՜վ գիտեՄի՛ նեղանա

ԳՆԴԱՊԵՏ(սաստիկ բորբոքված, գրպաններից հանում է փողերը, նույնիսկ մետաղադրամները և նետում բիլիարդի սեղանին)։ Ըհը՛ըհը՛ըհը՛

 

Գնդապետի վիճակը ծիծաղ է առաջացնում համարյա բոլորի մեջ, բացի, թերևս, Դատարկաշրջիկից։ Հատկապես կծու են խնդմնդում Գնդապետի հասցեին Մարան ու Ծաղրանկարիչը, որը, հավանաբար, ծաղրանկարում է Գնդապետին։ Դա հավասարակշռությունից իսպառ հանում է Գնդապետին, և նա մոտենում է Ծաղրանկարչին, նայում նկարին, կոպտորեն առնում ձեռքից։

 

ԳՆԴԱՊԵՏ(Ծաղրանկարչին, փրփուրը բերանում հազիվ է արտաբերում)։ Դո՞ւԴո՞ւԼակո՛տԴու է՞լ ռիսկ ես անումԵրկիրն էիր ծաղրում հեղինակությանդ համար, մոդայի հա­մարՄարդիկ կարծում էին՝ դիսիդենտ ես… Ճշմարտության, արդարության պաշտպանև չէին կարող պատկերացնել, թե ինչպես էիր կուչ եկել իմ կաբինետում, լալկան աչքերով դանոս էիր գրում ընկերներիդ վրաՄոռացե՞լ ես

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ(շփոթմունքի մեջ դես ու դեն է նայում)։ Ե՞սԵ՞ս… Էդ ե՞րբ(Շինծու ծիծաղում է։) Ինչե՞ր եք ասում

ԳՆԴԱՊԵՏԼավ է «Դուք»–ը չես մոռա­ցել, լակո՛տ

ԿԼՈՈՒՆ(հաշվում է բիլիարդի վրա թա­փած Գնդապետի փողերը, վերցնում շահած գումարը)։ Լավ, Գնդապետ, հանգստացի՛ր, ամեն ինչ նորմալ է, ժամանակները փոխվել են… Մարդիկ ուրիշ են… Մի՛ նեղանա… Շարունակենք մեր խաղը… (Բարեհամբույր:) Դու լավ պարտնյոր ես…

ԳՆԴԱՊԵՏ – (հետզհետե հանդարտվելով): Քեզնից չէի սպասում… Քանի՞ անգամ եմ քո աֆյորաները ծածկել… Առանց ինձ Սիբիրում կսառեիր-կսատկեիր…

ԿԼՈՈՒՆ(բարիշ, ժպտադեմ): Գնդապետ ջան… Մենք յուրայիններ ենք, իրար միշտ կհասկանանք… (Ծաղրանկարչին.) Ի՞նչ է… Կարո՞ղ ա նեղացնում ես մեր Գնդապետին:

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ – (առույգանալով): Չէ, Կլոուն… Ո՞նց կարող եմ… (Շուրջն է նայում:) Հրես, թո՛ղ Դերասանը ասի՝ վա՞տ եմ նկարել… Փիս բան կա՞ արածիս մեջ… (Նկարը դեմ է անում Դերասանին:) Ասա՛, արվեստի մարդ ես…

ԴԵՐԱՍԱՆ – (դիտում է նկարը, քթի տակ ժպտում, սակայն զսպում իր արտահայտությունը): Լավ է… Իսկական Գնդապետն է… Արվեստի լեզվով, իհարկե… Դե, Գնդապետն էլ արվեստ սիրող ու գնահատող է… Ուղղակի հիմա մի քիչ ջղայնացած է…

 բոլերս պիտի ներկայանանք

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ – Թող ուրիշնե՛րն էլ ասեն… (Մի պահ ուզում է Մարային դիմի, ապա նկատելով նրա ոչ նպաստավոր արտահայտությունը, դառնում է Մարկյորին:) Դու հո նեյտրալ մարդ ես, գիտեմ՝ Գնդապետին շատ ես հարգում… Ասա՛, վիրավորական բան կա՞ էստեղ…

ՄԱՐԿՅՈՐ – (դիտելով նկարը, անհաստատ, բռնաձիգ): Ոչինչ… Նորմալ է…

ՄԱՐԱ – (Կլոունին): Էս էլ ի՛ր ընկերը:

ԿԼՈՈՒՆ(մատը դնելով շուրթերին, Մարային հասկացնում է՝ «Դու սուս կաց»: Գնդապետին): Տեսա՞ր, ամեն ինչ հարթ է… Իզուր էլ ջղայնանում ես… Արի խփի՛ քու սիրած շարը…

 

Գնդապետի դեմքին ժպտանման մի բան է հայտնվում: Կիյը երկար կավճապատում է: Դատարկաշրջիկն էլ էր փորձում տեսնել նկարը, բայց նրան պարզապես չնկատեցին: Եվ նա նորից տեղավորվում է իր աթոռին:

 

ԳՆԴԱՊԵՏ – (երկար ընտրելով գունդը, հարմարվում է բիլիարդի եզրին, իրեն պինդ ցույց տալու ճիգով կեցվածքավորվելով): От левого борта десятку ко мне в угол! (Ուժգին հարվածում է գնդին:)

ԿԼՈՈՒՆ(հաճոյանալով): Թափդ չի պակասել, Գնդապետ…

ԳՆԴԱՊԵՏ – Բա ի՞նչ էիր կարծում… (Մեկուսի:) Վա՜յ քեզ չճանաչողին: (Մարկյորին.) Ի՞նչ ունես, բե՛ր: 

ՄԱՐԿՅՈՐ – Օղի՞… Կոնյա՞կ…

ԳՆԴԱՊԵՏ – (Մարայի կողմը հայացք ձգելով): Բե՛ր, երկո՛ւսն էլ բեր…

 

Մարկյորը մոտենում է փոքրիկ պահարանին, հանում շշերը, նրան է շտապում Դերասանը՝ ձեռքից վերցնելով խմիչքը, իսկ բաժակնե­րը Մարկյորի ձեռքից վերցնում է Ծաղրանկարիչը, և երկուսով լց­նում են բաժակներն ու մատուցում՝ սկզբում Կլոունին, հետո՝ Գնդա­պետին, ապա՝ Մարային։ Դա­տարկաշրջիկը գորովաբար հետևում է այս ամենին և ժպտում Մարկյորին։ Մարկյորը ժպիտով է պատասխանում նրան։ Խմում են։ Մարան գաղտնամես, զգուշավոր քայլվածքով մոտենում է Գնդապե­տին և թիկունքից բաժակը խփում է Գնդապետի բաժակին։ Գնդա­պետը ձև արեց՝ իբր  անակնկալ էր, բայց նա իր մասնագիտու­թյանն հատուկ հմտությամբ տեղ­յակ էր Մարայի եկավորությանը։

 

ԿԼՈՈՒՆՈւռռա՜… Մի հատ էլ պաչեք իրար…

 

Մարան համբուրում է Գնդապետի պարանոցը և շուռ գալով, թքում։ Դատարկաշրջիկը դեռ տհաճորեն զարմանում է, հետո կատակ ըն­դունելով՝ ժպտում Մարկյորին։ Կլոունը համար է հավաքում իր բջջայինով։

 

ԳՆԴԱՊԵՏ(Դերասանին)։ Էդպես էլ չասացիր՝ ում են սպանել… Դերասա՞ն էր, նկարի՞չ, թե՞ գրող… Էդպիսի մի բան էր ականջիս հա­սել…

ԿԼՈՈՒՆ(բջջայինով խոսելով՝ Գնդապե­տի կողմը)։ Սպանե՞լ են… Էլի՞ են սպանել… Ա՜յ, ա՜յ, ա՜յ…

ԳՆԴԱՊԵՏ(սակավահավատությամբ)։ Ի՜նչ է… չես լսել… Ամբողջ քաղաքն է խոսում, դու տեղյակ չե՞ս… Հիմա ի՜նչ գրող…

ԿԼՈՈՒՆ(բջջայինի մեջ, մեղմ)։ Ես կարող եմ հաստատել։ Հա։ Երբ կամենաս։ Այո, պատրաստ եմ։ Հենց հիմա։ (Գնդապետին, իբր թե՝ լավ չլսեց։) Ի՞նչ… Սպանելու համար ես ասում… Տեղյակ չեմ…

ԳՆԴԱՊԵՏ(Դերասանին)։ Թատրոնում չե՞ն խոսում՝ ինչի՞ սպանեցին, ո՞ւմ էր խանգարում… Գաղափարախոսություն չկա, ցենզուրա չկա… խելք էլ չկա։

ՄԱՐԱ — Ասում են՝ կնոջ ինտրիգ էլ չկա…

ԳՆԴԱՊԵՏ(Կլոունին)։ Քու շրջապատը էդպիսի բաներից հեռու չի… Դու պիտի որ իմանայիր։

ԿԼՈՈՒՆ (բջջայինը գրպանն է դնում, եր­կիմաստ ժպտում է Գնդապետին և, գնդերին նշան բռնելով, դանդաղ, հատ-հատ արտասա­նում է)։ Գնդապե՛տ, դու լավ գիտես, ես խաբեբա՛ եմ, ֆոկուսնի՛կ եմ, խաղամո՛լ եմ, ժանգլյո՛ր եմ, մականունս էլ Կլոուն է, բայց մարդասպա­նության հետ գործ չունեմ… Քիլերին կբռնեն՝ կիմանամ։ Հիմա հեշտ է հաշիվներ մաքրել… ու մաքրում են։

ՄԱՐԱ — Ասում են՝ մարդու գինը հազար դո­լար է… (Նկատելով Կլոունի կասեցնող խոժոռ հայացքը՝ պապանձվում է, ապա կմկմում։) Եսիմ… Ասում են…

ԿԼՈՈՒՆ(ատամների և ծխախոտի արան­քից)։ Ասում են՝ Եվան երկու անցք ուներ…

ՄԱՐԱ(բռնազբոս ծիծաղում է՝ Կլոունի ասածին հավանություն տալու նպատակով, չնայած դա Կլոունին նորեն դուր չի գալիս)։ Հա… ասում են… Առաքյալները… (Կլոունի հայացքի ճնշմամբ սսկվում է։)

ԳՆԴԱՊԵՏԲայց գրողը էսօր ի՜նչ արժեք, կշիռ, նշանակություն ունի, որ վերացնեն…

ԿԼՈՈՒՆԻմ կարճ խելքով՝ հին հաշիվներ են. սովետներից մնացած… Ինչ-որ մեկին պետք էր… Նախանձը մեծ է արվեստագետների մեջ։

ԴԵՐԱՍԱՆ — Սխալվում եք… Մենք հաշտ ենք…

 

Ծաղրանկարիչը ինչ-որ նկար է անում։

 

ԿԼՈՈՒՆԴուք կանացի եք… Մենակ բե­մում կարող եք քաջանալ։

ԴԵՐԱՍԱՆ – Ինչո՞ւ, դու դերասան չե՞ս։

ԿԼՈՈՒՆ(խնդմնդում է)։ Ե՞ս… դերասա՞ն… (Երևցնող մեծալրջությամբ։) Հա, իհարկե… Ավելի ճիշտ կլինի ասել՝ արտի՛ստ։ (Նայելով Գնդապետի կողմը։) Միայն Գնդապետի հետ եմ մաքուր արտիստ։

Մարան ծիծաղը հազիվ է զսպում։

 

ԳՆԴԱՊԵՏ Տեսնո՞ւմ ես՝ նույնիսկ քո Մա­րան է ծիծաղում։

ԿԼՈՈՒՆԾիծաղո՞ւմ… (Նայում է Մարա­յին։) Չէ, ուղղակի ուրախ է։

 

Որոշ ժամանակ լուռ խաղում են։ Միայն գնդերի շխկոցն է չարա­գուշակ հնչում։

 

ԳՆԴԱՊԵՏ(կավճապատելով կիյը)։ Էս Վոբլը… Ինչի՞ տարան… Կարող է՞ իրա մատը խառն ա…

ԿԼՈՈՒՆ(կտրուկ հայացք է գցում Գնդա­պետի վրա, հետո ասես շատ հեռվից ժպիտ է բերում դեմքին)։ Վոբլը… Վոբլը խլնքոտ կառմաննիկ ա…

ԳՆԴԱՊԵՏԷդ երբվանի՞ց է կառմաննիկը խլնքոտ համարվել։

ԿԼՈՈՒՆԴե ինքը խլնքոտ ա… (Նայում է դռան կողմը։) Կթողնեն… Ուր որ է՝ կգա։

ԴԵՐԱՍԱՆ (Մարային՝ նայելով Կլոունի կողմը)։ Ռեժիսորի ու իրավաբանի միջև ի՞նչ տարբերություն կա… գիտե՞ս…

 

Մարան չի հասկանում Դերասա­նին և, նշանակություն չտալով նրա խոսքերին, ուսերն է թոթվում՝ հավելելով անիմաստ մի խնդուք։ Բի­լիարդի վրա խաղը թեժանում է, բոլորը բոլորվում են սեղանի շուր­ջը և սուր հետաքրքրությամբ հե­տևում յուրաքանչյուր հարվածին։ Մարկյորը նստում է Դատարկաշրջիկի կողքին։

 

ՄԱՐԿՅՈՐ — Շուտով կլուսանա… Դու էսօր էլ չքնեցիր… (Մի պահ սևեռվում է Դատարկաշրջիկի վրա։) Տունդ գոնե մո՞տ է…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (շփոթամիտ)։ Հա… Համարյա… (Ժպտում է։) Չգիտեմ… Չեմ մտա­ծել…

ՄԱՐԿՅՈՐ (նկատելով Դատարկաշրջիկի այլափոխված վիճակը)։ Հոգնել ես… Կարո՞ղ ես մենակ տուն հասնել… (Ուշադիր նայելով։) Մի­ասին կգնանք… Էսա վերջացնում են…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (շփոթմունքն ավելանում է։ Անհամարձակ)։ Հա… բայց…

ՄԱՐԿՅՈՐ (նրա պահվածքի մեջ անսովո­րություն զգալով, հատուկ ուշադրությամբ)։ Լավ չե՞ս…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (դժվարանում է մի­անգամից խոսք ասել, հետո վարանքով, մեջ­քով շրջվելով դեպի խաղացողները, անհամար­ձակ ձեռքը մեկնում է Մարկյորին, որի մեջ փա­թաթան կա)։ Սա՜…

ՄԱՐԿՅՈՐ (ամեն ինչ տարօրինակ ու անհասկանալի է, և այդ տրամադրությամբ ժպտում է)։ Ի՞նչ է…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (բացում է փաթա­թանը, մեջը ատրճանակ է)։ Սա…

ՄԱՐԿՅՈՐ (անակնկալի եկած)։ Ատրճա­նա՞կ… Ի՞նչ ես անում…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (կցկտուր)։ Չէ… Ես…

ՄԱՐԿՅՈՐ (այս ու այն կողմ նայելով և իր մարմնով ծածկելով Դատարկաշրջիկին բիլիարդի շուրջ բոլորվածներից, շշուկով)։ Որտե­ղի՞ց… Ինչի՞ ես բերել բիլիարդանոց։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (նույնպես շշուկով)։ Ես չեմ բերել…

ՄԱՐԿՅՈՐ — Բա որտեղի՞ց հայտնվեց…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Վոբլը ասաց՝ բիլի­արդի ոտքի տակից վերցրու… Ես էլ վերցրեցի…

ՄԱՐԿՅՈՐ – Վո՞բլը… Բա չես իմանո՞ւմ Վոբլը ով է, ինչ է…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Խնդրեց։ Ի՞նչ անեի։

ՄԱՐԿՅՈՐ — Հիմա խղճալու ժամանակները չեն… Էն էլ՝ Վոբլին։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (մեկնելով ատրճա­նակը)։ Վերցրո՛ւ… Քո բիլիարդանոցում էր…

ՄԱՐԿՅՈՐ (տագնապած)։ Չէ՛… չէ՛… Տար հետդ, մի բան կանես… Կարող ես դեն գցել… Կարող ես վաճառել… (Հանկարծ զգաստանում է, չոր։) Չեմ իմանում, տա՛ր էստեղից…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ — Հիմա գնա՞մ… Դու չե՞ս գալու…

ՄԱՐԿՅՈՐ (ինքն իրենից դժգոհ, բայց թուլության պահ է)։ Չէ… Գնա՛։

 

Դատարկաշրջիկը գնում է դեպի դուռը, և այդ ժամանակ դռան մեջ հայտնվում է Վոբլը. ինչպես միշտ՝ ժպիտը դեմքին։

 

ՎՈԲԼ Հո չուշացա՞… Կլոունի հետ մի պար­տիան ի՛մն ա…

 

Բոլորը շրջվում են դեպի Վոբլը և զարմացած նայում նրան, միայն Կլոունն է շարունակում նշան բռնել գնդին՝ անուշադրության մատնելով Վոբլի հայտնվելը։ Ծաղրա­նկարիչը սկսում է նկարել Վոբլին։

 

ԿԼՈՈՒՆ (անտարբեր, առանց շրջվելու Վոբլի կողմը)։ Եկա՞ր… Ի՞նչ էին ուզում…

ՎՈԲԼ (մոտենալով բիլիարդին)։ Եսիմ… Ինչ-որ ատրճանակ են փնտրում…

 

Դատարկաշրջիկը փորձում է մո­տենալ Վոբլին և ետևից ձգելով թևքը՝ ուշադրությունը գրավել։ Վոբլը վանում է նրան։

 

ԳՆԴԱՊԵՏԱտրճանակը գրողի սպանու­թյան հե՞տ է կապված։

ՎՈԲԼ Իրենք կապում են։

ԿԼՈՈՒՆ(վերջացնում է խաղը և կիյը դնում սեղանին։ Մարկյորին)։ Լավ կիյ է… Սա ուրիշի չտաս… (Գնդապետին.) Քվի՛թ, Գնդա­պետ… Վերցրու քու հարյուրը… (Վոբլին.) Ես վերջացրի, հիմա Դերասանի հերթն է… Նրա հետ կխաղաս…

ԴԵՐԱՍԱՆ (աշխուժացած)։ Հա… Ես վա­ղուց եմ սպասում…

ՎՈԲԼ (անտրամադիր)։ Քեզ հե՞տ… Գոնե խաղալ սովորեցի՞ր… Անցյալ անգամ ռոճիկ չէ­իր ստացել…

ԴԵՐԱՍԱՆ — Ես ռոճիկով չեմ խաղում…

ԳՆԴԱՊԵՏ — Նրա ռոճիկով երկու կիլո տանձ կառնես… Դեմոկրատիայի տանձերը…

ԿԼՈՈՒՆԹե՞ դեմոկրատների տանձերը…

 

Ընդհանուր ծիծաղ։ Դատարկաշրջիկը նորեն փորձ է անում ան­նկատ Վոբլին հանձնել փաթաթա­նը։ Վոբլը ճարպկորեն խուսափե­լով նրանից, մոտենում է բիլիար­դին և ընտրում կիյ։ Դերասանի հետ փոխանակում են կիյերը։

 

ՄԱՐԿՅՈՐ (մոտենում է Դատարկաշրջի­կին. շշուկով)։ Գնա…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Բա սա՞… (Ցույց է տափս փաթաթանը։) Իրե՛նն է… Ո՞ւր տանեմ…

ՄԱՐԿՅՈՐ (այլևս նյարդայնանալով)։ Գնա՛… ասում եմ… Դո՛ւրս գնա…

 

Գնդապետը կախիչից հանում է բաճկոնը և հագնում։ Դերասանն ու Վոբլը սկսում են խաղալ։ Դա­տարկաշրջիկը համառորեն դիմում է Վոբլին։ Վոբլը անուշադրության է մատնում։

 

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (Վոբլին)։ Վերցրո՛ւ… Ես պիտի գնամ։

 

Գնդապետը մնում է դռան մոտ։ Ուշադիր հետևում է Վոբլի և Դատարկաշրջիկի զրույցին։

 

ԿԼՈՈՒՆ(Վոբլին)։ Ի՞նչ կա… Ո՞վ ա… Ի՞նչ ա ուզում…

ՄԱՐԿՅՈՐ (շտապում է միջամտել)։ Հե՜չ… Էնպես… Բիլիարդի բալելշիկ է… Սիրում է նայել…

ԿԼՈՈՒՆ (Դատարկաշրջիկին, քողարկ­ված սպառնանքով)։ Բա հիմա ի՞նչ ես ուզում…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (մեկնում է փաթա­թանը)։ Սա իրե՛նն է… Ես պիտի գնամ։

ԿԼՈՈՒՆ (ամեն ինչից երևում է, որ տեղյակ է փաթաթանի պարունակության մասին)։ Քեզ մոտ ի՞նչ գործ ունի… (Կատակելով։) Հո չե՞ս գո­ղացել… Հիմա էլ փոշմանել ես… (Ծիծաղում է, ծիծաղում են նաև մյուսները։)

ՄԱՐԿՅՈՐ (տագնապահար)։ Չէ… Թող գնա… (Դատարկաշրջիկին, խիստ։) Գնա՛, ասացի…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (փաթաթանը դնում է բիլիարդի սեղանի վրա և շարժվում դեպի դու­ռը։ Մարկյորին)։ Լավ… Գնացի…

ԳՆԴԱՊԵՏ(վերադառնում է)։ Գոնե իմա­նանք էս փաթաթանի մեջ ի՞նչ է…

ԴԵՐԱՍԱՆ — Հա… Իսկապես… (Մոտենում է, բացում փաթաթանը, տեսնելով ատրճանակ, ընկրկում է։)

ԳՆԴԱՊԵՏՕհո՜…

ՎՈԲԼ (շինծու զարմանքով)։ Էս ի՞նչ ա… (Դռանը հասած Դատարկաշրջիկին։) Էս ի՞նչ ա… Էս ո՞ւմն ա… Շառ ե՞ս գցում վրաս… Մի ե՛տ արի…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ (վերադառնալով)։ Քոնը չի՞… Ասացիր՝ վերցրու, ես էլ վերցրեցի…

ՎՈԲԼ (պոռթկում է)։ Ո՞վ ասաց… Ե՞ս… Ե՞րբ…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Երբ դու գնացիր… Երբ… տարան քեզ…

ՎՈԲԼ (կեղծ հուզմունքով)։ Էս ի՜նչ ա ա­սում… Գժվել ա էս տղեն…

ԿԼՈՈՒՆ(մոտենում է Դատարկաշրջիկին։ Վոբլին)։ Սպասի՛ր… Դո՞ւ ես տվել իրեն էս փա­թաթանը…

ՎՈԲԼ Չէ մի… Աչքովս չեմ տեսել…

ԿԼՈՈՒՆ(Դատարկաշրջիկին)։ Ի՞նքը քեզ տվեց էս… զիբիլը։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ — Չէ…

ԿԼՈՈՒՆԲա ի՞նչ…

ԳՆԴԱՊԵՏԲա ո՞վ տվեց։

ՄԱՐԿՅՈՐ (կասեցնել է ուզում խոսակցու­թյան ընթացքը)։ Թողեք գնա… Պակասավորի մեկն է… Թողե՛ք…

ԿԼՈՈՒՆԷ՜… Չեղավ… Ո՞նց թե՝ գնա, երբ ամբողջ ոստիկանությունը ատրճանակ ա փնտրում, ատրճանակը գտնվում ա քու բիլիարդանոցում…

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ (շարունակելով նկա­րել. վերացած)։ Լավ պակասավոր է… ատրճա­նակը ձեռքին…

 

Մարկյորը՝ թուլացած, փլվում է աթոռին։

 

ԿԼՈՈՒՆՏեսնո՞ւմ ես՝ դու էլ ես խառնված… Սիրտդ ես բռնում… (Դատարկաշրջիկին.) Ասե­լո՞ւ ես… Որտեղի՞ց քու ձեռքին հայտնվեց… Գու­ցե պրովակատոր ես…

ԳՆԴԱՊԵՏՈր պրովակատոր չի՝ ինձ հա­մար պարզ է… (Դատարկաշրջիկին.) Քո՞նն է…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Ոչ: Ինչի՞ս է պետք։

ԿԼՈՈՒՆԴու ասա՝ ինչիդ է պետք… Գրո՛ղ է սպանվել։

ԴԵՐԱՍԱՆ — Ո՞վ է տվել։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Ոչ ոք:

ՎՈԲԼ (աշխուժանում է)։ Ըհը՛… Լսեցի՞ք՝ ոչ ոք։

ԳՆԴԱՊԵՏ(Դատարկաշրջիկին)։ Հանե­լուկներով ես խոսում… Բա որտեղի՞ց…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Վերցրեցի։

ԴԵՐԱՍԱՆ – Դո՞ւ վերցրեցիր։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Հա՛, ե՛ս։

ՄԱՐԱ(ծաղրամիտ)։ Խանութի՞ց…

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Ոչ, ոտքի տակից։

ԴԵՐԱՍԱՆ — Ո՞ւմ ոտքի տակից։

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ Բիլիարդի…

 

Ընդհանուր ծիծաղ։

 

ԿԼՈՈՒՆ(զանգում է բջջայինով)։ Հաս­կանալի ա… Թող ոստիկանությունը պարզի՝ ինքն ո՞վ ա, ատրճանակը որտեղի՞ց… (Ընկալու­չի մեջ։) Դեժուրնին ա՞… Ըստեղ ատրճանակ ա գտնվել… Հա… Չեմ իմանում… Ե՞ս… Ես ո՞վ եմ… Բիլիարդ խաղացող… Ազգանո՞ւնս… Մարդոյան ա ազգանունս… Ըստեղ ուրիշ մարդիկ էլ կան… Հա, բիլիարդ խաղացողներ… Հա… (Նայում է Գնդապետի կողմը։) Մի հարգելի գնդապետ կա… Հա՛…

ՄԱՐԿՅՈՐ — Սխալություն եք անում… Մե՛ղք է… Հիվա՛նդ է…

ԿԼՈՈՒՆՀիվա՞նդ ա՝ արդարադատությու­նը հոգեբուժարան էլ ունի։

ԳՆԴԱՊԵՏ(հոգոցով)։ Արդարադատու­թյո՜ւն… Արդարադատությո՜ւն…

ԿԼՈՈՒՆ(հայացքն արագորեն բոլորի վրայով սահեցնելով)։ Ի՞նչ ա… Սխալ բան կա՞ ասածիս մեջ… (Վոբլին նշանացի հասկացնում է, որ անհետանա։)

ԳՆԴԱՊԵՏ Չէ… Խոսքը էս գնդի նման է՝ աճպարարի ձեռքին… (Նկատելով, որ Վոբլը շարժվում է դռան կողմը։) Ո՞ւր, Վո՛բլ…

ՎՈԲԼ Հե՛չ… Ոչ մի տեղ…

ԳՆԴԱՊԵՏ(Կլոունին)։ Միլիցիային մենք բոլո՛րս պիտի ներկայանանք:

ԿԼՈՈՒՆ – Որպես վկաներ:

ԳՆԴԱՊԵՏ(դաոը ժպիտով)։ Որպես վկաներ։

ԴԵՐԱՍԱՆ(խուճապամիտ)։ Իհարկե՝ որ­պես վկաներ։

ՄԱՐԱ(Դատարկաշրջիկի կողմը, արհա­մարհանքով)։ Բացի սրանից

ԿԼՈՈՒՆ(Մարային, սաստելով)։ Մեջ մի՛ ընկնի։

ՄԱՐԱ(նվաղուն)։ Ինչո՞ւԵս էլ եմ վկա։

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ(ցույց տալով իր թուղ­թը, որի վրա նկարված է Դատարկաշրջիկը)։ Ո՞նց էՀը՞Սա էլ կասկածյալը

ԿԼՈՈԻՆ(Մարկյորին)։ Դո՛ւ էլ կվկայես։

ՄԱՐԿՅՈՐ (տատանվում է, նայում Գնդա­պետին, Դատարկաշրջիկին, հայացքով ընդգրկում շրջապատը։ Կցկտուր)։ Ես ի՞նչ վկաԵս մարկյոր եմբիլիարդանոցի մարկյորը

ԿԼՈՈԻՆԲա ատրճանա՞կըՔու բիլիարդանոցում չհայտնվե՞ց….

ՄԱՐԿՅՈՐԴուք բոլորդ էլ բիլիարդանոցում հայտնվեցիք

ԴԵՐԱՍԱՆՄենք ամեն օր ենք հայտնվում, իսկ ատրճանակը՝ միայն այսօր։

ԳՆԴԱՊԵՏ(նենգաժպիտ)։ Միայն այսօ՞ր։

ՎՈԲԼ(ցանցառ խնդուքով)։ Բա ի՞նչՀրես, «ֆակտ նա լիցո», որ ասում են

ԳՆԴԱՊԵՏ(ծաղրելով)։ «Ֆակտ վ կառմանե»… որ ասում են։ (Մոտենալով Մարկյորին, դիմում է մնացածին։) Իրեն հանգիստ թո­ղեք…. Նա ձեր թայը չի։

ԿԼՈՈԻՆԼավ, Գնդապետ։ Էտ մեր գործը չիՀամա(Դատարկաշրջիկին նայելով։) Ուզենքչուզենք

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(Մարկյորին, մտեր­միկ)։ Վախենո՞ւմ եք

ՄԱՐԿՅՈՐ(երկար ներչարչարելի մտմտանքից հետո)։ ՉէԻնչո՞ւ պիտի վախենամԵս իմ գործն եմ անում

ԴԱՏԱՐԿԱՇՐՋԻԿ(ձեռքը դնում է Մարկյորի ուսին)։ Հասկանում եմ։

 

Որոշ ժամանակ բոլորը լուռ սպա­սումի մեջ են, միայն Ծաղրանկա­րիչն է շարունակում նկարել Դատարկաշրջիկին։ Դուռը բացվում է։ Բոլորը սևեռվում են դռան կող­մը։ Ներս է գալիս քրեական հետախուզության Կապիտանը։ Մո­տենում է բիլիարդին, որի վրա ատրճանակն է։

 

ԿԱՊԻՏԱՆ(տնտղում է ատրճանակը)։ Ո՞ւմ մոտ էր

 

Կապիտանը նայում է Վոբլին։ Վոբլը մատը տնկում է Դատարկաշրջիկի վրա։ Կապիտանը հայացքը տեղափոխում է Կլոունի վրա։ Կլոու­նը մատը տնկում է Դատարկաշրջիկի վրա։ Կապիտանը հայացքը տեղափոխում է Դերա­սանի վրա։ Դերասանը մատը տնկում է Դատարկաշրջիկի վրա։ Կապիտանը հայացքը տե­ղափոխում է Մարայի վրա։ Մարան մատը տնկում է Դատարկաշրջիկի վրա։ Կապիտանը հայացքը տեղափոխում է Ծաղրանկարչի վրա։ Ծաղրանկարիչը ցուցադրում է Դատարկաշրջիկի դիմանկարը։ Կապիտանը հայացքը տե­ղափոխում է Գնդապետի վրա։ Գնդապետը շատ դանդաղ նայում է Կլոունին, ապա՝ Վոբլին, հետո՝ Մարային, հետո՝ Դերասանին, Ծաղրանկարչին, և շատ ուշացած՝ մատը տնկում է Դատարկաշրջիկի վրա։ Կապիտանը հայացքը տեղափոխում է Մարկյորի վրա։ Մարկյորը անտեսում է նրա հայացքը, բարձրանում է տեղից, հավաքում գնդերը բիլիարդի սեղանից և տեղավորում է արկղի մեջ։

 

ԿԱՊԻՏԱՆ — Դուք բոլորդ վկա՞ եք։

ԿԼՈՈՒՆՀա՛։

ՎՈԲԼԲա ոնց։

ՄԱՐԱԱյո՛։

ԴԵՐԱՍԱՆ(տատամսկոտ)։ Այո։

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ(նորեն ցուցադրելով դիմանկարը)։ Այո՛։

ԳՆԴԱՊԵՏ(բազմիմաստ և տխուր ժպի­տով)։ Այո՛։

 

Կապիտանը մոտենում է Դատարկաշրջիկին և պատրաստվում է ձեռնաշղթաներ հագցնել նրա դաստակներին։

 

ՎԿԱ՝ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՑՍպասե՛քԵ՛ս եմ վկանԵ՛ս եմ իսկական վկանԵս տեսա ամեն ինչԵս տեսել եմ ամեն ինչԵս տեսնում եմ ամեն ինչԵվ ես տեսնելո՛ւ եմ ամեն ինչ։

 

Բեմում գտնվողները սևեռվում են դեպի հանդիսասրահը, և նրանց սևեռվածությունը մնում է

դանդաղ փակվող վարագույրի ներքո։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։