ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 5-ին, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ հայ ժամանակակից գրականություն-թատրոն փոխհարաբերությունների վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին գրողներ և մանկապատանեկան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ: Ի թիվս տարբեր խնդիրների՝ արձանագրվեց, որ այս երկու ոլորտների միջև գոյություն ունի խզում. չկան, կամ սակավ են շփման, փոխհամագործակցության եզրերը: Որպես խնդրի լուծում առաջարկվել է «tatron-drama.am» կայքում ստեղծել համապատասխան բաժին,  ուր կներկայացվեն մանկապատանեկան դրամատուրգիական ստեղծագործություններ: 

Ի պատասխան այդ առաջարկի՝ «tatron-drama.am» կայքում  ստեղծվել է «Պատանի հանդիսատեսի հարթակ» բաժինը, որտեղ կտեղադրվեն թիրախային տարիքին ուղղված պիեսները: 

«tatron-drama.am» կայքի ստեղծման և գործունեության նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական և արդի հայ դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար:

Մանկապատանեկան պիեսներն ուղարկել tatrondrama@gmail.com էլ. հասցեով:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։