ՓԱԿ ԹԱՏՐՈՆՆԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Մարտի 13-ին Հայաստանի հանապետության ողջ տարածքում թատրոնները սովորականի պես բացել էին իրենց դռները, հանդիսատեսները շտապում էին ներկայացման… Վարագույրները բացվեցին, հերթական անգամ թատերական անկրկնելի ապրումակցումն եզրափակվեց ծափահարություններով՝ հերթական թատերական երեկոն ավարտվեց, որպեսզի հաջորդ օրը, դեռևս նախարարության մակարդակով, արգելվեին ներկայացումները, իսկ մարտի 16-ին` «Համավարակով պայմանավորված՝ ՀՀ ամբողջ տարածքում…»:
Եվ մինչև այսօր մեր թատրոններում փակ են դռները, վարագույրները: Բայց այս ամիսների ընթացքում մեկ անգամ չէ, որ թատերական աշխարհի մարդիկ խոսել-քննարկել-առաջարկել են… Բացօթյա տարածքներ՝ առաջին հայացքից շատ գայթակղիչ, բայց բազմաթիվ խնդիրներով… Թատրոնի բեմ՝ մուտքից մինչև դահլիճ անասելի պատասխանատվությամբ… Հընթացս՝ առցանց ներկայացումներ, նախագծեր, հաշված օրեր անց՝ ԱՐՄՄՈՆՈ փառատոն՝ նոր ձևաչափերով ու մոտեցումներով…
Իսկ թատրոններում բեմն ու դահլիճը դեռ լռության են դատապարտված: Փակ դռներով…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, հարցին՝ ե՞րբ կվերաբացվեն թատրոնները, պատասխանել է. «Կարծում եմ, աշնանը կվերաբացվեն»: Ընդամենը՝ չորս բառ, բայց այնքա՛ն սպասված ու թատրոնի ճամփան բացող…

tatron-drama.am
Ֆոտոշարքը՝ Հասմիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։