Սամվել Խալաթյան

2022 թվականի սկզբին, գերմարդկային ճիգով ու լարումով, կարծես թե հաջողվեց հաղթահարել 44-
օրյայում անհավատալի, ամոթալի պարտության ու քովիդի բերած հոգեբանական ընկճախտը: Վերջապես
ձեռքս գրչին գնաց, միտքս սկսեց թափառել սև-սպիտակ բավիղներում, սիրտս դեռ Շուշիում էր:
Ինքնաստիպողաբար աշխատանքն օգնեց զգաստանալ:
Այս տարվա ընթացքում, «Վան-Արյան» հրատարակչությամբ, «Հրամայված է ապրել» վերտառությամբ,
լույս ընծայվեց պիեսներիս ստվար ժողովածուն, իսկ «ՎԱՎ- ՊՐԻՆՏ» հրատարակչությունը ընթերցողի
սեղանին դրեց պահանջարկ ունեցող «Թագուհի» վիպակիս երրորդ հրատարակությունը:
«Դրամատուրգիա» հանդեսում և նույնանուն կայքում հրապարակվեցին կատակերգություներս, դրամաներս,
մենախաղ, մանկական … 10 պիես:
Տարեսկզբին երիտասարդ բեմադրիչ Արեն Օսիպյանը Վանաձորի Աբելյանի անվան պետթատրոնում
բեմադրեց իմ «Արտավազք» կատակերգությունը, այդուհետ, Երևանում, ճանաչված բեմադրիչ Արթուր
Սարիբեկյանը տաղանդավոր դերասանակազմով բեմադրեց «40 օր համբառնալուց առաջ» տրագիկոմեդիան:
Աշնանը Հրազդանի դրամատիկական թատրոնում բեմադրվեց «Թվացյալ երկրի բնիկները»
կատակերգությունը, իսկ տարեվերջին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետթատրոնում, «Վերջին
ծաղրածուն» տրագիկոմեդիան: Այս երկուսի բեմականացումները զարմանալի կարճ ժամանակամիջոցում և
հետաքրքիր, անսպասելի լուծումներով իրականացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ
Ղազանչյանը:
Գրիչս ցած չեմ դնում, միտքս թափառում է իմ 5000-ամյա պատմության մութուլույս բավիղներում, սիրտս
Շուշիում է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։