Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՖԱԲԵՐԺԵԻ ՁՈՒՆ
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ «ՖԱԲԵՐԺԵԻ ՁՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում
Մտորումներ կինոփառատոնից
Այնուամենայնիվ, շատ սարքովի արվեստ է կինոն, նույնիսկ ամենահավաստի, անկեղծ դրվագը չի համոզում, որովհետև գիտես՝ տեսարանի առջևում օպերատորն է սահել ռելսերով, ռեժիսորն է կողքից գոռգոռացել՝ «Լավ չի, մի դուբլ էլ անցնեքե, լույսեր են գցել կամ մթնեցրել, անձրևի փոխարեն ցնցուղն է աշխատել, տանիքից գցվողը դերակատարը չէ, դուբլյորն է, կատաղի սեքսի մասնակիցներն իրականում վարտիքներով են եղել, ծովի խշշոցը ինչ—որ մեկն է սարքել՝ վարպետորեն փչելով միկրոֆոնին, որովհետև կինոն անձայն է նկարվում, ձայնը հետո է դրվում նկարահանված ժապավենին (կինոյի ստերից երևի ամենամեծը), երբ ժապավենը կտրել—կցմցել են այնպես, որ հնարավոր է՝ նախնական մտահղացումից բան չի մնացել…
Մի խոսքով, ինչքան շատ եմ կինո նայում, էնքան շատ եմ հարգում թատրոնը:
Գուրգեն Խանջյան
ՖԱԲԵՐԺԵԻ ՁՈՒՆ
Կատակերգություն երկու արարով
Գործող անձինք©
ՇԱՀԵՆ — 80-ին մոտ, թոշակառու
ԼԵՎՈՆ — Շահենի որդին, մոտ 50 տարեկան
ՏԻԿՈ — Լևոնի որդին, մոտ 25 տարեկան
ՌՈԶԱ — Շահենի դուստրը, մոտ 40 տարեկան
ՆԱՐԵ — Լևոնի դուստրը, 20 տարեկան
ԿԻՐԱԿՈՍ – 50-ին մոտ տղամարդ, սփյուռքահայ, Հալեպից
ԽԱՉԱՏՈՒՐ — Շահենի հարևանը, 80-ին մոտ
ՄԱՌԱ — սիրունատես, վուլգար արտաքինով, անշարժ գույքի գործակալ
Գործողությունը տեղի է ունենում Շահենի տան բակում: Խորքում հին, անշուք տուն է Երևանի արվարձանում: Բակում հին, փայտաշեն զուգարան կա£ Տան հարևանությամբ Խաչատուրի տունն է, որի պատուհանը բացվում է Շահենի տան բակի վրա£
Արար 1
Երեկո: Շահենը, բակում նստած, թառ է նվագում£ Հայտնվում է Խաչատուրը£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ա դե, օրը սկսում ա՝ էս ա, օրը պրծնում ա՝ էս ա՝ ծլնգ, հա ծլնգ, ծլնգ, հա ծլնգ® Հոգնացրիր, էլի՛, գոնե մի կարգին բան նվագես, թե չէ մի գլուխ՝ ծլնգծլնգ®
ՇԱՀԵՆ — Բարի երեկո, Խաչատուր£ Այ հարևան, բարև ասա, նոր վրա տուր£
ԽԱՉԱՏՈՒՐ — Բարև: Բավարարվա՞ծ ես, պարապ բարևի մեջ ի՞նչ կա® Ես քեզ ասում եմ՝ մի շնորքին բան նվագի, օտարամոլությունը թարգի, դու®
ՇԱՀԵՆ — Լսի, դու հեչ ականջ չունե՞ս, դլեյամանը օտար ե՞րգ ա£
ԽԱՉԱՏՈՒՐ — Նոր դլեյաման էիր նվագո՞ւմ® Դե, կարգին նվագի` հասկանանք, կլկլացնում ես, որ ի՞նչ… Էդ գործի՞քը ոնց ես պահել, բարձրացրու դոշիդ, քեզ եմ ասում` բարձրացրու®
ՇԱՀԵՆ — Խաչատուր, գնա գործիդ, հա՞£
ԽԱՉԱՏՈՒՐ — Իմ գործն էս ա` բոլորիդ խելքի բերեմ, որովհետև էս երկրում ոչ ոք իրա տեղում չի, ոչ ոք իրա գործին չի, պրոֆեսիոնալիզմը իսպառ մարած ա, սիրողական եք ամեն ինչում® Հենց դու, քեզ թվում ա` հայերեն ես նվագում, բայց էդպես չի® Բարձր պահի թառը` ասինք£
ՇԱՀԵՆ — Կյանքում թառ նվագած կա՞ս£
ԽԱՉԱՏՈՒՐ — Չէ, մենակ դհոլ, բայց ի՞նչ կապ ունի®
ՇԱՀԵՆ — Լավ, քո ասածն ա£ Իսկ թթի օղուց ո՞նց ես, հասկանո՞ւմ ես, թե՞ ընենց, սիրողական…
ԽԱՉԱՏՈՒՐ — Թթից էլ, հոնից էլ, տանձից էլ, պետականից էլ՝ լրիվ արհեստավարժ ձևով, բայց՝ չափի մեջ£ Մի օր տեսած կա՞ս, որ Խաչատուրը չափը անցնի, չէ՛, քեզ եմ հարցնում®
ՇԱՀԵՆ — Հերիք կռիվ անես, արի միմի բաժակ խմենք, ներվերդ հանգստանան£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ինձ պետք չի, որ ներվերս հանգստանան, ես է՛ս տեսակ մարդ եմ, ինձ էսպես լավ ա£ (Մտնելով բակ🙂 Մենակ թառը մի կողմ դիր, չնվագես, քանի էստեղ եմ£
ՇԱՀԵՆ — Արի սեղանի մոտ, արի, նստի£ (Թառը մի կողմ է դնում£ Լցնում է բաժակները🙂 Վերցրու£ Բարի տեսանք£
ԽԱՉԱՏՈՒՐ — (վերցնելով բաժակը): Դու` չգիտեմ ոնց, բայց ես իննսունմեկ թվից էս կողմ բարի բան չեմ տեսնում£ Լա՛վ մնա£ (Խմում է🙂 Դե, ես գնացի£
ՇԱՀԵՆ — Սպասի, գոնե իջնի£
ԽԱՉԱՏՈՒՐ — Շտապում եմ£
ՇԱՀԵՆ — Ո՞ւր ես էդպես շտապում£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ասում են` Սերոբը մեռնում ա, գնամ, հասնեմ, կարևոր ասելիք ունեմ իրան£ (Հեռանալով, հանկարծ հիշում է🙂 Հա, էն կտուրիդ անտենան սխալ ես դրել, փոխանակ հեռուստատեսության աշտարակին նայի` ատոմակայանին ա նայում® Էդ էլ ես պիտի ասե՞մ, չեք զգո՞ւմ, որ վատ ա ցույց տալիս, այ մարդ£ (Գնում է🙂
ՇԱՀԵՆ — Ուֆֆ…
Դուրս է գալիս Լևոնը, ծույլ—ծույլ մարզանք է անում:
ԼԵՎՈՆ — Բարի երեկո, հայր£
ՇԱՀԵՆ — Բարին քեզ տեսնողին£ Բա հիմա քնելու ժա՞մ ա, որ քնել ես, որդի£
ԼԵՎՈՆ — Քնած չէի, պառկել՝ մտածում էի£
ՇԱՀԵՆ — Պարապությունը լավ բան չի, տղա, նարկոտիկի պես ա, վարժվում ես£
ԼԵՎՈՆ — Հեր, տրամադրությունս մի փչացրու, հա՞, խնդրում եմ, նյարդերս խնայիր, ես մտավորական եմ, ես իդեաներ ունեմ վերջապես®
ՇԱՀԵՆ — Ո՞ւր ա, գոնե մեկը կարա՞ս աչքս կոխես®
ԼԵՎՈՆ — Մի մտահղացում ունեմ՝ էլ դու սուս, մի հոյակապ բիզնեսպրոյեկտ, եթե կարեցա իրագործել, րոպեական ոտի կկանգնենք£
ՇԱՀԵՆ — Ես քո բիզնեսը լավ գիտեմ, բիզնեսդ սունկը չէ՞ր, հայաթը գոմաղբ լցրիր, հոտն ընկավ թաղի մեջ, տուն մտնողը ոտի հետ էդ թրիքը բերում էր տուն, լրիվ մխտռեցիր, վերջում էլ ի՞նչ՝ սաղսաղ մի կիլո սունկ դուրս եկավ£
ԼԵՎՈՆ — Կիլո ու կես£ Հա, ի՞նչ անեմ, պարզվեց՝ բարդ գործ ա, վիրուս ընկավ մեջը£ Լավ, սունկը մոռանանք£ Լսի, հայր, ամենաճիշտ բիզնեսը գիտե՞ս որն ա£
ՇԱՀԵՆ — Գիտեմ, առավոտ գնաս գործի, իրիկունը գաս£
ԼԵՎՈՆ — Էդ սովետական մտածողությունից չպրծար, էլի՛£ Ասեմ՝ լսի£ Երկու բան կա, որ բոլոր մարդիկ անխտիր անում են՝ մեկը ուտելն ա, մյուսն էլ՝ դրա հակառակը£
ՇԱՀԵՆ — Չուտե՞լը£
ԼԵՎՈՆ — Չէ, չուտելը մեզ հե՛չ ձեռ չի տա£ Զուգարան գնալը£ Հասկացա՞ր£ Այ, դա ուզում եմ ձեռքս վերցնեմ£
ՇԱՀԵՆ — Չհասկացա, ձեռքդ վերցնես` որ ի՞նչ…
ԼԵՎՈՆ — Կարճ ասած՝ զուգարանի թուղթ եմ ուզում արտադրեմ£
ՇԱՀԵՆ — Էստե՞ղ, էս բակո՞ւմ£
ԼԵՎՈՆ — Էլ որտե՞ղ£ Ամբողջ ընտանիքով կաշխատենք, էնպես որակ տամ, որ զուգարան գնալը հաճելի զբոսանք լինի® Ինչքան չլինի՝ քիմիայից գլուխ հանում եմ£
ՇԱՀԵՆ — Բա ինչի՞ չես սկսում£
ԼԵՎՈՆ — Նախնական գումար է պետք, հաստոցմաստոց պիտի առնվի, գործիք, հումք® Մի տասը հազար դոլար ճարեմ՝ սկսեմ£
ՇԱՀԵՆ — Հրեն, փողոցը գցած ա, բեր՝ սկսի£
ԼԵՎՈՆ — Փոխանակ օգնես` ձեռ ես առնում£ Լսի, հայրիկ, չունե՞ս® Կվերադարձնեմ մի երկու ամսում, հաշվել եմ£
ՇԱՀԵՆ — Իմը էս թառն ա, մեկ էլ թոշակս, տղա ջան®
ԼԵՎՈՆ — Հնուց պահածմահած®
ՇԱՀԵՆ — Բա ես պահող մա՞րդ եմ, հորդ չճանաչեցի՞ր էսքան տարի£
ԼԵՎՈՆ — Չկարողացար կապիտալ կուտակել, էլի՛, անհեռատես մարդ ես: Լավ, մի կատաղի, ես գնացի£ (Մտնում է տուն🙂
ՇԱՀԵՆ — Թո՛ւ£ Հիմի էլ ասեն՝ ուբոռնու թուղթ արտադրողի տուն® Խաչատուրի ականջն ընկնի՝ կորած ենք£ (Վերցնում է թառը🙂
Դուրս է գալիս Տիկոն՝ հեռախոսը ձեռքին:
ՏԻԿՈ — (հեռախոսով): Հա, ապե, լիժբը մեջը փող ըլի£ Ինչի՞ որ® Չչոգիմ® Էտի՞® Չէ, էտի չըլնող ա® Ո՞ր գործը® Չէ, էտի անողը չեմ, ընձի չի սազի® Ինչքա՞ն® Հարուր հազա՞ր® Օ՞րը® Ամի՞սը® Ի՛, էտի փող ա՞, որ դրա վրա ընձի փչացնեմ£ Ոնց նայըմ եմ՝ ռեպից լավը չկա, ախպեր, դու մարդ ճարի՝ ընձի ռասկրուտկա անեն՝ ռեպ երգեմ, ընգեր, վիդս էլ ա տոչնի, մազերս կյուղեմ, ընդե նակոլկայաբան ա, մենակ մի սամթին հարուստ ճարեք, մեջս փող դնի£ Դե նայեք, սպասըմ եմ, լիժբը շուտ£ Էղավ, հաջող£ (Անջատելով հեռախոսը🙂 Ամիսը հարուր հազար® Ձեռ եք առնը՞մ, արա, Տիկոյի՞ն® Ոնց էլ լեզուները ֆռռըմ ա£ Բարիրիգուն, պապ£
ՇԱՀԵՆ — Բարև, թոռ£ Ուրեմն` հարուր հազարը քի՞չ ա® Կյանքում էդքան աշխատած կա՞ս£
ՏԻԿՈ — Թառդ չալի, հա՞£ Ասենք` չէ՛, արի մի հատ նարդի կրեմ, մի տուփ սիգարետ£
ՇԱՀԵՆ — Նարդի£ Ասա՝ սիգարետի փող տուր, էլի՛£ (Տալով🙂 Առ£
ՏԻԿՈ — Ի՛®
ՇԱՀԵՆ — «Չիբուխ» ծխի, դեպուտատ չես£
ՏԻԿՈ — Ես «Չիբուխ» ծխող տղա՞ եմ£ (Նկատելով մոտեցող աղջկան🙂 Վա՛խ, մորս արև, էս ինչ սուպեր նանար ա®
ՇԱՀԵՆ — Փոխանակ ամուսնանաս` աչքդ աջ ու ձախ ես գցում®
ՏԻԿՈ — Բա աչքն ընչի՞ հըմար ա£ Բեր սրան համոզի, հենց հիմա ամուսնանամ£ (Աղջկան.) Քուր ջան, էս ի՞նչ ես կորցրել էս մեր մայլեքում£ Կարո՞ղ ա` ինձ ես ման գալի£
ՄԱՌԱ — Կարող ա£
ՏԻԿՈ — Ի՛®
ՄԱՌԱ — Տասնչորս փողոց, քառասուներկու տունը չի՞£
ՏԻԿՈ — Հա, կյանք, հենց էդ ա, ինչի՞ որ®
ՄԱՌԱ — Ուրեմն` ձեզ մոտ եմ եկել£
ՏԻԿՈ — Դե արի£
ՄԱՌԱ — Եկա£ (Մտնում է բակ🙂
ՏԻԿՈ — Կայնի սառոչկես հագնեմ՝ գամ, տեղ չգնաս£ (Մտնում է տուն🙂
ՇԱՀԵՆ — Նստիր, աղջիկ ջան£
ՏԻԿՈ — (սրընթաց դուրս գալով): Էկա£ Լևոն Շահենիչ, մի հատ կոֆե չե՞ք դնի մեզ համար£
ԼԵՎՈՆ — (դուրս գալով): Ես ձեր կոֆե դնո՞ղն եմ® է՞ս ինչ մարալ է եկել մեզ հյուր առավոտ կանուխ£
ՏԻԿՈ — Բա որ ասում եմ՝ կոֆե բե՞ր®
ԼԵՎՈՆ — Ինքդ բեր, թռի՛£
ՏԻԿՈ — Ի՛®
ՄԱՌԱ — Սուրճ չեմ խմում, մաշկիս գույնը փչացնում է£ Ծանոթանանք, ես Մառան եմ£
ՇԱՀԵՆ — Ես Շահենն եմ, աղջիկս® Բայց ինչի՞ ենք ծանոթանում որ®
ՄԱՌԱ — Չծանոթանա՞նք, հայրիկ, գուցե իմ ոտքով բախտն է եկել ձեր օջախ£
ՏԻԿՈ — Պա՜հո® Էսի լուրջ նանար ա, Տիկո ախպեր£
ԼԵՎՈՆ — (Տիկոյին): Մի կողմ քաշվի£ (Աղջկան.) Լևոն: (Համբուրում է ձեռքը🙂
ՏԻԿՈ — Տիկո: Թաղում ասում են՝ թույն Տիկո: (Համբուրում է Մառայի ձեռքը🙂
ԼԵՎՈՆ — Դու մի անգամ չծանոթացա՞ր£
ՏԻԿՈ — Ի՞նչ անենք, պակաս բան էի թողել®
ՄԱՌԱ — Ներեցեք, այս տան սեփականատերն ո՞վ է£
ՇԱՀԵՆ — Ես եմ, աղջիկ ջան£
ԼԵՎՈՆ — Հայրս է£
ՏԻԿՈ — Պապս ա£
ՄԱՌԱ — Սեփականության վկայականը ձեր անունո՞վ է£
ՇԱՀԵՆ — Այո£
ՄԱՌԱ — Իսկ ձեր կինը համասեփականատեր չի՞£
ՇԱՀԵՆ — Կլիներ՝ եթե լիներ, է՜հ® Կինս չկա, աղջիկ ջան, մահացել ա, արդեն տասը տարի կլինի£
ՄԱՌԱ — Շնորհավորում եմ, պապի ջան: (Համբուրում է այտը🙂
ՇԱՀԵՆ — Ինչի՞®
ՄԱՌԱ — Ո՞նց` ինչի® Ձեր տան համար գնորդ եմ գտել£
ՇԱՀԵՆ — Բայց քեզ ո՞վ ասեց, թե ես տուն եմ վաճառում£
ՄԱՌԱ — Ո՞նց® Հիմա բոլորն են վաճառում, պապի£
ԼԵՎՈՆ — Ճիշտ է ասում աղջիկը£
ՄԱՌԱ — (Լևոնին): Համոզեք ձեր հորը, լավ գին են տալիս£
ԼԵՎՈՆ — Ինչքա՞ն£
ՄԱՌԱ — Քառասուն£
ՏԻԿՈ — Ի՜, լավ ա® Մերսը կդնեմ տակս, Մառային էլ՝ կողքս, ու թռավ Տիկոն£
ԼԵՎՈՆ — Ի՞նչն ա լավ, այ տղա, մենակ մեր հողը® ահագին ա£
ՏԻԿՈ — Ասենք, ճիշտ ես ասըմ, մենակ մեր հողը®
ՄԱՌԱ — Բայց մի մոռացեք, որ արվարձան է, այն էլ՝ ոչ էլիտար® Տունը` կիսախարխուլ, հողը՝ փուշ ու տատասկ®
ՏԻԿՈ — Քրֆեց®
ՄԱՌԱ — (նկատելով Խաչատուրի գլուխը պատուհանում): Հարևանն էլ՝ մեջը£
ՏԻԿՈ — (Խաչատուրին): Թռի ըտից, Խչո£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ինչի՞ որ…
ՏԻԿՈ — Գործին խփում ես£
ԼԵՎՈՆ — (կամաց, որ Խաչատուրը չլսի): Քառասունի մեջ չենք տեղավորվի: Գնորդիդ ասա՝ հիսունից ոչ պակաս£
ՄԱՌԱ — Փորձեմ, թեև ռեալ չի£
ՇԱՀԵՆ — Ես տուն չեմ վաճառում, աղջիկ ջան, էդպես էլ ասա գնորդիդ£
ԼԵՎՈՆ — Սպասի, հեր®
ՇԱՀԵՆ — Ո՛չ մի հեր… Տան եղածչեղածը ծախեցիք, հիմա էլ տունը ծախեք՝ ընկնենք փողոցները£ Վե՛րջ, հարցը փակ ա, մենք ծախու տուն չունենք£
ՄԱՌԱ — Դա ձեր վերջի՞ն խոսքն է£
ՇԱՀԵՆ — Ամենավերջի՛ն£
ՄԱՌԱ — Որ վաթսուն հազար էլ տա` չգա՞մ£
ԼԵՎՈՆ և ՏԻԿՈ — (միաձայն): Վաթսո՞ւն®
ՇԱՀԵՆ — Դուք` սո՛ւս£ Աղջիկ ջան, հարուր էլ տա՝ չգաս£
ԼԵՎՈՆ — Վա՜յ, ես քու հաստակող®
ՏԻԿՈ — (Խաչատուրին, որ համարյա կախվել է պատուհանից): Ընգար, արա՛£
ՄԱՌԱ — (Շահենին): Պապի, արի ես ու դու առանձին խոսենք, հա՞£
ՇԱՀԵՆ — Չէ, աղջիկ ջան, իմ խոսելու ժամանակն անցել ա£ Արի քեզ իմ թոռան հետ պսակեմ, ճարպիկ աղջիկ ես, լավ հարս կլնես£
ՄԱՌԱ — Սրա հե՞տ®
ՏԻԿՈ — Հա հե՛նց®
ՄԱՌԱ — Ես պսակվելու չեմ եկել այստեղ£
ՇԱՀԵՆ — Ուրեմն, մենք խոսելիք չունենք£
ՄԱՌԱ — (այցեքարտը դնելով սեղանին): Իմ այցեքարտն է, եթե փոշմանեք®
ՇԱՀԵՆ — Բացառվում ա, վերցրու տոմսդ£ Հաջողություն քեզ£
ՄԱՌԱ — Հաջողությունը միշտ ինձ հետ է, ձեր մասին մտածեք£ (Դժգոհ փնչացնելով գնում է🙂
ԼԵՎՈՆ — Թե ինչի՜ էր կպել հենց մեր տանը®
ՇԱՀԵՆ — Որովհետև մերն ուրիշ ա, Մասիսն էլ ա երևում, Սիսն էլ, Արագածն էլ£
ԼԵՎՈՆ — Սևանա լիճն էլ£ (Մտնում է տուն🙂
ՏԻԿՈ — Թոխմախն էլ` վրից® (Մտնում է տուն🙂
ՇԱՀԵՆ — Տունը ծախեն, մի քանի տարում փողը քամուն տան, ես էլ օր ծերության մնամ անտուն, հայհա՜յ® (Թառը վերցնելով🙂 Համ էլ, ես իմ տանը սովոր եմ£ (Նվագում է🙂
Գալիս է Խաչատուրը:
ԽԱՉԱՏՈՒՐ — Էն ո՞վ էր, ինչի՞ էր եկել, ի՞նչ էր ուզում® Շահեն, տարիքդ առած մարդ ես, ամոթ ա®
ՇԱՀԵՆ — Մարդ էր` եկավ, գնաց, ինչի՞ ես խառնվել իրար£
ԽԱՉԱՏՈՒՐ — Էդպես մարդ ա լինո՞ւմ® Շահե՛ն տղա, աչքիս` մութ գործեր եք բռնում£
ՇԱՀԵՆ — Ի՞նչ մութ գործ, այ Խաչիկ® (Տնից դուրս եկող թոռանը🙂 Տիկոյիս հարսնացուն ա£
ՏԻԿՈ — Հա՞® Հա հե՛նց£
ԽԱՉԱՏՈՒՐ — Լրիվ եք գժվե՞լ, էդպես հարսնացու կլինի՞® Ուզում եք թաղն այլասերե՞ք:
ՏԻԿՈ — Ի՛® Ո՞ւմ ես քրֆում, արա, ջոգըմ ե՞ս£
ՇԱՀԵՆ — Տիգրան, հանգի՛ստ£
ՏԻԿՈ — Ի՞նչ հանգիստ, հլա տուն չբերած՝ հարսնացուիս վիրավորըմ ա էս ստուկաչը£
ՇԱՀԵՆ — (Տիկոյին, ցածրաձայն): Մոռացար, էն քո հարսնացուն չի£
ՏԻԿՈ — Արա, ճիշտ որ® Դե, ուրեմն, դուք ձեր ռազբիրատն արեք, Տիկոյին մի խառնեք£ (Մտնում է տուն🙂
ՇԱՀԵՆ — Խաչիկ, գնա տուն, հա՞, քեզ սպասում են£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ի՞նչ իմացար՝ սպասում են£
ՇԱՀԵՆ — Քու կնիկը քեզ շատ ա սիրում, կես ժամ չտեսնի՝ կգժվի£
ԽԱՉԱՏՈՒՐ — Վա՜յ քու, լավ հիշացրիր, հիվանդ պառկած ա խեղճը, դեղ էր ուզել, հասա փողոցի ծերը՝ մոռացա, ետ եկա£
ՇԱՀԵՆ — Դե գնա, ի՞նչ ես կարկամել£
ԽԱՉԱՏՈՒՐ — (վազելով): Բայց դու ասածներիս համար մտածի® (Հեռանում է🙂
ԼԵՎՈՆ — (դուրս գալով): Գնա՞ց£
ՇԱՀԵՆ — Գնաց£ Բայց խոստացավ շուտով գալ£
ԼԵՎՈՆ — Հենց մենակ Խաչատուրից պրծնելու համար արժեր տունը ծախել£
Հայտնվում է Կիրակոսը` շորտով, ուսապարկով:
ՇԱՀԵՆ — Է՞ս ինչ այլմոլորակային ա®
ԿԻՐԱԿՈՍ — (մոտենալով): Բարի տեսանք, բարի տեսանք£
ՇԱՀԵՆ — Հա՞ որ®
ԿԻՐԱԿՈՍ — Է՛, նայինք ինտո՞ր եք, աղե՞կ եք£
ՇԱՀԵՆ — Էս ինչ ա՞ ուզում, Լևոն£
ԼԵՎՈՆ — Հարցնում ա՝ ոնց եք£
ՇԱՀԵՆ — Պատասխանի՛®
ԼԵՎՈՆ — Քեզ ա հարցնում£
ՇԱՀԵՆ — Հա՞® Լավ ենք, ոչինչ, դո՞ւ ոնց ես£
ԿԻՐԱԿՈՍ — Է, աղեկ ենք, մեյ մը սանկմեյ մը նանկ, իշտը® Լյարդս քչիկ մը կծակե՝ հոս տեղը, քանի մը քարեր ունիմ երիկամներուս մեջ՝ հոն տեղը, մնացյալը վնաս չունի, աղեկ ենք, օ քեյ է, այո£
ՇԱՀԵՆ — Խմո՞ղ ես£
ԿԻՐԱԿՈՍ — Ոչ, նո® քչիկ մը, չափավոր, եթե առիթ ըլլա սանկ® (Թառը նկատելով🙂 Օ՜, թա՞ռ է£ Իմ դեդեն ալ թառ կչալեր, շատ աղվոր կչալեր՝ Կռունկ, Մայր Արաքսին ափերը® Կթողո՞ւք` ձեռք տամ£
ԼԵՎՈՆ — (մեկուսի): Մենակ սա էր պակաս£ Մի կարգին մարդ չհանդիպեց®
ՇԱՀԵՆ — Համեցիր, բայց զգույշ£ Դեդեն ո՞վ ա£
ԿԻՐԱԿՈՍ — Մեծ հայրիկս£ (Ծլնգացնելով թառը🙂 Ախ, ինչ անուշ հիշողություններ արթնցան£ Ես պզդիկ էի, անիկա կչալեր, կըսեր՝ ականջ դիր, Կիրակոսիկ, ասիկա հայրենիքին ձայնն է, որ կելլե թառին մեջեն£ Անունս Կիրակոս է, մոտ բարեկամներս Կիրո կըսեն£
ՇԱՀԵՆ — Շահեն ա անունս£ Նստի£ Որտեղի՞ց ես£
ԿԻՐԱԿՈՍ — Հալեպեն եկած եմ… Սյուրիա£ Լսած կա՞ս£
ՇԱՀԵՆ — Ի՜, գիտես` ապուշանոց ես մտե՞լ£
ԿԻՐԱԿՈՍ — Ներող եղեք, վիրավորանք չըրի£
ԼԵՎՈՆ — Հալեպ, Հալեպ® Մի անգամ, Հալեպում, մի փաթթոցավոր տաճիկ հայհոյում էր իմ պետությանը, ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդից և զարկեցի, ա՛յ, այսպե՛ս®
ԿԻՐԱԿՈՍ — Բռավո, բռավո® Դերասա՞ն եք£
ՇԱՀԵՆ — Չէ, տղես ա£
ԼԵՎՈՆ — Քիմիկոս եմ, բայց մեր գործարանի թատերական խմբակում դերասանություն արել եմ£
ԿԻՐԱԿՈՍ — Ուրախ եմ: Բարի տեսանք, Կիրակոս է անունս, բարեկամներս Կիրո կըսեն£
ԼԵՎՈՆ — Լևոն£ Բարեկամներս էլ են Լևոն ասում£
ԿԻՐԱԿՈՍ — Հաճելի է, հաճելի® Ասիկա տասնևչորս փողոցը չէ՞£
ՇԱՀԵՆ — Էդ ա, որ կա£
ԿԻՐԱԿՈՍ — Թիվ քառասուներկո՞ւքը®
ԼԵՎՈՆ — Հա® ի՞նչ կա®
ԿԻՐԱԿՈՍ — Բան մը չկա, ջանըմ, այնպես հարցրի, ամեն բան ճշտելու գեշ սովորություն մը ունիմ:
ՇԱՀԵՆ — Տիկո, արաղը բեր£
ԿԻՐԱԿՈՍ — Որչափ հյուրասեր են հոս հայերը, խոսք չըսած, կըսեն` օղին բեր: Ունին, չունին՝ մեկ է, պարտք կընեն՝ կհյուրասիրեն£
ՇԱՀԵՆ — Պարտքով չի, իմ քաշածն ա£
ԿԻՐԱԿՈՍ — (պայուսակից քաղցրավենիք հանելով): Խնդրեմ, աս ալ իմ կողմե®
ՇԱՀԵՆ — Չանես, դու իմ հյուրն ես£
ԿԻՐԱԿՈՍ — Ոտքդ պաքնիմ, ընդունե, նազուք է, բան մը չէ®
ՇԱՀԵՆ — Լավ, դիր, բայց առաջի ու վերջի անգամ£ Տիկո, ի՞նչ եղար®
Գալիս է Տիգրանը` օղու սափորը մի ձեռքին, հեռախոսը՝ մյուս, ռեպ երգելով©
Քշեք, ախպերներ, ձեր մերսերը,
Բայց չմոռնաք ազգիս ծեսերը,
Ձեզի մոռցած, ձեր հողը մոռցած,
Ֆռֆռում եք դուք հաբռգած£
Բա սրան ա՞ ազգն արժանի®
Ապե®
Հարգանք, պատիվ լրիվ մոռցած,
Գլդորվում եք դուք ցած ու ցած£
Ապե®
Թոքներդ պլանով ուռցրած,
Արուններիդ մորֆի խառնած,
Քթներդ կոկաին խրած,
Ստամոքսներդ արաղ լցած£
Բա սրան ա՞ ազգն արժանի®
Ապե®
Հարգանք, պատիվ լրիվ մոռցած,
Գլդորվում եք դուք ցած ու ցած®
Ապե®
ՏԻԿՈ — Ի՛, էսի՞ ով ա, ապե® շորտը, ռուգզակը®
ԿԻՐԱԿՈՍ — Բռավո, բռավո, աղեկ երգ էր, հայկական ռե՞փ է:
ՇԱՀԵՆ — Թոռս է£
ԿԻՐԱԿՈՍ — Ի՜նչ լավ, ի՜նչ լավ£ Ես Կիրակոսն եմ, բարեկամներս Կիրո կըսեն, բարի տեսանք®
ՏԻԿՈ — Անունս Տիկոյա, թաղում ասում են՝ թույն Տիկո, բայց դու ըտենց չասես, ընգեր, էղա՞վ£ Էս կարո՞ղ ա` Լոսից ես£
ԿԻՐԱԿՈՍ — Ոչ, Սյուրիայեն եմ, Հալեպեն£
ՏԻԿՈ — Էտի բարդ ա£ Բայց խի՞ Լոսից չես որ®
ԿԻՐԱԿՈՍ — Իմ բախտն ալ ատանկ կամեցավ£
ԼԵՎՈՆ — Հանգիստ թող մարդուն£
ՏԻԿՈ — Չկերանք, լավ… Ուտելու բան էլ ըլնի…
ՇԱՀԵՆ — (լցնելով բաժակները): Քիչ խոսեք, վերցրեք, ողջուրախ£
ԿԻՐԱԿՈՍ — Այո, ողջ ըլլանք, առողջ ըլլանք® Բարի տեսանք®
ՏԻԿՈ — Բարլուսներս բարի£
ԼԵՎՈՆ — Է՜հ®
Խմում են:
ՏԻԿՈ — Վերջնական որոշեցի երգիչ դառնամ£ Դզող ա, չէ՞£ Ումի՞ց եմ պակաս, էդ Հայկոմայկոների՞ց® Խի, դրանք ձեն ունե՞ն® Լրիվ ֆաների տակ են, ախպեր, բա՛£ Մենակ մեկն ըլնի՝ փող դնի մեջս, ռասկրուտկվեմ£ (Կիրակոսին.) Դու փող կունենաս, աչքերիցդ տենում եմ, սփյուռք ախպեր, արի դիր, դիսկմիսկ կգրենք, կլիպմլիպ կնկարենք, հետո պրիխոդը կկիսվենք, ահագին էլ փող կաշխըտես, էտի ես եմ քեզ ասըմ, էս տղեն£
ԿԻՐԱԿՈՍ — Հարկավ, հարկավ® Սակայն հիմիկուհիմիկ ստակ չունեմ, սուղ է, ճգնաժամը ուղիղ սրտիս զարկեց£
ՏԻԿՈ — Տո լավ, է՛, էդ էլ թազա պրիչին ա, ում ինչ ասես՝ ասըմ ա՝ կրիզիսը խփեց: Դու ի՞նչ գործ ես անըմ որ®
ԿԻՐԱԿՈՍ — Ես թղթի գործ կընեմ£
ՏԻԿՈ — Էդ ո՞ր թուղթն ա® Փող ես տըպը՞մ, ապե£
ԼԵՎՈՆ — Մի րոպե, մի րոպե® Ի՞նչ թուղթ է, եթե գաղտնիք չի£
ԿԻՐԱԿՈՍ — Ի՞նչ գաղտնիք, ջանըմ, արտաքնոցի, ըսել է, թե՝ տուալետի թուղթ կարտադրեմ£
ՏԻԿՈ — Ուբոռնու վրա ես, էլի£
ԼԵՎՈՆ — (Տիկոյին): Դու մի հատ չքվի էստեղից, շո՛ւտ£
ՏԻԿՈ — Չքվեմ, հեր ջան, մենակ թե դու մի ջղայնացի, մեռնեմ սրտիդ£ (Երգելով հեռանում է🙂
ԼԵՎՈՆ — Հետաքրքիր զուգադիպություն է, գիտե՞ք, պարոն Կարպիս£
ԿԻՐԱԿՈՍ — Կիրակոս£ Կարպիսը տղաս է, Կարպիսիկս® Կարոտցա չոջուխս®
ԼԵՎՈՆ — Կներեք, պարոն Կիրակոս£ Ես էլ տուալետի թղթի գործ եմ ուզում բացեմ£
ԿԻՐԱԿՈՍ — Իրավ կըսե՞ս® Ինչ լավ, ինչ լավ® Սակայն նշեմ պիտի, որ ճգնաժամը ամենեն շատ մեր գործին զարկավ£
ԼԵՎՈՆ — Չէ հա՛…Կիրակոս եղբայր, արի էստեղ դուստր ձեռնարկություն դիր, այ, հենց մեր բակում, ահագին տարածք է, չկարծես` քիչ է, դու դիր, լրիվ գործը մենք կանենք, փողերն էլ կկիսվենք® Հը՞®
ԿԻՐԱԿՈՍ — Մտածել է պետք, դյուրին բան չկարծես®
Գալիս է Խաչատուրը, հազում է, որ նկատեն:
ՇԱՀԵՆ — Իյա, Խաչատո՞ւր, արի ներս, շունգել՝ հարևան ես£ (Կիրակոսին.) Մեր ազիզ հարևանն ա, հրես իրա տունը, մեր տան դեմ, քիթքթի, ոչ բարովխերով£
ԼԵՎՈՆ — Շատ ազիզ հարևան է, Խաչատուրը վերջն է£
ԿԻՐԱԿՈՍ — Ինչի՞ վերջն է սա պատվելի հարևանը£
ԼԵՎՈՆ — Ամեն ինչի£ Էս թաղի տեսուչն է, հեռադիտակն առած՝ թառում է իր պատուհանին ու նայում՝ ով եկավ, ով գնաց, ինչ կերավ, ում գրկեց®
ԽԱՉԱՏՈՒՐ — Փոխանակ շնորհակալ լինեք®
ՇԱՀԵՆ — Մի նեղացի, Խաչատուր, նստի£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հսկում եմ թաղը, է՜, հսկում, քանի ես կամ՝ օձն իր պորտով, հավքն իր թևով թարս չի նայի էս թաղին, բա՞£ (Ձեռքը պարզելով🙂 Խաչատուր£
ԿԻՐԱԿՈՍ — Կիրակոս®
ՇԱՀԵՆ — Բարեկամները Կիրո են ասում£
ԿԻՐԱԿՈՍ — Այո, ճշմարիտ է£ (Խաչատուրին.) Սակայն չեմ հասկընա, ո՞վ և ինչու՞ պիտի ծուռ նայե սա թաղուն£ Ավազակնե՞ր կան հոս, գանգստերնե՞ր®
ԽԱՉԱՏՈՒՐ — Բա չէ… դու որտեղի՞ց ես, ո՞վ ես, ինչացո՞ւ ես®
ԿԻՐԱԿՈՍ — Սյուրիայեն եկած եմ, անունս ըսել եմ արդեն, զբաղմունքս՝ արտաքնոցի թուղթն է£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հա՞£ Բա էս տանը ի՞նչ ունես, հլա ճիշտն ասա£
ԿԻՐԱԿՈՍ — (վախեցած): Բան մը չունիմ, ջանըմ, հյուր եմ իշտը®
ԽԱՉԱՏՈՒՐ — Շահեն, աչքիս ալաբուլա եք երևում, առավոտ էն պուտանկեն, հիմա էլ՝ ըհը® Էս ի՞նչ մութ գործեր եք բռնել, խոստովանեք, մեկ ա՝ ինձնից թաքուն չի մնա, գիտեք£
ՇԱՀԵՆ — Էդ օղին խմի` ասեմ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Խմեմ, խի՞ չխմեմ£ Ողջություն£ (Խմում է🙂 Ասեք` տեսնենք, էս ի՞նչ գործ եք բռնել£
ԼԵՎՈՆ — Հյուրանոց ենք սարքում£
ԿԻՐԱԿՈՍ — Իրա՞վ, հո՞ս®
ԽԱՉԱՏՈՒՐ — Վայվայ® Որտե՞ղ®
ԼԵՎՈՆ — Հոս£ Մեր տան տեղը£ Ռեստորանով, բարով, ստրիպտիզով®
ԽԱՉԱՏՈՒՐ — Իմ քթի տա՞կ® Էդ չլնող բան ա, միայն՝ դիակիս վրայով£ Հասկացա՞ք£ Խաչատուրը թույլ չի տա£ Համայնքը թույլ չի տա£ Հայհա՜յ£ Գնամ, թաղի ակտիվը հավաքեմ£ Խաչատուրի քթի տակ՝ ստրիպտիզ, հյուրանոց, ռեստորան® Հայհա՜յ® (Հեռանում է🙂
ԿԻՐԱԿՈՍ — Սա մարդը քիչ մը հիստերիկ կերևի£
ԼԵՎՈՆ — (տեսնելով Նարեին): Ա՜, դստրիկս եկավ® Արի, պուպուշ ջան, ո՞նց ես, աշխատավարձ ստացա՞ր£
ՆԱՐԵ — Բարև ձեզ£ Ստացա£
ԼԵՎՈՆ — Ապրես, ճուտս, թե չէ լույսն ու գազն արդեն կտրելու էին£
ՇԱՀԵՆ — (Կիրակոսին): Թոռնիկս ա, Նարես£ Իսկը տատն ա, նրա պես սիրուն, աշխատասեր®
ԿԻՐԱԿՈՍ — Ի՞նչ կըսես, իրա՞վ£ Աղվոր աղջիկ է£ Բարի տեսանք, աղջիկս, ես Կիրակոսն եմ, Հալեպեն: Ինտո՞ր ես£
ՆԱՐԵ — Լավ եմ, շնորհակալ եմ, դո՞ւք ոնց եք£
ԿԻՐԱԿՈՍ — Ես ալ աղեկ եմ, ձեզի հյուր եկած եմ£ Զավակ մը ունիմ հոն, Կարպիսիկս, քսան և երեք է£ Ձեր աղջիկը քանի՞ է£
ՆԱՐԵ — Քսան£
ԿԻՐԱԿՈՍ — Իրա՞վ£ Ինչ լավ, ինչ լավ£ Հիմիկուհիմիկ Կարպիսիկս Ֆրանսա կգտնվի, կաշխատե հոն, գործը գեշ չէ£ Կըսեմ՝ Կարպիսիկ, մանչս, ժամանակն է, որ պսակվիս: Կըսե՝ միայն Հայաստանեն® Կարպիսիկս®
ՇԱՀԵՆ — Հասկացանք, Կիրակոս եղբայր, հետո՞£
ԿԻՐԱԿՈՍ — Հետո այն, որ հնարավոր է` ձեր սա աղվորիկ Նարեն հարս տանենք մեզի£ Կհաճի՞ս, աղջիկս£
ՆԱՐԵ — Ոչ£
ՇԱՀԵՆ — Ոչ ասելն էլ ա տատի նման, մեռնեմ քեզ®
ԿԻՐԱԿՈՍ — Ինչո՞ւ, Եվրոպան աղվոր չէ՞, հոն կարգ կա, կանոն կա, աշխատանք կա, կուլտուրա կա£
ՇԱՀԵՆ — Մենք անկուլտուրակա՞ն ենք®
ՆԱՐԵ — Պարոն Կիրակոս, ես փեսացու ունեմ£
ՇԱՀԵՆ — Ոչ մի փեսացու էլ չունի, սուտ ա ասում, որ ձեռ քաշես: Նա իրա քաղաքից, իրա երկրից գնացողը չի£
ԿԻՐԱԿՈՍ — Իրա՞վ£ Սուտ խոսելը գեշ սովորություն է, աղջիկս, ձգե£
ՏԻԿՈ — (ներսից): Քուր, արի ստե, էդ քյարթուների հետ գործ չունես£
ՆԱՐԵ — Եկա£ Կներեք£ (Գնում է🙂
ԼԵՎՈՆ — (Նարեին): Փող կուզի` չտաս£ (Կիրակոսին.) Ժամանակավոր դժվարության մեջ ենք, կրիզիսը մեզ էլ հարվածեց, մենակ աղջիկս է աշխատում, մեկ էլ կինս, բայց նա էստեղ չի, Մոսկվայում է, մի հարուստ հայի տանը դայակություն է անում:
ԿԻՐԱԿՈՍ — Պարոն Լևոն, խնդրանք մը ունիմ£
ԼԵՎՈՆ — Մենակ պարտքով փող չուզես, Կիրո ջան, որովհետև չունեմ, բայց որ ուզեցիր՝ ստիպված պիտի ընկնեմ ստեղընդեղ՝ ճարեմ£
ԿԻՐԱԿՈՍ — Սպասիր, ըսեմ, Լևոն£ Կուզեմ սենյակ մը վարձիմ ձեր տունին մեջ, պզդիկ սենյակ մը, քանի մը օրով, ունի՞ք£
ՇԱՀԵՆ — Ինչի՞ հյուրանոց չես գնում, ինչն ա շատ Երևանում՝ հյուրանոցը£
ԿԻՐԱԿՈՍ — Փորձած եմ, սակայն շատ սուղ է, եվրոպական լավագույն հյուրանոցների գներով կաշխատին, ջանըմ, ես այդչափ ստակ չունիմ: Կարող եմ օրը, ըսենք թե՝ ութ® Չէ՞® Ութ և կես® Ինը® Չէ՞® Աղեկ, տասը դոլար, ատկե ավելին գրպանիս գեշ կուգա£
ԼԵՎՈՆ — Թող լինի տասը£ Թխի՝ գա£
Միմյանց ձեռք են սեղմում: Լսվում է Ռոզայի ձայնը՝ «Պայքար, պայքար, մինչև վերջ, պայքար, պայքար, մինչև վերջ® Պահանջում ենք արդար ընտրություններ, արդար, արդար® ժողովո՛ւրդ, ձայնդ մի՛ ծախիր օլիգարխին® Ով քնած է՝ արթուն կացեք, ով արթուն է՝ ելեք, հեծեք, հետո չասեք՝ Ռոզան թաքուն եկավ®»:
ԼԵՎՈՆ — Եկավ®
ՇԱՀԵՆ — Բո՜, էսօր կատաղած ա երևում£
ԿԻՐԱԿՈՍ — Ո՞վ է£
ՌՈԶԱ — (մոտենալով): Ես եմ£ (Զինվորական համազգեստ հիշեցնող հագուստով է, կրծքին՝ քաղբանտարկյալների նկարներ, գլխին՝ թղթից դրոշգլխարկ🙂
ԿԻՐԱԿՈՍ — Բբբ® Բարի տեսանք£
ՌՈԶԱ — Ո՞վ ես, ինչացո՞ւ ես® Չլինի՞ իշխանամետ ես£
ԿԻՐԱԿՈՍ — Քավ լիցի, ես սփյուռքահայ եմ, տարագիր հայ մը£
ՌՈԶԱ — Ախպար ես£
ԿԻՐԱԿՈՍ — Է, նայած որ կողմեն շոշափենք խնդիրը®
ՌՈԶԱ — Ախպար ես, մի վիճի£
Շահենը Կիրակոսին թաքուն նշան է անում, որ չվիճի:
ԿԻՐԱԿՈՍ — Ախպար եմ, այո, մեղքս ինչ թաքցնեմ£
ՌՈԶԱ — Հա, դուք էլ մի բարի պտուղ չեք, թիկունքներիս չկանգնեցիք, երկակի խաղեր եք տալի… ինչ ա, կասես` չէ՞£
ԿԻՐԱԿՈՍ — Բան մը չեմ ըսեր£
ՇԱՀԵՆ — Աղջիկս ա, Կիրակոս ջան£ (Ռոզային.) Մեր հյուրն ա, աղջիկ ջան£
ԼԵՎՈՆ — Հալեպից ա, շատ ազիզ մարդ ա, մոտիկները Կիրո են ասում£
ԿԻՐԱԿՈՍ — (ոտքի կանգնելով): Այո, ձեզի համար՝ Կիրո£
ՌՈԶԱ — Հա՞ որ® Առայժմ նստի՝ տեսնենք£
ԿԻՐԱԿՈՍ — Չեմ համարձակվի, քանի դեռ կինը կանգնած կմնա£
ՌՈԶԱ — (նստելով): Ինչ կիրթ մարդ ա, սովորեք, էլի՛£ (Կիրակոսին.) Ես նստեցի, դու էլ նստի£
ԿԻՐԱԿՈՍ — Նստիմ, եթե կհաճիս£
ՌՈԶԱ — Ի՞նչ եք շշմել, կոֆե տվեք, քաղաքական պայքարում հոգնած մարդ եմ… (Գոռալով🙂 Մերժե՛լ ընտրակեղծիքներով անցած ընտրությունները, նոր ընտրություններ ենք պահանջում®
ԿԻՐԱԿՈՍ — Կպահանջենք կոր, հարկավ£ (Լևոնին.) Ի՜նչ հմայիչ քույրիկ ունիք, պարոն Լևոն, իրավ որ, Կարպիսիկս շիտակ կըսեր, հոս կիները ուրիշ են®
ՌՈԶԱ — Վերջապես մեկը, որ հմայքներս տեսավ£
ԿԻՐԱԿՈՍ — Ես կսիրեմ ուժեղ կիները: Այո, անոնց հետ քեզի տեսակ մը ապահով կգտնիս կոր, սանկ չոջուխի մը պես կզգաս զինքդ® Ախր, մորս վաղ կորսուցած եմ® Վա՛խ, մարե, մարե® (Արտասվում է🙂
ՌՈԶԱ — Չլացե՛ս, թող թշնամին չտեսնի մեր թուլությունը£ Մոտս արի, արի, մի վախի£
ԿԻՐԱԿՈՍ — Բնավ չեմ վախնա£ (Մոտենալով🙂 Ահա, եկա, քովդ եմ£
ՌՈԶԱ — (թաշկինակով սրբում է նրա աչքերը): Չվախենաս, պստիկս, մեջքիդ կանգնած եմ£
ԿԻՐԱԿՈՍ — Շիտա՞կ կըսես®
ՌՈԶԱ — Տարագիրս, խեղճս®
ԿԻՐԱԿՈՍ — Մարե®
ՌՈԶԱ — Էստեղ եմ, պուճուրս£ (Մյուսներին.) Պուճուրին կերակրե՞լ եք£
ԿԻՐԱԿՈՍ — Կերակրել են, օղի ալ խմցուցին, վարձով սենյակ ալ տվին® չէ, աղվոր մարդիկ են, բողոք չունիմ®
ՌՈԶԱ — Վարձո՞վ® (Մյուսներին.) Լրիվ եք փչացե՞լ®
ԿԻՐԱԿՈՍ — Ե՛ս պնդեցի, անոնք մեղք չունին, մի բարկանա, աղավնիս£
ՌՈԶԱ — Չպաշտպանես, ես սրանց գիտեմ£ Մի հատ սուրճ ուզեցի, էն էլ շատ համարեցին®
ՆԱՐԵ — (սուրճը ձեռքին գալով): Բերեցի, հորաքույր£
ՌՈԶԱ — Ուշ է£ (Կիրակոսին.) Գնանք տուն, ուշ է արդեն, քնելուդ ժամն է£
ԿԻՐԱԿՈՍ — Գնանք, հրեշտակս£
ՌՈԶԱ — (մյուսներին): Էս խեղճ մարդու սենյակը պատրաստե՞լ եք, անկողինը գցե՞լ եք® Հո մենակ վարձ վերցնելով չի՞® (Կիրակոսին.) Գնացինք, պուճուրս® (Երգելով գնում են🙂 «Մենք չենք թողնի, որ սարքեք մեզ խաղալիք, էնպես կծեծենք, որ հիշեք հոր հարսանիք®»£
ՇԱՀԵՆ — Գնանք, մենք էլ գնանք£
Բոլորը մտնում են տուն: Տան լույսերը հանգում են£ Լռություն£ Խաչատուրը հեռադիտակով նայում է թաղին, Շահենի բակին£ Գաղտագողի դուրս է գալիս Կիրակոսը, ձեռքին՝ բահ, գնում է դեպի զուգարանը, սկսում է փորել:
ԽԱՉԱՏՈՒՐ — Իյա՜®
Խաչատուրն անհետանում է£ Քիչ հետո վարտիքշապիկով հայտնվում է Շահենի բակում, մտնում է տուն£ Ներսում աղմուկ է բարձրանում, տղամարդիկ, գիշերազգեստով, դուրս են գալիս բակ՝ իրենց հետ բերելով Խաչատուրին£ Կիրակոսը թաքնվում է զուգարանում:
ՏԻԿՈ — Էս արդեն տներն ես մտնո՞ւմ, Խչո£ Ի՞նչ ես գողցե, հլա պրիզնատ արի®
ԽԱՉԱՏՈՒՐ — Չափդ ճանաչի, այ տղա®
ՇԱՀԵՆ — Ամեն բան սպասում էի քեզնից, Խաչատուր, բայց էս մեկը®
ԽԱՉԱՏՈՒՐ — Ստո՛պ, հլա մի ուշքի եկեք£ Էս էլ իմ լավությունն ա՞£
ԼԵՎՈՆ — Գիշերվա կեսին տրուսիկմայկով մտել ես տուններս, որ լավություն անե՞ս®
ԽԱՉԱՏՈՒՐ — Հենց լավություն£ Դուք ձեր տուն ավազակ եք թողել, էսօր ձեր տակն ա փորում, վաղը կհասնի իմ տակը£
ԼԵՎՈՆ — Ո՞վ®
ԽԱՉԱՏՈՒՐ — Ձեր հյուրը£
ՇԱՀԵՆ — Ի՞նչ ա ասում®
ԽԱՉԱՏՈՒՐ — Էն, որ քլունգն առած, գիշերվա կեսին, փոս ա փորում ձեր տակ£ (Գոռալով զուգարանի կողմը🙂 Խաչատուրը քնած չի, որ ով որտեղ ուզի՝ փորի: Խաչատուրն էս քսան տարի ա` քուն չունի: Նայեմ՝ դուրս եկավ գողի պես, քլունգը ձեռին՝ գնաց զուգարանի կողմն ու սկսեց փորելը£
ՌՈԶԱ — (գիշերանոցով դուրս է գալիս բակ): Էս ի՞նչ է, հեղափոխությո՞ւն® Վերջապես® Ով քնած ա՝ ելեք, կացեք®
ԼԵՎՈՆ — Սպասի, քուր, ուրիշ հաշիվ ա£ (Խաչատուրին.) Բա ո՞ւր ա£
ԽԱՉԱՏՈՒՐ — Թաքնվել ա£
Գնում են զուգարանի կողմը£ Քաշում են դուռը` չի բացվում:
ՏԻԿՈ — Կիրակո՞ս£
ՇԱՀԵՆ — Դուրս արի£
Կիրակոսը դուրս է գալիս:
ԽԱՉԱՏՈՒՐ — Ըհը, ի՞նչ ասի£
ԿԻՐԱԿՈՍ — Ջանըմ, արտաքնոց մտնելու իրավունք չունի՞մ…
ԼԵՎՈՆ — Ներսում կարգին զուգարան կա կաֆելմետլախով, ինչի՞ ես մտել էստեղ£
ԿԻՐԱԿՈՍ — Է, ասիկա աղվոր է, մաքուր օդ, երկինք, աստղեր® Իրավունք չունի՞մ հայրենիքիս երկինքին տակ սանկ քիչ մը®
ՌՈԶԱ — Ճիշտ ա ասում պուճուրը, իրավունք չունի՞£
ԿԻՐԱԿՈՍ — Հարկավ£ (Ռոզային.) Հրեշտակ կին, աղավնիս®
ԽԱՉԱՏՈՒՐ — Ի՞նչ եք ականջներդ կախ գցել սրա հեքիաթներին, զուգարան ա եկել, ես էլ հավատացի®
ԿԻՐԱԿՈՍ — Այո£ Տան մեջ տեսակ մը հարմար չէ® Կանայք կան® Ժենթլմեն ըլլանք կոր®
ՌՈԶԱ — Պուճուրը ջենթլմեն ա£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հա՞, բա քլո՞ւնգն ինչի ա առել ձեռը, Խաչատուրի աչքից բան չի փախնի£ Հրե՛ն£
ԿԻՐԱԿՈՍ — Քլունգ չի, ջանըմ, բահ է£
ՌՈԶԱ — Բահ ա, խեղճի վրա շառ մի արեք, սովոր եք, սադրանք անեք՝ տանեք բանտերում փտացնեք: Չե՛մ թողնի£
ՇԱՀԵՆ — (բահը վերցնելով): Ի՛® Էս իմ բահը քեզ որտեղի՞ց£
ԿԻՐԱԿՈՍ — Է, հոն դրած էր կոր£
ՇԱՀԵՆ — Հոն չի, է՛, չուլան ա£
ԼԵՎՈՆ — (մոտենալով փոսին): Էս ինչի՞ ես էստեղ փորել, այ ախպեր£
ՏԻԿՈ — Էսի խլուրդ ա, մորս արև£
ԿԻՐԱԿՈՍ — Այո, քչիկ մը փորել եմ հոս, աղվոր չէ՞£
ՏԻԿՈ — Մեզ գժի տեղ ես դնո՞ւմ, արա£
ԿԻՐԱԿՈՍ — Սանկ պզդիկ օստիոխոնդրոզ մը ունիմ: (Ռոզային.) Շատ պզդիկ£ Դոկտորն ըսավ՝ մարզանք ըրե` գիշեր ըլլա, թե ցերեկ, որ կազդուրվիս£ Է, ես ալ, վասնզի էներջիս պարապ չկորսվի, մտածեցի՝ սա պատվարժան մարդկանց այգին փոր ընեմ, ինձի մարզանք կըլլա, իրենց ալ՝ օգուտ£
ՏԻԿՈ — Մի խելոք մարդ ռաստ չեկավ, ախպեր, որն եկավ՝ ֆազերը գցած ա£
ՌՈԶԱ — Հանգիստ, չկպնեք, մարդը լավություն է անում, իր քնի հաշվին ձեր այգին է փորում: Փշի ու տատասկի մեջ կորել է, փոխանակ ինքներդ փորեք®
ԿԻՐԱԿՈՍ — Հարկավ£
ՌՈԶԱ — Էնքան վաղուց կարգին մարդ չեք տեսել, որ զարմացել եք, չեք հավատում£
ՆԱՐԵ — (քնատ դուրս գալով տանից): Ի՞նչ է եղել, ի՞նչ աղմուկ է® Ամոթ է, թաղը քնած է£
ՇԱՀԵՆ — Ախ, էդ ամոթ ասելն էլ ա ճիշտ տատի նման ասում, մեռնեմ քեզ£ Ճիշտ ա, ամոթ ա, ներս անցեք£
Գնում են տուն£ Խաչատուրը հետևում է նրանց:
ՌՈԶԱ — (շրջվելով): Բարի գիշեր, պարոն Խաչատուր£
ԽԱՉԱՏՈՒՐ — (մենակ մնալով): Մի շնորհակալություն էլ չասին£ Վայ, Շահեն, վայ, գժերով, հարամիներով լցրել ա թաղը, սրա վերջը լավ չի, չէ£
Արար 2
Առավոտ է: Շահենը դուրս է գալիս բակ, նստում է սեղանի մոտ, ծխում է, նայում է Խաչատուրի պատուհանին£
ՇԱՀԵՆ — Չկա£ Հոգնեցքնեց խեղճը՝ հեռադիտակը ծոցին£ Հա, խեղճ ա, ինքն ի՞նչ մեղք ունի, որ էդ գեշ բնավորության տերն ա: Հորից ա ժառանգել, ասում են՝ հերն էլ էր ճիշտ էդպես, պապն էլ£ Խեղճ Խաչատուր£
ԽԱՉԱՏՈՒՐ — (հայտնվելով պատուհանում): Ի՞նչ® Անունս ո՞վ տվեց® (Հիասթափված🙂 Շահե՞ն, դո՞ւ ես®
ՇԱՀԵՆ — Ես եմ, Խաչատուր, քնի, սաղ գիշեր աչք չկպցրիր£
ԽԱՉԱՏՈՒՐ — Դուք կթողեք` ես քնե՞մ£ Էնքան անուշ երազ էի տեսնում® Ջենիֆեր Լոպեսն եկել էր մոտս®
ՇԱՀԵՆ — Իյա՜® Բա հետո՞£
ԽԱՉԱՏՈՒՐ — Թողի՞ր` հետո ըլնի, հարամ արիր£ Գնամ, մեկ էլ տեսար` նորից եկավ£ (Անհետանում է🙂
Շահենը շարունակում է ծխել£ Գալիս է Կիրակոսը:
ՇԱՀԵՆ — Բարի լույս, Կիրակոս ախպեր£ Նստի, եղբայր, առ՝ ծխի, բարեկամ£
ԿԻՐԱԿՈՍ — Ես միայն ղահվեին հետ կծխիմ£
ՇԱՀԵՆ — Հիմա Նարես կբերի£ (Կանչում է🙂 Նարե՜£
ԿԻՐԱԿՈՍ — Վաղ է, թող քնի աղջիկը£
ՇԱՀԵՆ — Գործի պիտի գնա, շուտ ա գնում£
ՆԱՐԵ — Արթնացել եմ, պապի, հիմա կբերեմ£
ՇԱՀԵՆ — Տեսա՞ր£ Ոսկի ա Նարես, ոսկի£
ԿԻՐԱԿՈՍ — Աղվոր է, խոսք չունիմ£ Հարց մը տամ, սակայն չնեղվես, պարոն Շահեն£ Սա Լևոնը, Տիգրանը ինչո՞ւ պարապ են, ինչո՞ւ ստակ չեն վաստակե®
ՇԱՀԵՆ — Լևոնս աշխատել ա, օրգանական քիմիայի ինստիտուտում, կրտսեր գիտաշխատող էր® Երկար էլ աշխատեց, երկու տարի® Հետո՝ Նաիրիտ գործարանում£ Բայց սովետի քանդվելուց հետո անգործ մնաց, մինչև հիմա խելքի չի գալի խեղճը®
ԿԻՐԱԿՈՍ — Քիչ մը երկար ժամկետ չէ՞ խելք ժողվելու համար£
ՇԱՀԵՆ — Բաստուրմի գործ բռնեց՝ քցին, սունկի գործ բռնեց՝ չեղավ® Էդպես, էլի, երկրի պես£ Հիմա էլ թղթի գործ ա ուզում անի® Տիկոս էլ, դե, երգում ա, տեսար® Չէ, լավն են, իրանց ցավը տանեմ, ժամանակավոր դժվարություններ են, կանցնեն, կգնան£ Թե չէ քեզնից վարձ կվերցնեի՞նք, կասեինք՝ ապրի, ինչքան քեֆդ տալիս ա£
ԿԻՐԱԿՈՍ — Վնաս չունի, ջանըմ, ի վերջո ես օտար մարդ եմ, ձրի տալու չէր®
ՇԱՀԵՆ — Հայի օտարը ո՞րս ա, Կիրակոս£
ԿԻՐԱԿՈՍ — Ադ ալ ճշմարիտ է£ Բանըմ ալ հարցնեմ, սա Տիկոն գիշերս հեռախոսով մեկուն հետ կխոսեր, բան մը չհասկցվավ, բաբամ, ձևով մը հայերենի կնմաներ, սակայն հայերեն չէր կոր: Ըսավ, թե՝ «Լիժբը տոչնի մոմենտով բազռվենք»® Օտար լեզո՞ւ գիտնա®
ՇԱՀԵՆ — Չէ, հայերեն ա, լավ տղերքի լեզուն ա£
ԿԻՐԱԿՈՍ — Ատանկ լեզվով խոսողներն ազգիս լավ տղա՞քն են եղեր£
ՇԱՀԵՆ — Զահրումարի գլուխն են, ազգիդ զիբիլն են ատանկ տղերքը£
ՏԻԿՈ — (պատուհանից): Մուֆթա տեղը կպար չուժոյի մոտ, պապ£
ՇԱՀԵՆ — Լա՛վ արի®
ԿԻՐԱԿՈՍ — Մի բարկանա, պարոն Շահեն, կներես ավելորդ հարցումներուս համար®
ՇԱՀԵՆ — Անցած ըլլա£
ԿԻՐԱԿՈՍ — Սակայն մեկ հարց ալ ունիմ£ Տիկին Ռոզան®
ՇԱՀԵՆ — Օրիորդ£
ԿԻՐԱԿՈՍ — Հարկավ, հարկավ, օրիորդ® Օրիորդ Ռոզան գե՞շ մանկություն ունեցած է£
ՇԱՀԵՆ — Հակառակը, շատ ուրախ ու երջանիկ, ինչի՞®
ԿԻՐԱԿՈՍ — Քիչ մը ներվային է կարծես®
ՇԱՀԵՆ — Խեղճ Ռոզաս® Նշանած ուներ, մենակ տեսնեիր՝ հոյակապ տղա, բոյով, բուսով, խելոք® Գնաց պատերազմ, ետ չեկավ£ Ռոզաս էլ ուզեց ինքնասպանություն գործի, հազիվ փրկեցինք® էդպես ջղայնացավ աշխարհի վրա£
ԿԻՐԱԿՈՍ — Ըսել է, թե ուժգին սթրես տարած է խեղճը®
ԼԵՎՈՆ — (դուրս գալով տնից): Բարի լույս, ժողովուրդ
ԿԻՐԱԿՈՍ — Լույսդ բարի, պարոն Լևոն£
Դուրս է գալիս Տիկոն՝ քթի տակ ռեփ երգելով, հեռախոսը ձեռքին:
ՏԻԿՈ — Բարլուս ձեզ£
ԿԻՐԱԿՈՍ — Բարի տեսանք£
ՇԱՀԵՆ — Էսօր շուտ եք վեր կացել, խեր ըլնի£ Ըհը, սուրճն էլ եկավ£
Նարեն սուրճ է բերում բոլորի համար:
ՆԱՐԵ — Համեցեք, անուշ արեք£ Բարի լույս£
ԿԻՐԱԿՈՍ — Շնորհակալ ենք, աղջիկս£ Ախ, ինչ աղվոր է հայրենիքիս առավոտը, բոլորը մեկմեկու բարի լույս կըսեն, միասին սուրճ կվայելեն կոր£ Հոն բիզի ենք, իրարու երես չենք տեսնար, բաբամ£
ՏԻԿՈ — (մեկուսի): Իբր տենալու բան եք®
Լևոնը և Տիկոն նստում են: Ծխում են չորսով:
ԽԱՉԱՏՈՒՐ — (պատուհանից): Ա՛, մի քիչ քիչ ծխեք, էլի՛, խեղդեցիք£
ՏԻԿՈ — Ագռավը կռռաց առավոտ կանուխ£
ՇԱՀԵՆ — Բարլուս, Խաչատուր, ո՞նց ես£
ԽԱՉԱՏՈՒՐ — Համ խեղդում են, համ հարցնում` ոնց ես£ Որ ասեմ` լավ եմ, կհավատա՞ս£
Դուրս է գալիս Ռոզան համազգեստով, նկարները կրծքին կախած:
ՌՈԶԱ — Բարև ձեզ և ցտեսություն£
ԿԻՐԱԿՈՍ — Բարև, բարև, լույսին կտորը®
ՌՈԶԱ — Ո՞նց ես, պարոն Կիրակոս£
ԿԻՐԱԿՈՍ — Ձեզի տեսնելով ավելի աղվորցա£ Դո՞ւք ինտոր եք£
ՌՈԶԱ — Ինչպես միշտ՝ մարտական£
ՇԱՀԵՆ — Այ աղջիկ ջան, սուրճ խմեիր մեզ հետ®
ՌՈԶԱ — Ուշանում եմ, պայքարի մարտիկը չպետք է ուշանա, թշնամին չի քնում: Ո՛չ մի շանս թշնամուն£
ՇԱՀԵՆ — Գոնե հաց կերա՞ր£
ՌՈԶԱ — Ասված է՝ ոչ միայն հացիվ£ Ես գնացի£ Պուճուրին չնեղացնեք£ (Գնալով🙂 Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ®
ԿԻՐԱԿՈՍ — Թույլ կուտա՞ք ուղեկցեմ ձեզի, գոնե սանկ մինչև թրանսպորտը£
ՌՈԶԱ — Թույլ եմ տալիս£
ԿԻՐԱԿՈՍ — Հալեպին մեջ ըլլար նե, ձեզի իմ պեժոյով կտանեի£
ՌՈԶԱ — Իսկապե՞ս£
ԿԻՐԱԿՈՍ — Հարկավ£ Սանկ սիրուն կնստեցունեի, ամրագոտին սանկ ուսին վրայով վար կտանեի և սանկ՝ չխկ՝ կագուցեի կոր£ Եվ ամբողջ Հալեպը պիտի խանդեր զիս®
ՌՈԶԱ — Դու լուրջ ես խոսո՞ւմ, թե՞ ուզում ես խելքս ուտես, չարաճճի£
ԿԻՐԱԿՈՍ — Ինձի չոջո՞ւխ կկարծեք® Նո, նո, ես կատարելապես անկեղծ եմ այս պարագային® Հավատդ մարդոց հանդեպ կորսուցած ես, նայիմ®
Ռոզան և Կիրակոսը խոսելով դուրս են գալիս:
ՏԻԿՈ — Աչքիս՝ հորքուրը կպցրել ա£
ՇԱՀԵՆ — Ախմախախմախ դուս մի տու£
ՏԻԿՈ — Ինչի՞, թող պսակվի, էլի, կարգին սփյուռք ա£
ՇԱՀԵՆ — Ռոզայիս սիրտը շատ նուրբ ա, դուք չգիտեք, նա որ մի կարգին սեր ունենա, մի կարգին տղամարդ հանդիպի, էդ պայքարմայքարը րոպեական մոռանալու ա, սիրո պակասից ա էդպես®
ՏԻԿՈ — Դե, ես էլ էդ եմ ասում, էլի՛£
ԿԻՐԱԿՈՍ — (գալով): Ախ, ինչ անուշ առավոտ է£
ՏԻԿՈ — Թե սրա անուշը ո՞րս ա, առավոտ ա, էլի՛£
ԿԻՐԱԿՈՍ — Հայրենիքիս մեջ, Մասիսին առջև®
ՏԻԿՈ — Մասիսը չի, խառնել ես, ախպեր, Նուբարաշենի զիբլի սարերն ա£
ԿԻՐԱԿՈՍ — Սիմվոլիկ ըսի, Մասիսը չե՞մ ճանչնա կոր£
ԼԵՎՈՆ — Կիրո ջան, դու էն ասա, դուստր ձեռնարկություն բացո՞ւմ ենք, թե՞ չէ£ Ես քիմիկոս մարդ եմ, էնպես թուղթ սարքեմ, որ իսկի Եվրոպայում էլ տեսած չես լինի£
ԿԻՐԱԿՈՍ — Սանկ, քիչ մը այլ առաջարկություն ունիմ ձեզի, պարոնայք£
ԼԵՎՈՆ — Լսում ենք ձեզ, պարոն Կիրակոս£
ԿԻՐԱԿՈՍ — Փափագ մը ունիմ, Երևանին մեջ տուն մը առնիլ£ Ձեր տունը շատ հավնեցի:
ԼԵՎՈՆ — Է՞®
ԿԻՐԱԿՈՍ — Չե՞ք վաճառի®
ՇԱՀԵՆ — Է՞դ էր առաջարկդ£
ՏԻԿՈ — Թե էս տան ինչն ես հավանել, այ ախպեր£
ԼԵՎՈՆ — Թողեք մարդը խոսի£
ԿԻՐԱԿՈՍ — Շուկայականեն բարձր գին կուտամ® քիչ մը®
ՏԻԿՈ — Ախպեր, էն բրոքերին վայ թեմ դու էիր ուղարկել, հը՞®
ԿԻՐԱԿՈՍ — Մեղքս ինչ թաքցուցեմ, ջանըմ, ըսի՝ սա թաղին մեջ աղվոր տուն մը գտնալու է, ան ալ ձեր տունը մատնացույց ըրավ կոր®
ՇԱՀԵՆ — Կիրակոս եղբայր, նրան էլ ասինք, քեզ էլ ենք ասում. մենք տուն չենք ծախում£
ՏԻԿՈ — Էս էլ իրա էշից չի իջնում® Թե ինչի՞ չես ծախում, այ® քու ցավը տանեմ£
ԿԻՐԱԿՈՍ — Ստակն առեք, ավելի աղվոր տուն մը գնեք, տակն ալ դեռ կմնա, աս տղային ռասկռուտկա կընեք, թղթին գործը կկազմակերպեք, սանկ®
ՇԱՀԵՆ — Էդ ուրիշ տունը դու առ, չի ըլնի՞£
ԿԻՐԱԿՈՍ — Կըլլա, հարկավ® Սակայն ասիկա շատ հավնեցա, սրտիս կպավ ձևով մը£
ՏԻԿՈ — Մորս արև, ստե մի բան կա, վիզս կտրեմ, իրիգունը վարձըմ ա, գիշերը` փորըմ, առավոտը` առնըմ®
ԼԵՎՈՆ — Ճիշտ ա ասում տղես, էստեղ մի բան էն չի£
ՇԱՀԵՆ — Հարցը փակեք, մեկ ա, ես տուն ծախող չեմ£
ԼԵՎՈՆ — Մյուս կողմից էլ՝ մեզ ի՞նչ, մենք ծախենք լավ գնով®
ԿԻՐԱԿՈՍ — Կեցցե, պարոն Լևոնը, շիտակ գծին վրա ելավ£ Սակայն խնդիրն իսկապես նուրբ է, իմ ներկայությունը թերևս դժվարին կուգա ձեզի, չխանգարեմ, բանակցեք կոր սա հարցին շուրջը£ Լևո՛ն, դուն շիտակ գծին վրա ես® (Տուն է մտնում🙂
ԼԵՎՈՆ — Արի քարը փեշիցդ գցի, այ հեր, բեր տունը ծախենք մեր ուզած գնով, թե կուզես՝ հենց էս թաղում էլ մի հատ լավ տուն կառնենք, մնացած փողն էլ կծախսենք, հազար հարց ունենք փակելու£
ՏԻԿՈ — Հա, մի հատ էլ Մերս կառնենք, էս տղեն կֆռֆռա քաղքի մեջ, սենց Աբովյանով կիջնի, Մաշտոցով կհելնի® Ի՛, տենց էլ մի նայի, հա՞, Շահեն տղա£ Հազիվ հարիֆ մարդ ա ընգե ձեռներս£ (Նկատելով պատուհանից կախված Խաչատուրին🙂 Էս ո՞ւր ես, չես էրևում, Խաչիկ ձաձա£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հեչ, պերերիվի£
ՏԻԿՈ — Լավ հաց տվի՞ն£
ԽԱՉԱՏՈՒՐ — Կատլետ, բորշ®
ՏԻԿՈ — Լավ էլ պահըմ են քեզ, հա, բայց թե խի՝ չեմ ջոգըմ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Դուք ձեր գործով զբաղվեք, ես չեմ խանգարի£
ՏԻԿՈ — (ցույց տալով իրենց պատուհանում հայտնված Կիրակոսին, որը ծխում է, բայց զգացվում է՝ ականջ է դնում): Մեզ ցեպիտ են արե, ախպեր£ Մոտիկ էկեք£
Մոտենում են գլուխգլխի, կիսաձայն են խոսում:
ԼԵՎՈՆ — Ասա, հեր, լսում ենք քեզ£
ՇԱՀԵՆ — Ի՞նչ ասեմ, կարծում եմ՝ հարիֆը դուք եք£
ՏԻԿՈ — Էդ խի՞ որ£
ՇԱՀԵՆ — Ըստ ձեզ, բիզնեսմեն մարդը, որ գժանոցից չի փախել, հենց ընենց փողը քամուն ա տալիս, հա՞£
ԼԵՎՈՆ — Բայց ի՞նչ գիտես` գժանոցից չի փախել£
ՇԱՀԵՆ — Տղա, դու ուզում ես ցանկալին իրականության տեղ ընդունել, ինքդ քեզ խաբում ես£
ՏԻԿՈ — Ինչ սուպեր ձևով ձևակերպեց մեր պապը, մորս արև£
ՇԱՀԵՆ — Չէ, հենց էնպես չի, տղերք, սրա տակը բան կա թաղած£
ԼԵՎՈՆ — Կա՝ թող լինի, մեզ մեր հասանելիքն ա հետաքրքրում£
ՇԱՀԵՆ — Չէ, Լևոն, էստեղ ուրիշ բան կա£ Քյասար, ես տուն չեմ ծախում£
ԼԵՎՈՆ — Դե, մի ծախի, նստի, քու համար թառ նվագի, մինչև տունը կբլի գլխիդ, մենք էլ դառնանք բոմժ£
ՇԱՀԵՆ — Իմ տունը պինդ ա, արխային£
ՏԻԿՈ — (նկատելով մոտեցող Կիրակոսին): Էկավ, խոսքը փոխեք£
ՇԱՀԵՆ — Դո՛ւք փոխեք, ես փոխելու բան չունեմ£ (Թառ է նվագում🙂
ԿԻՐԱԿՈՍ — Ի՜նչ աղվոր կչալե սա մարդը, բաբամ® Սակայն մեր խնդրին չդառնա՞նք, պարոններ£
ԼԵՎՈՆ — Խնդիր չկա, Կիրակոս եղբայր, նա տուն ծախողը չի£
ԿԻՐԱԿՈՍ — Ատիկա անդառնալի՞ է£
ՏԻԿՈ — Լրիվ£
ԿԻՐԱԿՈՍ — Է® Դուք ձերին մասը վաճառեք, իրենը թող մնա իրեն® Ձերին մասը ո՞րն է£
ԼԵՎՈՆ — Քեզ ո՞ր մասն է հետաքրքրում£
ԿԻՐԱԿՈՍ — Ինձի՞® Ան զուգարանին կողմը ավելի կախորժիմ, կարծեմ, ան թևեն Մասիսն ավելի պարզ կերևի կոր£
ՇԱՀԵՆ — Մասմուս չկա, ամբողջն իմ անունով ա£ Իշտահիդ քացախ£
ԼԵՎՈՆ — Էնպես որ, Կիրո ջան, քո օրերը ապրի ու՝ բարի տեսանք£
Կիրակոսը մտածելով ետառաջ է քայլում բակով, ծխում է:
ԿԻՐԱԿՈՍ — Գուցե գիշերս ալ մտածեք, քննարկեք® Սա խնդիրը շատ նուրբ է, երկար ատեն ապրած եք սա տունին մեջ® Սակայն փորձեք սանկ պրագմատիկ ձևով մը մոտենալ, շահեկան®
ՇԱՀԵՆ — Ձեռ քաշի£
ԿԻՐԱԿՈՍ — Իսկ եթե սանկ®
ՇԱՀԵՆ — Չէ£
ԿԻՐԱԿՈՍ — Գուցե®
ՇԱՀԵՆ — Էդ որ՝ չէ ու չէ£
ԿԻՐԱԿՈՍ — Է՞®
ՇԱՀԵՆ — Մի ելք ունես, պարոն Կիրակոս£
ԿԻՐԱԿՈՍ — Ըսե, ո՞րն է£
ՇԱՀԵՆ — Կատարյալ անկեղծությունը£ Էդ ժամանակ գուցե լեզու գտնենք£
ԿԻՐԱԿՈՍ — Իրա՞վ®
ՇԱՀԵՆ — Լրիվ իրավ, ուրիշ ձև չկա£
ԿԻՐԱԿՈՍ — Կտեսնիմ՝ իսկապես այլ ելք չկա կոր£ Բարի£ Ստիպված բացահայտ պիտի ընեմ սա գործը£
ՏԻԿՈ — Այ տենց, թե չէ հարիֆի տեղ ես դրե՝ քըշըմ ես£
ԿԻՐԱԿՈՍ — Կխնդրեմ, որ քանի մը րոպե լուռ մնաք, բարդ հաշվարկ պիտի ընեմ£ (Գնում է, գալիս՝ մտքում հաշիվ անելով, ինքն իր հետ կռիվ տալով, համաձայնվելով և հակառակվելով🙂 Այլ ճար չունիմ, վկա է աստված£ Բարի£ Սակայն նախ պիտի պայման մը դնենք£ Ինձի ըսեք® (Տեսնելով պատուհանից կախված Խաչատուրին🙂 Փափուկ բան մը փռելու է սա պատուհանին տակ կոր, աս մարդը վար կուգա, գլուխը կջարդե£
ՏԻԿՈ — Խաչատուր, բորշդ էփել ա, գնա կեր£
ԽԱՉԱՏՈՒՐ — Իմ բորշի հետ գործ չունեք, ձեր բորշը մարսեք£
ԿԻՐԱԿՈՍ — Մոտ եկեք£ (Երբ հավաքվում են իրար գլխի🙂 Ինձի լսեք£ Եթե բարի մարդ մը քանի մը միլիոնի ճար ցուցանե ձեզի, արդյո՞ք պատրաստ եք անոր հետ արդարացիորեն կիսելու սա գումարը£
ԼԵՎՈՆ — Արդարացին ըստ ձեզ որքա՞ն է£
ԿԻՐԱԿՈՍ — Կկարծիմ՝ քսանհինգ տոկոսը ձեզի, մնացյալը` անոր£
ՏԻԿՈ — Խի՞, կարծըմ եմ, տասը տոկոսը իրան վզով ա£
ԿԻՐԱԿՈՍ — Ատիկա թալան է, բաբամ£
ԼԵՎՈՆ — Իսկ քանի՞ միլիոնի մասին է խոսքը, բերեք կոնկրետացնենք£
ԿԻՐԱԿՈՍ — Կկարծեմ, որ չորսի կամ հինգի կողմը կնայե սա գործը£
ՏԻԿՈ — Բազառը դոլարով ես տանը՞մ, թե՞ եվրոյով£
ԿԻՐԱԿՈՍ — Դոլարի մասին է խոսքը£
ՏԻԿՈ — Ափսոս, եվրոյի կուրսը դզող ա£
ԼԵՎՈՆ — Դու մի քիչ սուս մնա, հա՞£
ՏԻԿՈ — Էղավ, հեր ջան, հարց չկա, մեռնեմ կյանքիդ£
ՇԱՀԵՆ — Կիսվելն ա արդար£
ԿԻՐԱԿՈՍ — Կխեղդես կոր, Շահեն®
ՇԱՀԵՆ — Ես իմն ասի£
ԿԻՐԱԿՈՍ — Քանի մը րոպե լռություն կպահանջեմ ձեզմե£ (Նորից հաշվարկներ անելով մտքում, լուռ կռիվ է տալիս ինքն իր հետ🙂 Թալան է£
ՏԻԿՈ — Պապի ասածն ասած ա, խաղ չկա£
ԿԻՐԱԿՈՍ — Թալան է, սակայն ստիպված եմ® Յալլա, թող ատանկ ըլլա£
ԼԵՎՈՆ — Լավ, ենթադրենք կիսվեցինք, հետո՞£
ԿԻՐԱԿՈՍ — Ենթադրենքով չըլլար, Լևոն եղբայր, սա գործը խիստ կոնկրետություն կպահանջե կոր£
ԼԵՎՈՆ — Կիսվեցինք£
ԿԻՐԱԿՈՍ — Այո՞®
ՇԱՀԵՆ — Այո, կիսվելն ա ճիշտ£
ՏԻԿՈ — Ֆիֆտիֆիֆտի, դզող ա, Տիկոն համաձայն ա£
ԿԻՐԱԿՈՍ — Դե, թուղթ և գրիչ բերեք, համաձայնություն մը կազմենք£
ԼԵՎՈՆ — (Տիկոյին): Բեր, շուտ£
Տիկոն մտնում է տուն:
ԼԵՎՈՆ — Խելքս բան չի կտրում® Մեր տունը ու՝ հինգ միլիոն£
ՇԱՀԵՆ — Ասում էի, չէ՞, իմ տունն ուրիշ տուն ա
ԼԵՎՈՆ — Կիրակոս, կարո՞ղ ա` իսկականից բան ես® Աղի հանքից ես£
ԿԻՐԱԿՈՍ — Աղին հանքը ո՞րս է® Հալեպեն եմ, ջանըմ, Սյուրիա, ըսել եմ կարծեմ£
ՏԻԿՈ — (գալով): Ըհը, ֆիրմա թուղթ ա, գրեք£
ԼԵՎՈՆ — (գրիչը վերցնելով): Թելադրի, Կիրո եղբայր£
ԿԻՐԱԿՈՍ — (կոկորդը մաքրելով): Մենք, ներքոստորագրյալներս, սույնով երդում կընենք, որ մեզի չորսեն հինգ միլիոն դոլարի ճար ցուցած, փակագծերում՝ փաստորեն ընծա տված, Կիրակոս Սեֆերյանին հետ հավասար կիսենք պիտի վերը հիշատակ ըրած ստակը, որուն համար կստորագրենք կոր£ Կորը գրե, մի ծուլանար£ Ահա, հիմա անուն ազգանունները և ստորագրությունները£
ՇԱՀԵՆ — Ես տուն չեմ ծախում, փոշմանեցի£
ԼԵՎՈՆ — Էլի բռնե՞ց, այ հեր®
ՏԻԿՈ — Գժվավ բիձեն, ախպեր£
ԿԻՐԱԿՈՍ — Քեզի մնա քուկին տունը£ Տուն ծախելն այս պարագային այլևս ակտուալ չէ, պարոն Շահեն£
ՇԱՀԵՆ — Հա՞® Դե էդ էլ գրեք£
ԿԻՐԱԿՈՍ — Գրի, Լևոնս, թող հանգիստ ըլլա դեդեն£ Գրի՝ Շահենին տունը իրեն կթողունք հավերժորեն£
Ստորագրում են թուղթը:
ՏԻԿՈ — Ըհը, էղավ, դե, տուր միլիոնը£
ԿԻՐԱԿՈՍ — Գրպանս չէ£ (Թուղթը գրպանը դնելով🙂
ՏԻԿՈ — Ի, ֆռցրի՞ր, այ հոգնած£
ԿԻՐԱԿՈՍ — Համբերե, Տիգրան£ Այժմ եկանք գործին բուն պատմությանը£ Լսեք ուրեմն£ (Դադար🙂 Կաղաչիմ, Շահեն, ըսե մեզի, սա տունը ինչպե՞ս և ե՞րբ առած եք£
ՇԱՀԵՆ — Հարցաքննո՞ւմ ես£
ԼԵՎՈՆ — Հեր, մի կատաղի, գործի համար ա, ասա£
ՇԱՀԵՆ — Ասեմ£ Էսօրվա պես հիշում եմ£ 1948 թվականին, Մացակ Սեֆերյանից, էժանով… Շատ վռազն էր տղեն, առավոտ կանուխ սփրթնած էկավ, թե՝ ինչքան փող ունեք, տվեք, տունս վերցրեք ձեզ£
ԿԻՐԱԿՈՍ — Շիտակ է£
ՇԱՀԵՆ — Բա հո սուտ չե՞մ խոսում£
ԿԻՐԱԿՈՍ — Ոտքդ պագնիմ, Շահեն, ըսե, անկե ետքը ո՞ւր չքվավ ադ հարգարժան Մացակ Սեֆերյանը£
ՇԱՀԵՆ — Մեր մեջ ասած՝ հե՛չ հարգարժան չէր£
ԿԻՐԱԿՈՍ — Թախանձագին կխնդրեմ կոր, կոռեկտ լինենք, ի վերջո՝ Հայրենական պատերազմին մասնակցած է մարդը£
ՇԱՀԵՆ — Մացոյի մասնակցա՞ծն ինչ պիտի ըլնի®
ԿԻՐԱԿՈՍ — Ալ չեմ խոսեր, վե՛րջ, աս անպատվությունը տանելի չէ այլևս£
ԼԵՎՈՆ — Լավ դե, հո երեխա չե՞ս£ Այ հեր, դու էլ վրա մի տուր, էլի£
ՇԱՀԵՆ — Ես չգիտեմ, թե ուր չքվեց այդ հարգարժան Մացակը, տունը ծախեց ու դրանից հետո չեմ տեսել, ոչ էլ գիտեմ՝ սաղ ա, մեռած ա®
ԿԻՐԱԿՈՍ — Մեռավ խեղճը£ (Լաց է լինում🙂
ԼԵՎՈՆ — Հանգստացի, Կիրո ջան, բոլորս էլ մահկանացու ենք£
ԿԻՐԱԿՈՍ — Հուզվեցա, կներեք£ Շարունակիմ, եթե կհաճիք£ Սա Մացակ Սեֆերյանը, որ իմ հարազատ հորեղբայրս եղած է, իմացել է, որ ԿԳԲ-ն իր պոչին նստած է եղեր և ուր որ է` պիտի ձերբակալություն ընե: Իր տունը սանկ արագ կվաճառե, քրդի հագուստով կմտնե Ազերպայճան, անկե ձևով մը սահմանը կանցե, կմտնե Պարսկաստան, անկե՝ Սյուրիա, իր եղբոր՝ Կարպիս Սեֆերյանին քով, որ իմ հայրն է եղեր£ Ան ալ մեռած է, խեղճը® (Լաց է լինում🙂
ԼԵՎՈՆ — Է՜, հոգեհանգստի չենք, գործից խոսի£
ԿԻՐԱԿՈՍ — Ուժով կզսպիմ կոր® Ուրեմն, ամիս մը առաջ, հոգեվարքին մեջ, հորեղբայրս ինձի քովը կանչեց ու խոստովանություն ըրեց, ըսավ® Սանկ մարող ձայնով մը®
ԼԵՎՈՆ — Է՜®
ԿԻՐԱԿՈՍ — Ըսավ, որ իր նախկին տան բակին մեջ, փախչելե առաջ® Ի՞նչ թաղած լինի ադ, ադ® անուշ մարդը®
ԼԵՎՈՆ — Ի՞նչ£
ԿԻՐԱԿՈՍ — Ֆաբերժեի ձուն, ահա ինչ£
ՏԻԿՈ — Ի՛® Ա՞ջը, թե՞ ձախը£
ԿԻՐԱԿՈՍ — Ի՞նչ կըսե սա չոջուխը£
ԼԵՎՈՆ — Սուս մնա, Տիկո£
ՏԻԿՈ — Խի՞ որ, հեր… Էդ ձուն հո փդել ա էսքան վախտ, գոնե սպիրտի մեջ ա դրե՞ Մացո հոպարը, Կիրակոս£
ԿԻՐԱԿՈՍ — Տուփին մեջ£
ՏԻԿՈ — Հաստատ չորցել ա, մումիա, դրել ես՝ արի տար£
ԿԻՐԱԿՈՍ — Իրա՞վ չգիտեք` ինչ ըսել է Ֆաբերժեին հավկիթը£
ԼԵՎՈՆ — Գիտենք, սարեցի չենք£
ՏԻԿՈ — Ես էլ սարեցի չեմ, բայց չգիտեմ, չեմ լսե:
ՇԱՀԵՆ — Ճիշտն ասած՝ ես էլ չգիտեմ էդ ձվի պատմությունը£
ԼԵՎՈՆ — Բայց որտեղի՞ց ձեր եղբորը Ֆաբերժեի ձու£
ՏԻԿՈ — Պոկել ա վրի՞ց£
ԿԻՐԱԿՈՍ — Պատերազմեն բերած է, Բեռլինեն, ինչոր քոլեկշընեն, թե թանգարանեն®
ՇԱՀԵՆ — Թռցրել ա£
ՏԻԿՈ — Շըվցրել ա, շատ շուստրի ա էդ Մացո հոպարդ£
ԿԻՐԱԿՈՍ — Պարզապես վերցրել է, ըսավ՝ անտեր գցած էր հոն տեղը£ Դրած է սապոգին մեջ ու բերած տուն£ Սակայն երբ զգացել է, թե իրեն կհետևեն կոր, թաղել է, զինքն ալ փախել երկրեն՝ ան հույսով, թե օր մը կուգա, կհանե£ Չստացվեց£ Ինձի կտակեց… ՇԱՀԵՆ — Հիշեցի, ինձ էլ մի երկու անգամ կանչեցին ԿԳԲ, հարցուփորձ արին Մացոյից£
ՏԻԿՈ — Չջոգի ես, ախպեր, էդ ինչ ձույա, որ հինգ միլիոն կանաչով փող արժի£
ՇԱՀԵՆ — Ես էլ կուզեմ իմանամ£
ԿԻՐԱԿՈՍ — Բաբամ, սա Ֆաբերժե կոչվածը հայտնի ոսկերիչ է, անոև բրենդը հավկիթն է, զատիկին խորհրդանիշը£ Անիկա թանկարժեք մետաղներե ձու կպատրաստեր, ետքը կնախշեր թանկարժեք քարերով®
ՏԻԿՈ — Վայ քու արա, լրջո՞վ® Բա ո՞ւր ա£
ԿԻՐԱԿՈՍ — Սա բակին մեջ£
ՏԻԿՈ — Բա հանգիստ նստել ենք, որ ի՞նչ£
Տիկոն, Լևոնը և Կիրակոսը վազում են դեպի զուգարան, սկսում են փորել:
ՇԱՀԵՆ — Դուք փորեք, ես աթանդի եմ, իմ մեջքը ցավում ա£
Գալիս է Խաչատուրը:
ԽԱՉԱՏՈՒՐ — Բարլուս, Շահեն£
ՇԱՀԵՆ — Բարլուս£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ի՞նչ կա£
ՇԱՀԵՆ — Հեչ£ Էս ի՞նչ են անում£
ՇԱՀԵՆ — Հեչ, այգին են փորում, քանի տարի ա` չի փորվել, ասի՝ փորեք, ես էլ աթանդի եմ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Չհասկացա®
ՇԱՀԵՆ — Դե, նայում եմ, որ ճիշտ փորեն, ռիթմից չընկնեն, էլի£
ԽԱՉԱՏՈՒՐ — Լավ էլ թափով փորում են£ Լսի, թող իմ այգին էլ փորեն, էլի® Արաղն իմ վրա£
ՇԱՀԵՆ — Կասեմ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Էս բա մի կոֆե չես հյուրասիրո՞ւմ®
ՇԱՀԵՆ — Հավես չունեմ, Խաչատուր, գործի մեջ ենք, տեսնում ես, ուրիշ անգամ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Լավ, էսօր Մուկուչի մոտ կխմեմ£ (Հեռանալով🙂 Դե, փորելու համար չմոռանաս, ձեռ բռնի, հարևան ենք ինչքան չլնի£
ՇԱՀԵՆ — Կանենք, արխային գնա£ (Մեկուսի🙂 Բան ու գործ չունենք, էլի, միլիոնատեր հալներիս՝ Խաչատուրի հայաթը փոր անենք£ (Հանկարծ ինչոր բան է հիշում🙂 Խաչատուրի հայա՞թը® Վայ, վայ® Հա, էլի՛® (Փորողներին.) Հլա մի րոպե® Սպասեք, բան եմ ասում®
ՏԻԿՈ — (չլսելով Շահենին): Գտա, էս ա, էս ա, ախպեր® (Ինչոր իր առած՝ վազում է պապի մոտ, մյուսները՝ ետևից🙂
ԼԵՎՈՆ — (հասնելով): Տուր տեսնեմ®
ԿԻՐԱԿՈՍ — Զգույշ, Խաչատուրին աչքեն հեռու, տուն տանենք, հոն բացենք£
ՇԱՀԵՆ — Սպասեք, տղերք, էդ ուրիշ բան ա£
ՏԻԿՈ — Խի՞ ա ուրիշ, հես ա, տուփ ա, էլի® Բայց էսի ո՞նց ա բացվըմ, ախպեր®
ՇԱՀԵՆ — Չի բացվում£ Կարի մեքենայի կորպուս ա, ես եմ գցել փոսը, հրես, վրեն գրած ա՝ Զինգեր®
ԼԵՎՈՆ — Հա, էլի£ (Մի կողմ շպրտելով🙂 Գնացինք, առա՛ջ®
ՇԱՀԵՆ — Իզուր մի գնացեք, տղերք, սխալ տեղ ենք փորում£
ԿԻՐԱԿՈՍ — Ինչո՞ւ, բաբամ, ես սխեմա ունիմ հոս® (Գրպանից թուղթ հանելով🙂 Հրամմե, Մացակն իր ձեռամբ գծավ ասիկա£ Ահա տունը, ահա զուգարանը® Աս կողմն է®
ՇԱՀԵՆ — Էդ կողմն ա՝ եթե տանը դեմքով ես կանգնած, բայց եթե քամակով ես՝ մյուս կողմն ա£
ԼԵՎՈՆ — Այ հեր, կարգին բան ասա՝ հասկանանք£
ԿԻՐԱԿՈՍ — Շահեն, հոգիդ սիրեմ, շիտակ խոսք մը ըսա, սիրտս ճաթավ®
ՇԱՀԵՆ — Ի՞նչ ասեմ, էս էդ զուգարանը չի, սխալ տեղ եք փորել£
ՏԻԿՈ — Պա՞պ, քու արած ֆոկուսը քեզ դուր էկա՞վ® Սաղ կյանք էսքան աշխըտած չկամ, շունչս կտրեց® Մի հատ պապիրոզ տվեք£
ԼԵՎՈՆ — Սպասի քո պապիրոզով£ Հեր, խոսի®
ՇԱՀԵՆ — Խոսեմ, տղա ջան£ Մտիցս թռել էր, ախր, էս զուգարանը ես եմ շինել, էս էն չի£ ԿԻՐԱԿՈՍ — Ի՞նչ ըսել է՝ քանդել եմ, բարբարոս®
ՇԱՀԵՆ — Ի՞նչ իմանայի` մեջը ձու կա£
ԿԻՐԱԿՈՍ — Է, տեղը չե՞ս հիշեր, կոր® Շահեն, միտքդ աշխատցրու, բաբամ, կաղաչիմ£ (Հանկարծ կռահած🙂 Կրնա՞ ըլլալ, ինծի կուզես հանես սա գործին մեջեն®
ՇԱՀԵՆ — Չէ, հանգիստ մնա£ Լավ էլ հիշում եմ տեղը®
ԿԻՐԱԿՈՍ — Իրա՞վ® Ինչ լավ, ինչ լավ® Ո՞ւր է®
ՇԱՀԵՆ — Բանն էլ էդ ա, որ ուր ա®
ԼԵՎՈՆ — Սպանիր®
ՇԱՀԵՆ — Խաչատուրի հայաթում ա, հրե՛ն, էս կողմից, թարմի տակ£ Վաթսունմեկին պարտքեր ունեինք, ստիպված՝ երկու հարուր քառակուսի ծախեցինք Խաչատուրին, էդ ա£
ՏԻԿՈ — Լրիվ քաշվանք, Խաչատուրը մեզ ըսկի տասը տոկոս էլ չի տա£
ԼԵՎՈՆ — Լսի, հեր, դու Խաչատուրին տնից հանի` մենք փորենք: Տար ռեստորան, կինոմինո®
ՏԻԿՈ — Պուտանկեքի մոտ£
ԿԻՐԱԿՈՍ — Շիտակ կըսեն, ես ծախսերը կմարեմ կոր, Շահեն£
ՇԱՀԵՆ — Դուք Խաչատուրին չեք ճանաչո՞ւմ, վռազ կկասկածի£ Համ էլ Հեղուշին մի աչքով չնայեք, էն էլ պակաս հսկիչը չի, նրան էլ հո չե՞մ կարա տնից հանեմ£
ՏԻԿՈ — Վայ, մորս արև® Բա ի՞նչ անենք, Ֆաբերժու ձուն քթներիս տակ փըտըմ ա®
ՇԱՀԵՆ — Մի տարբերակ կա£
ԼԵՎՈՆ — Հը՞®
ՇԱՀԵՆ — Քիչ առաջ ինքը խնդրեց, ասեց՝ թող տղերքը իմ այգին էլ փորեն£
ԿԻՐԱԿՈՍ — Աչքն ալ չե՞նք հաներ կոր£ Առա՛ջ…
Երեքով անցնում են ցանկապատը:
ՇԱՀԵՆ — Սպասեք՝ գա, անհարմար ա£
ԼԵՎՈՆ — Դրա գալը մեզ հեչ պետք չի, դու ճիշտ տեղն ասա£
ՇԱՀԵՆ — Էդ թթի ծառից մի էրկու մետր ձախ, հրեն, մի քիչ փոսոտ ա®
Կատաղի փորում են: Գալիս է Խաչատուրը:
ԽԱՉԱՏՈՒՐ — Իյա® Էս ո՞վ են, էս ի՞նչ են անում իմ այգում®
ՇԱՀԵՆ — Դու չուզեցի՞ր® Ես էլ ասի՝ փորեք Խաչատուրիս այգին, մերը՝ հետո, չի փախնի, կարևորը հարևանն ա£ Բա՛£ Նստի, նարդի գլորենք, իրանք թող փորեն£
ԽԱՉԱՏՈՒՐ — Թող փորեն, բայց ինչի՞ են կպել էդ մի թիքա տեղին® Էս կողմն էլ փորեք, տղերք£
ՇԱՀԵՆ — (նարդին բացելով): Այ մարդ, դու մի խառնվի, կփոշմանեն, խասյաթները գիտեմ£ Արի քեզ մի հատ երկարով կրեմ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հայհա՜յ, ինձ կրե՞ս£ Տղերք, մի քիչ էլ էն կողմը փորեք, էն թարմի տակերը, մոլախոտն էնտեղ շատ ա£
ՏԻԿՈ — Էղավ, Խաչիկ ձաձա, դու արխային նարդիդ խաղա£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ախպարն է՞լ այգի փորի, էն էլ՝ ուրիշի® Չէ, կրիզիսը սրան իսկականից լավ խփել ա£
Գալիս է Նարեն:
ՇԱՀԵՆ — Աշխատավոր թոռնիկս եկավ£
ՆԱՐԵ — Բարև ձեզ£
ՇԱՀԵՆ — Վա՛խ, բարև տալն էլ տատու պես ա, մատաղ քեզ®
ԽԱՉԱՏՈՒՐ — Բարև, բալես£ Լավ ա` եկար, թե չէ ինձ էս տանը կոֆե տվող չկա£
ՆԱՐԵ — (տեսնելով փորողներին): Էս ի՞նչ են անում, պապ£
ՇԱՀԵՆ — Մեր ազիզ հարևանի այգին են փորում, լավ չի՞£
ՆԱՐԵ — Էդ օրի հասան արդե՞ն£
ՇԱՀԵՆ — Չէ, անշահախնդիր ա, բարեգործական, էլի՛£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հա, աղջիկ ջան, մեր մեջ ասած՝ ես էլ չեմ հավատում սրանց բարեգործությանը, բայց դե, քանի փորում են, թող փորեն£ (Փորողներին.) Ա՛յ տղա, ասի` էս կողմը փորեք, էս կողմ®
Նարեն տուն է մտնում:
ՇԱՀԵՆ — Զառդ գցի, Խաչատուր, իրանք իրանց գործը գիտեն£ Օղի կխմե՞ս, ասեմ` օղի բերի Նարեն£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ինչոր շատ ես բարի էսօր, Շահեն, դուրս չես գալիս£
ՇԱՀԵՆ — Լավություն անողի գլուխը ծակ ա, էլի՛, ճիշտ են ասել© ոչ էլ օղի կտամ, խաղդ խաղա® Ճիշտ խաղա, ի՞նչ ես անում£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ճիշտ եմ խաղում, էլի, դորջար չէ՞ր բերածս£
ՇԱՀԵՆ — Դորդ ու բեշ էր, Խաչիկ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հա՞® Լավ ես հիշո՞ւմ£
ՇԱՀԵՆ — Շատ լավ£
Գալիս են փորողները:
ԽԱՉԱՏՈՒՐ — Չլնի՞ պրծաք… սկսել էիք՝ մինչև վերջ փորեիք, էլի, ի՞նչ կլներ£
ՏԻԿՈ — Սպասի, Խչո£
ԼԵՎՈՆ — (Շահենին, թաքուն): Այ հեր, կարո՞ղ ա` էլի ինչոր բան խառնում ես£ Չկա:
ՇԱՀԵՆ — Չէ, չեմ խառնում£ Բայց կարգին փորեցի՞ք®
ԼԵՎՈՆ — Հա£ Չկա£
ԿԻՐԱԿՈՍ — Շահեն, շիտակն ըսե, աչքերիս մեջ նայե և ըսե՝ ո՞ւր չքված է Մացակ հորեղբորս հավկիթը£ Հոս կփորենք՝ չկա, հոն կփորենք՝ չկա®
ԽԱՉԱՏՈՒՐ — Չի էլ ըլնի£
ՇԱՀԵՆ — Ի՞նչը®
ԽԱՉԱՏՈՒՐ — Էն, ինչը փնտրում եք£
ԼԵՎՈՆ — Բայց ի՞նչ ենք փնտրում®
ԽԱՉԱՏՈՒՐ — Չգիտեմ, բայց ձեր փնտրածը չկա, էդ մեկը հաստատ գիտեմ£
ԿԻՐԱԿՈՍ — Ի՞նչ կըսե սա մարդը£
ԽԱՉԱՏՈՒՐ — Սա մարդը կըսե՝ չկա, յոխ, նո, նետ, նիխտ£
ՏԻԿՈ — Բա ո՞ւր ա£
ԽԱՉԱՏՈՒՐ — Եսի՞մ, երևի ԿԳԲ-ի պադվալներում£
ԿԻՐԱԿՈՍ — Իմին հավկի՞թը® Ինչո՞ւ®
ԽԱՉԱՏՈՒՐ — Չգիտեմ` հավկիթ էր, ձկնկիթ էր, ինչ էր, բայց հերս, ողորմի իրան, շատ ազնիվ մարդ էր, հիշում ես երևի, Շահեն®
ՇԱՀԵՆ — Հա, հիշում եմ, քու պես հեռադիտակն առած՝ թառում էր պատուհանին£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հա, հետո էդ հեռադիտակն ինձ կտակեց, ուրիշ կտակելու բան չուներ խեղճը£
ԿԻՐԱԿՈՍ — Գործեն խոսե, բաբամ, սիրտս ճաթավ պե£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հերս, ուրեմն, կանալիզացու տրուբա բերեց, որ կանալիզացի քաշենք տունը: Ուրեմս, էդպես փորելով, փորելով եկանք, եկանք®
ՏԻԿՈ — Ծնըցրիր£
ԽԱՉԱՏՈՒՐ — Եկանք, ու մեկ էլ, ձեր փորած տեղը փետից տուփ գտանք£
ԿԻՐԱԿՈՍ — Վա՜խ®
ԽԱՉԱՏՈՒՐ — Հորս ասի՝ բացենք, տենանք` ինչ կա մեջը£ Ազնիվ հերս ասեց՝ չէ, ոչ մի դեպքում, մեզ հարամ բան պետք չի, համ էլ կարող ա տրաքի, Խաչուկ ջան… Ինձ Խաչուկ էր ասում, էլի:
ՇԱՀԵՆ — Խաչուկ®
ԽԱՉԱՏՈՒՐ — Հա, ուրեմս, բարձրացավ տուն ու զանգեց օրգաններին, թե՝ կասկածելի տուփ եմ գտել, էկեք, տեսեք` ինչ ա£
ԿԻՐԱԿՈՍ — Եկան, տարա՞ն անաստվածները®
ԽԱՉԱՏՈՒՐ — Հեռախոսը չդրած՝ Պաբեդան կանգնեց դռանը£ Հորս էլ շնորհակալություն հայտնեցին, պրեմիա տվին, կրեպժորժետից կաստըմ կարեց իրա համար, դրանով էլ թաղեցինք խեղճին£ Բա՛£
ԿԻՐԱԿՈՍ — Ամմա՛ն£ (Ուշաթափվում է🙂
ՇԱՀԵՆ — Նարե՜, նաշադիրը բեր£
Բոլորը փորձում են ուշքի բերել Կիրակոսին, ապտակներ են տալիս:
ՏԻԿՈ — Մի հատ չանին չբոքսե՞մ՝ դզվի£
ՆԱՐԵ — (բերելով անուշադրի սպիրտը): Թողեք… (Դեմ է տալիս Կիրակոսի քթին🙂
Կիրակոսն ուշքի է գալիս, նույն պահին Լևոնն է ուշաթափվում:
ՇԱՀԵՆ — Իյ՜ա® այ տղա՞®
ՏԻԿՈ — Այ հե՞ր®
Նարեն հոր քթին էլ է մոտեցնում սրվակը£ Լևոնը ուշքի է գալիս:
ՇԱՀԵՆ — Լավ, ձեր տունը շինվի, ամոթ ա, հաշվենք՝ չէր եղել, աշխարհը հո փուլ չեկա՞վ£
ԼԵՎՈՆ — Էլ փուլ գալը ո՞նց ա լինում®
ԿԻՐԱԿՈՍ — Փլվավ, գեշ փլվավ®
ՇԱՀԵՆ — Վերջ տվեք նվնվոցին, ոտիցձեռից ընգած չենք, կաշխատենք, կապրենք®
ՏԻԿՈ — Մերսըս վարի տվիք, էլի՛… (Ուշաթափվում է🙂
ՇԱՀԵՆ — Նարե՛, հասի՛£
Նարեն եղբոր քթին է մոտցնում սրվակը£ Տիկոն ուշքի է գալիս ու… սկսում է երգել£
ԽԱՉԱՏՈՒՐ — Խելքը գցեց ոնց որ…
ՏԻԿՈ — Չէ, լավ ա, պրոստը երգըմ եմ՝ մանթոյից դուս գամ£
ԽԱՉԱՏՈՒՐ — Էհ, ես գնամ®
ՏԻԿՈ — Սև գործդ արիր՝ ցվրվում ես, էլի£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ես ի՞նչ մեղք ունեմ£ Գնամ, գնամ իմ տանձի արաղից բերեմ, խմեք՝ բալքի մոռանաք£ (Գնում է🙂
ՏԻԿՈ — Մարդ կա, ծնվըմ՝ ծովն ա տենըմ, արև ա տենըմ, փող ա տենըմ, ես՝ սրան, էս ի՞նչ ծանդր բախտ ա իմ բախտը, ախպեր£
ՇԱՀԵՆ — Նարե ջան, հացմաց բեր, սովածացանք£
ԿԻՐԱԿՈՍ — Ասկե ետքը հաց կուտվի՞®
ԼԵՎՈՆ — Ի՞նչ հաց, երնեկ հավեսիդ, հեր£
ՇԱՀԵՆ — Բա ի՞նչ անենք, պառկենքմեռնե՞նք® Բան էր` պատահեց, անցավ£ Կյանքը շարունակվում ա, տղերք£
Նարեն սեղան է գցում£ Խաչատուրը մեծ շշով օղի է բերում:
ԽԱՉԱՏՈՒՐ — Ըհը, էսի լրիվիդ կբուժի£
ՇԱՀԵՆ — Դե, վերցրեք, ողջուրախ£
ԼԵՎՈՆ — Թողի՞ք` ողջ լինենք£
Խմում են:
ԿԻՐԱԿՈՍ — (ծամածռվելով): Սա օղին ինչե՞ն շինած է սա մարդասպանը£
ՏԻԿՈ — Ֆաբերժու ձվից£
ՇԱՀԵՆ — Վե՛րջ, էլ ձվի անունը չտաք£
ԽԱՉԱՏՈՒՐ — (դարձյալ լցնելով բաժակները): Վռազ մի հատ էլ խմեք, որ դզվեք£ Էս էլ դզվելու կենացը£
ԿԻՐԱԿՈՍ — (վերցնելով բաժակը): Ահ, օվկիան ինկածը ջրեն չի վախնա£
Խմում են: Գալիս է Ռոզան՝ վանկարկելով «Պայքա՛ր®»:
ԽԱՉԱՏՈՒՐ — Էկավ գազանը®
ԿԻՐԱԿՈՍ — (արդեն գինով է): Չդիպչեք, անիկա սա թաղին խիղճն է, ավելին ըսեմ՝ սա քաղաքին խիղճն է, գուցե՝ երկրին£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ռոզան՝ խի՞ղճ£
ԿԻՐԱԿՈՍ — Անշուշտ£ (Ռոզային.) Ռոզա, Ռոզա, վարդս, եկուր, սիրելիս, նստիր քովս, տխուր եմ, շատ տխուր£
ՌՈԶԱ — Ի՞նչ ա պատահել® Պուճուրին ո՞վ ա նեղացրել, ձեզ եմ հարցնում£
ԿԻՐԱԿՈՍ — Թողուր ատոնց, ջանըմ, նստե քովս£ (Գլուխը դնում է Ռոզայի ուսին🙂 Աղվո՜րս…
ՌՈԶԱ — Պուճո՜ւրս£ Հաց տվել ե՞ք պուճուրին£
ՏԻԿՈ — Տվել ենք, բայց չի ուտըմ, դիլխոր ա£
ՌՈԶԱ — Զոռով տվեք, սպասում եք` մեռնի՞£ (Կերակրելով Կիրակոսին🙂 Կեր, էս մեկը՝ իմ խաթր® Դե՞® դե, բաց բերանդ, բաց® այ, էդպես, ապրես…
ԿԻՐԱԿՈՍ — (ծամելով): Ռոզա, աղավնիս, իմ Կարպիսիկին քեզի պես մայր պետք է, շիտակը կըսեմ, անմայր է չոջուխը, մեղք է®
ՇԱՀԵՆ — Կներես, Կիրակոս, իսկ ո՞ւր ա Կարպիսիկի մայրը, ի՞նչ ա եղել£
ԿԻՐԱԿՈՍ — Աքսիդանին մեջ զոհվեցավ խեղճը, տասը տարի կըլլա արդեն£
ՌՈԶԱ — Տասը տարի առանց կին է ապրել պուճուրս, նիհարել՝ մի բուռ ա դառել£ Դե, էս կտորն էլ կեր® Իմ խաթեր®
ԽԱՉԱՏՈՒՐ — Հա, զոռ ա£
ԿԻՐԱԿՈՍ — Այո£ Ան հավկիթն ալ կորավ® Որբերու պես ենք ես և որդիս® Ռոզա, անուշս, ինձի քեզի պես կին պետք է, շատ պետք է£
ԽԱՉԱՏՈՒՐ — Շահե՞ն, էս մարդը փաստորեն աղջկադ ձեռը խնդրեց£
ԿԻՐԱԿՈՍ — Է, այո, կխնդրեմ, հարկավ, շատ կխնդրեմ կոր, աղաչանք կընեմ£
ՇԱՀԵՆ — Ի՞նչ ասեմ® Անձամբ ես դեմ չեմ®
ԼԵՎՈՆ — Ես էլ£
ՏԻԿՈ — Ես հլա պտի մտածեմ էս բազառի վրա£
ՇԱՀԵՆ — Քեզ չհարցրին£
ՏԻԿՈ — Իբր քեզ հարցրին£
ՇԱՀԵՆ — Բայց վերջին խոսքը Ռոզայինն ա£ Խոսիր, աղջիկ ջան£
ԿԻՐԱԿՈՍ — (Ռոզային): Ռոզա, վարդս, այո ըսե, կաղաչիմ®
ՌՈԶԱ — Բայց իրար կարգին չենք ճանաչում®
ԿԻՐԱԿՈՍ — Ձգե, ջանըմ, ինչո՞ւ չենք ճանչնա կոր, ահա՝ կաշեմ աչքերուդ և պարզորոշ կտեսնիմ՝ հրեշտակին կտորն ես£ Դուն ալ իմ աչքերուն աշե, աշեաշե® Գուցե չափազանց աղվոր չեմ, սակայն գեշ ալ չեմ, շիտա՞կ է®
ՌՈԶԱ — Կիրակոս, բայց խնդիր կա£
ԿԻՐԱԿՈՍ — Ո՞րն է ադ խնդիրը® (Սարսափած🙂 Չըլլա՞ ուրիշ մը ունիս, անսիրտ կին®
ՏԻԿՈ — Բռնեք՝ ուշքը չեթա£
ՌՈԶԱ — Չէ, Կիրակոս, դա չի®
ԿԻՐԱԿՈՍ — Ո՞րն է, ուրեմն£
ՌՈԶԱ — Ես էս երկրից գնացողը չեմ£ (Բարձր🙂 Թող ոչ ոքի մտքով չանցնի, թե Ռոզան երբևէ կլքի պայքարի դաշտը, հույս չունենա՛ք£
ԿԻՐԱԿՈՍ — Է, ի՞նչ եք ատանկ կպած սա երկիրին, մե՞ղր քսած է սա քարերուն£
ՏԻԿՈ — Քիչ էլ մնաս՝ դու էլ կկպնես, ախպեր, հլա կարող ա խրվես էլ£
ԿԻՐԱԿՈՍ — Սակայն ատիկա խնդիր չէ, Ռոզա, կըրնանք հոն ալ ապրիլ, հոս ալ®
ԽԱՉԱՏՈՒՐ — Խելոք էծը էրկու մոր կաթ կուտի£
ԿԻՐԱԿՈՍ — Հարկավ£ Հոս դուստր ձեռնարկություն մը կհիմնենք, ինչպես կամեցավ իմ սիրելի Լևոնս, փառք Աստծուն՝ տարածքը լիովին կբավե, տունն ալ կնորոգենք, կծավալենք քիչ մը® Դեմ չե՞ս, Շահեն հայրիկ,
ՇԱՀԵՆ — Մտածելու բան ա£
ԿԻՐԱԿՈՍ — Հեռադիտակով հարևանն ալ ունինք, ահա, հոս է, պաշտոնական պահակ կնշանակենք սա Խաչատուրին, ամսեամիս ստակ կստանա մարդը, մինչև ե՞րբ ձրի պահակություն ընե£ Սակայն ինձի համար անհատապես սա տանձի օղիեն պիտի քաշիս, Խաչատուր, կըլլա՞£
ԽԱՉԱՏՈՒՐ — Հարկավ£ Ապրիս, Կիրակոս եղբայր, հարգեցի£ Հեղուշիս հետ սմենով կաշխատենք£ Դե, վերցրեք, վերցրեք, խմենք երկու ծաղիկների կենացը£
ՏԻԿՈ — Վերջը կպցրիր, էլի, Կիրո ախպեր£
ԿԻՐԱԿՈՍ — (տեղական ժարգոնով): Կպցրի, Տիկո ախպեր, գեշ էլ կպցրի£
ՏԻԿՈ — Ի՛® Էս ընձի նաեզդ արի՞ր, ընգեր®
ԿԻՐԱԿՈՍ — Է՛, ձեր լեզուն չսորվի՞մ կամացկամաց® Սուտ կսեմ կոր, Տիգրան, սիրելիս, ես ադ լեզվով երբեք չեմ խոսի և քեզ ալ խորհուրդ չեմ տա, դավաճան չըլլանք մեր ոսկեղենիկին£
ՏԻԿՈ — Համոզեցիք, պարոն Կիրակոս, այսուհետև ձեզ հետ խոսելու եմ միմիայն գրական հայերենով, գո՞հ եք արդյոք£
ԿԻՐԱԿՈՍ — (ապշած): Բաբա՞մ®
ՇԱՀԵՆ — Բա դու ի՞նչ էիր կարծում, թոռս անգրագե՞տ ա: Էդ ժամանակի բորբոսն ա նստել վրաներս, հես ա` անցնելու ա, գնա, զուլալվելու ենք, բա ո՞նց®
ԽԱՉԱՏՈՒՐ — Երկու ծաղիկների կենացը£ Ողջուրախ£
ՆԱՐԵ — Շնորհավորում եմ, հորաքույր, երջանիկ լինեք£
Խմում են:
ՇԱՀԵՆ — Դե, համբուրվեք£
ՌՈԶԱ — Էսպես միանգամի՞ց® Ես սովոր չեմ, սպասեք®
ԿԻՐԱԿՈՍ — (համբուրում է նրան): Ախ, որչափ անուշ էր® Հրեշտակս®
ՌՈԶԱ — (երանությամբ, մեկուի): Վերջին անգամ քսան տարի առաջ եմ համբուրվել®
ԿԻՐԱԿՈՍ — Թույլ կուտա՞ս այսուհետ քեզի Վարդ անվանեմ£
ՌՈԶԱ — Թույլ եմ տալիս£ Ռոզան թող մնա որպես հեղափոխական անուն£
ԽԱՉԱՏՈՒՐ — Ականջդ կանչի, Ռոզա Լյուքսեմբուրգ£
ԿԻՐԱԿՈՍ — Դե եկուր, Վարդս, եկուր մեյմ ալ համբուրվենք£ (Համբուրում է🙂 Ա՜խ® Ֆաբերժեին հավկիթն իսպառ մոռցա կոր, թքնեմ վրան, փոխարենը հայրենիքիս մեջ անձնական երջանկություն գտած եմ, ասիկա առավել կարևոր չէ՞ միթե£
ՏԻԿՈ — Հարկավ£
ԿԻՐԱԿՈՍ — Դե, լեցու սա օղիդ, Խաչատուր£
ԽԱՉԱՏՈՒՐ — Մի րոպե£ Շահեն, արաղը լցրու, ես հիմա գալիս եմ£
Գնում է իր տուն, և մինչ Շահենը լցնում է բաժակները, ետ է գալիս՝ դհոլը բերելով£ Շահենը վերցնում է թառը:
ԽԱՉԱՏՈՒՐ — Ըհը£ Դե հիմա՝ տո՛ւշ£
Պարեղանակ, բոլորը պարում են: